Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են։Այս կայքում հրապարակվում են միայն իրականությանը համապատասխանող նյութեր։ Կայքը ինչպես նաև նյութը հրապարակողը պատասխանատվություն չի կրում։
hetaxuyzlratvakan
четверг, 30 апреля 2020 г.
Սահմանապահ Կիրանց համայնքի բոլոր ընտանիքներին տրվեց սոցիալական աջակցության փաթեթներ՝ ուկրաինաբնակ Անդրանիկ Ղազարյանի աջակցությամբ։Գրել է Սիփան Փաշինյանը
Գավառի միջադեպերի գործով այս պահին ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել
Գավառի միջադեպերի գործով այս պահին ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել
30/04/2020schedule16:02
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ նշված միջադեպերին ևս 3 անձի առերևույթ մասնակցության վերաբերյալ, և վարույթն իրականացնող մարմինն այսօր՝ ապրիլի 30-ին, որոշում է կայացրել՝ նրանց ձերբակալու մասին, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որշում է կայացվել:
Հիշեցնենք, որ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Հրաչյա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է,որ իր անվան շուրջ որոշ լրատվամիջոցներով տարածվող լուրերը սուտ են և չեն համապատասխանում իրականությանը
среда, 29 апреля 2020 г.
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնության հիմնադիր-առաջնորդ`Արա Հովհաննիսյանը գրառում է արել Հայ Ժողովրդի պահանջով։
Հեռախոսազրույց Ալեն Սիմոնյանի հետ,վիճաբանությունից մեկ ժամ անց։29.04.2020
ԻՄ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՆԱՄԱԿ ԵՐԿՐԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ.....ՇՏԱՊ,ՇԱՏ ՇՏԱՊ
Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիրներ`Հայկ Ստեփանյանի և Վահե Խանդիլյանի կոշտ արձագանքը և վերջին զգուշացումը հակահեղափխականներին և Ադեկվատների ամբողջ թիմին
вторник, 28 апреля 2020 г.
28 ապրիլի 2020Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու դեպք
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:
Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝ արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության 2 պայմանագրեր:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
понедельник, 27 апреля 2020 г.
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնության աղմկահարույց նոր բացահայտումների շարքից,Վարչապետի համար
воскресенье, 26 апреля 2020 г.
Սամվել Ալեքսանյանի կինը`Շողեր Ալեքսանյանը,որը հանդիսանում է Երևան սիթիների ցանցի տնօրենը,սպառնացել է իր աշխատակիցներին.......Գրել է Բելլա Շիկարյանը
Արտակ Գալստյանը գրել է...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԳԻՏԵԼԻՔ ՉՈՒ՞ՆԻ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԿԻՑ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ
Պարզվել է Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը. 2-ը հայտնաբերվել են, մեկին՝ որոնում են 26/04/2020 ։16:12
Պարզվել է Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը. 2-ը հայտնաբերվել են, մեկին՝ որոնում են
26/04/2020 ։16:12
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ապրիլի 24-ին Մուշ թաղամասի դիմաց հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ու փախուստի դիմած անձանց ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ, 24-ամյա Արման Գրիգորյանը, 25-ամյա Մնացական Եղոյանը և Տիչինայի փողոցի բնակիչ, 22-ամյա Փաշիկ Կուլիջանյանը:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ք. Կուլիջանյանն ու Մ. Եղոյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Գրիգոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, ապրիլի 24-ի գիշերը՝ ժամը 22։30-ից 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։
Արա Հովհաննիսյանը շնորհվորել է Տարածքային կառավարման նախարար`Սուրեն Պապիկյանին
суббота, 25 апреля 2020 г.
Արա Հովհաննիսյանը կոչով,խնդրանքով դիմում է Էլեկտրցանցին,Գազ Պրոմին,Մոբայլ Ցենտրին,Եվրո Շինանյութին,Արայ էլեկտրոնիկայի ցանցին
Աննա Մելկումի գրառումը խառնել է ամբողջ համացանցը
пятница, 24 апреля 2020 г.
Տարոն Չախոյանը գրել է..
Արա Հովհաննիսյանի պատասխանը Նարե Գրիգորյանին
Արա Հովհաննիսյանը գրել է... Շնորհակալ ենք Ձեզ ,հարգելի վարչապետ,Ձեր մարդ' տեսակի համար,շնորհակալ ենք,որ կարգադրեցիք ոստիկանը ուղեկցի միայնակ ,82 ամյա Արտուշ պապիկին ,Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ 24.04.2020
вторник, 21 апреля 2020 г.
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից
22/04/2020
Ապրիլի 22-ին՝ ժամը 01:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են Գուրգեն Գ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ժամանակն է տույժի ենթարկել։ Բաց նամակ երկրիս ղեկավարի աշխատակազմին
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ` ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Արա Հովհաննիսյանը գրել է ....
понедельник, 20 апреля 2020 г.
Նոր բացահայտում Արմավիրի ՔԿՀ -ում
суббота, 18 апреля 2020 г.
Րաֆֆու փողոցից հետախուզման մեջ գտնվող 33-ամյա տղամարդ է բերման ենթարկվել18/04/2020
Րաֆֆու փողոցից հետախուզման մեջ գտնվող 33-ամյա տղամարդ է բերման ենթարկվել
18/04/2020
Ապրիլի 17-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 20.30-ին Րաֆֆու փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Էրիկ Մ.-ն:
Տղամարդը 2016 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Այս Շնիկը իր անզուգական պարային կատարումով դարձավ օնլայն տիրույթում ամենահայտնին
пятница, 17 апреля 2020 г.
Հայկ Թորոյանը գրել է.. Ավինյանը հրաժարվել է կատարել վարչապետի հրամանը
четверг, 16 апреля 2020 г.
Մերի Տոմոյանի Նամակը Հայ Ժողովրդին
Արա Հովհաննիսյանը Հայաստանի Ոստիկանության տոնի առթիվ,իր հեղինակային բանաստեղծությունն է նվիրել բոլոր Ոստիկաններին
Արա Հովհաննիսյանի շնորհավորանքը Ոստիկանությանը։։
среда, 15 апреля 2020 г.
ՊՊԾ ոստիկանները խարդախության համար հետախուզվողի են հայտնաբերել
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գրիգոր Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին:
Արմավիրի Մարզի Քաղաքապետ`Դավիթ Խուդաթյանը գրել է...
Արտակարգ դեպք .Բակունցի փողոցում կրակոցներ են հնչել․ մեկ երիտասարդ մահացել է, երկրորդը վիրավոր է
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հ․ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի: Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:
Եվս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից, դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ: Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը
Օֆշորային սկանդալի հետքերով. ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Կճոյանի՞ն
Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում քննվող օֆշորի գործով մեղադրյալը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել նրանից, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգին:
Կճոյանի անունը դեռեւս տարիներ առաջ կապվում էր օֆշորային հայտնի սկանդալի գործի հետ:
Այս գործով արդեն իսկ ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկն է:
Ըստ ԱԱԾ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրության՝ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է,-հեղ.) հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին ներդրում կատարել։
Այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ` մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:
Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:
Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:
Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի Հանրապետությունում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:
Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու փոխանորդի հանդեպդատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: