hetaxuyzlratvakan

суббота, 29 февраля 2020 г.

Գևորգ Գրիգորյանի հակադարձը Ամերիկայում ապրող արժեզրկված դերասան Լևոն Շարաֆյանին

Բարև Լևոն Շարաֆյան. Կարծիքս քո մասին շատ բարձր էր, բայց արի տես որ դու որպես դերասան քեզ իջեցնում ես ցածր մակարդակի. <<Ով ա է էդ Արարատ Միրզոյանը>> Քո պես Ամերիկաներից խոսացող չի. Հայ ա ով ապրում ա Հայաստանի Հանրապետությունում. Իսկական Հայ ով իր ուսերին ա վերցրել մի ամբողջ երկրի ազգային ժողովը մեծատառով մարդ ա ով կանգնած ա Արցախյան ազատամարտիկների ընտանիքների կողքին. Քեզ զարմացնում ա չէ թե հարսդ ոնց դառցավ ազգային ժողովի պատգամավոր չես կարծում որ կարող ա հենց Արարատի օգնությունն էլ կա դրանում. Էս Ամերիկաներից նստած էս ով ա էն ով ա ես ասում բա արի ժողովրդի կողքին  կանգնի սեղանտ ճոխ ա երևում բա մի քանի դոլար ուղարկի 1993 թվականի Արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներին ասա որ ես էլ ձեր մի մասնիկն եմ սա էլ իմ կողմից ձեզ. Ձայն չկա???? Կեցես գիտես պարոն Շառաֆյան կեցցես որ քո երկիրը թողել գնացել ես իսկ Արարատ Միրզոյանը այստեղ իր իսկ երկրի սրտում օրենք է կերտում հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն վաղվա սերնդի. Ախր չի կարելի այդքան բեմից դուրս ձեզ ցույց տալ հեղափոխության ժամանակ չկայիք հիմա չկաք բա երբ կլինեք??? Կարծում եմ ասածս հասկանալի էր և ընկալելի. Մարդ եթե իր երկիրը լքել գնացել է ուրեմն նա խոսելու առավել ևս քննադատելու իրավունք չունի. Հիմա իմացար ով ա Արարատ Միրզոյանը???.  Իսկական Հայը իր երկրում է ապրում. https://m.facebook.com/story.php?story_fbid=515048539392114&id=100026609181722

Գևորգ  Գրիգորյան.

Բոլոր տեսակի վիռուսներից միակ պաշտպանվելու և Հայաստանում ի սպառ վերացնելու միջոցը

Բոլոր  տեսակի  վիռուսներից  միակ  պաշտպանվելու  և  Հայաստանում  ի սպառ  վերացնելու  միջոցը

Ազգային Վերահսկողական Դուխով մարտիկներ նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարել է,որ Ապրիլի 5 ից հետո օգնելու են Նիկոլ Փաշինյանին Հայաստանը սրիկաներից մաքրելու հարցում։

Ազգային Վերահսկողական Դուխով մարտիկներ նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարել է,որ Ապրիլի 5 ից հետո օգնելու են Նիկոլ Փաշինյանին Հայաստանը սրիկաներից մաքրելու հարցում
Ազգային Վերահսկողական  Դուխով  Մարտիկներ նախաձեռնության  Պաշտոնական  հայտարարություն։

2020թ Ապրիլի 5- ին  ասում ենք  ԱՅՈ✓
             Ապրիլի 6-ին  Ս - ենք անում  
             Գլխավոր դատախազ`Արթուր 
              Դավթյանին։
               Ապրիլի  7-ից-10-ը  հանրության  պահանջով  ՔՊ  կուսակցական շարքերից և  զբաղեցրած  պաշտոններից   Ս  ենք  անում  այն  մարզպետներին,գյուղապետերին,նախարարներին ,պատգամավորներին,որոնք  սերտորեն  կապի  մեջ  են  նախկին  ռեժիմի  վիժվածքների  հետ,ովքեր  համատարած  աշխատանքի են ընդունել ու  ընդունում  ՀՀԿ ականներին
                Ապրիլի 11-ից-15ը հայտնաբերվելու էն 
                Գործող և  նախկինում գործող  այն ոստիկանները  որոնք   ցույցերին  ծեծումեյին  խաղաղ  ցուցարարներին,ավելի  պարզ  ասած   մոտենում է  իրենց  վրաքաշի  ժամերը։
                  Ապրիլի  15- ից  հետո  Բոլոր  Օլիգարխ  հարուստ  վիժվածքի  վաստակներին   խելագարված  ամբոխների  պահանջով  ունեզրկել

Ապրիլի  15 ից  հետո  սառեցնել  բոլոր  նրանց  հաշիվները  ում հետ  կապի  մեջ են  Օլիգարխները  և  նախկին  պաշտոնյաները։
Հիշեք   այս  օրերը,

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանին  պետք է օգնենք  և  մաքրենք  դաշտը  սրիկաներից

пятница, 28 февраля 2020 г.

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:

Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները:

Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։  Այս մասին տեղեկացնում է ՊՎԾ լրատվական ծառայությունը:

Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն․ դրամի  գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում:

Մասնավորապես՝  

  • Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն. դրամի պայմանագրեր:
  • Մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ:
  • Ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանգրուվ սահմանված 3.0 մլն դրամի տուգանք:
  • Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:
  • Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն. դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր:

         Հիմնադրամում լրացուցիչ               աշխատավարձը հաշվարկվել է     

(հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել:


Ամոթ քեզ,որ ինձ ճանաչելով հանդերձ կարեցար ստես,հարգելի կառավարության աշխատակից։

Հարգելի #nikolpashinyan/նիկոլփաշինյան,խնդրում եմ  կներեք  ,բայց  այլևս  չեմ կարող  լռել ,ու  չասել։  Այս  պահին  գրառումս կլինի  չակերթի  մեջ,հասկացողները  կհասկանան։

Հարգելի  կառավարության  աշխատակից
 Հազար  անգամ  ամոթ  քեզ  ,որ  ինձ  ճանաչելով կարողացար խաբել։ 
Լավ  իմացիր  ,ամեն  ստելդ հարվածա  վարչապետի  թիկունքի  հետևից  ,ամեն  ստելդ  քո   կամ քո  որակի  գործնկերների,գցում է  Մեր  սիրելի  Վարչապետի  վարկանիշը։ Լավ  իմացիր  ով էլ  լինես, թույլ  չեմ տա  ինձ  ստես  ու  պատասխան  չտաս,բացի այդ  թույլ չեմ տա  խաղաք  վարչապետի  անվան  հետ։ 

Առայժմ  չեմ  նշելու  տվյալ  անձի  անունը,մինջև  երկուշաբթի  օրվա  վերջ։

Իր  ֆեյսբուքյան  էջում  գրել է  Արայիկ  Հովհաննիսյանը

Երբ ես քննադատում եմ կամ բարձրաձայնում եմ վարչապետի ենթականերին իրենց թերի աշխատանքի կամ սխալի համար,ոչ ոք չփորձի մտածել թե տխրահռչակ ծախու արարածնեմ դարձել։

Հարգելի  հայրենակիցներ  ,երբ ես  որև է  մի  կառավարության  անդամի  քննդատում եմ,հանկարծ որև  է  շելը  չփորձի  կարծիք  ձևավորել որ  վարչապետի  դեմ ուղղված  քայլեր եմ  անում  կամ  եսել եմ  դարձել  տխրահռչակ   ծախված  << մարդ>>։

Իր  ֆեյսբուքյան էջում գրել է։  Արայիկ Հովհաննիսյանը

Թոփ մոդել ,ֆեյսբուքյան տիրույթում հայտնի դարձած Սյուզաննա Սարգսյանը պայթեցնում է համացանցը իր ֆոտոշարքով։

Սիրելի  հայրենակիցնեը  ,բոլորիդ  ուշադրությանն ենք  հրավիրում,ֆեյսբուքյան տիրույթում  հայտնի  դարձած  2020 թոփ  մոդել  Սյուզաննա  Սարգսյանի  ֆոտոշարքից  մի  քանի  լուսանկարներ,որը  ցնցում է  առաջացնում  ողջ  ֆեյսբուքյան  տիրույթը  իր  հմայքով  և  գեղեցկությամբ

14 համարի ավտոբուսի վարորդ,ազատամարտիկ Արմեն Բեգլարյանը իր վրդովմունքն է հայտնում Ժամանակ օրաթերթի կողմից իր անձի մասին ստահոդ նյութի համար։ Պահանջում է անմիջապես հերքել։

Հենց  նոր  իր  վրդովմունքն էր  հայտնում  14  համարի   ավտոբուսի  վարորդ,ազատամարտիկ  Արմեն  Բեգլարյանը,այն  մասին,որ  մի  քանի  օր  առաջ  երդեվեկելուց  իր  մարտական  ընկերներից  մեկի  հետ  խոսելուց  ,ասել  է  հետևյալ  տեքստը։

Նիկոլիս  կյանքին  մեռնեմ ,հեսա  միքիչե  դիմացեք  տղերք,ամսի  5 ի  ընտրությոյնների  հաղթանակից  հետո  ,սաղ էտ  քոչարյանականներից  ու  նախկին  ռեժիմի  կազմից  վերջնական  կպրծնենք։ Ու  զրույցի  ընդացքում  ասել է  որ  ափսոս   որ  օր  օրի  ախպերներներ  ենք  կորցնում ,որ  ծախվելով  ,անցնելով  Քոչաըյանի  կողմը  դավաժանում են  թե  մեզ,թե  նիկոլին թե  ժողովրդին։  Տղերք  կարևորը  խնդրում եմ  դրանց  ոչ  մեկի  ստին  չհավատաք,նիկոլը  մաքուր  տղայա  ու  չի  խաբի  կյանքում,ուղղակի   խանգարողներն են  շատ: Եթե  իմանամ  հիասթափվել էք   իրար  չենք  ճանաչում։

Սա  14  համաըի  վարորդի  խոսքերն են։

Վրդովմունքի  պատճառը  այն է  որ, ավտոբուսի  մեջ  է  եղել  իր  ենթադրությամբ  <<ժամանակ>> օրաթերթի  լրագրող,  և  երկու  օր  անց  ստահոդ   նյութ են  հրապարակել   <<Ժամանակ>> թերթում ,թե  իբր  14  ի  վարորդը  Քոչարյանի  համար   մարդկանցա  համոզում  ու  հավաքում։ Վարորդը  նաև  ասաց  որ  կայքում  տեղադրված   ոչ  մի  համարի  չեն  պատասխանում։

Ես  վստահեցնում եմ ,երդվում եմ  բոլոր  սրբություններով,որ  առաջին  օրվանից  նիկոլի  ու  ժողովրդի  հետ եմ  եղել,կամ  ու  կլինեմ։  Իսկ  հազար  հոգու տակ  պարկելը   մարմնավաճառների  նման ,ու  գրկից  գիրկ թռնելը  իմը  չի։  Իմը  իմ  Հայաստաննա ,ժողովուրդը,Աստվածը,ու  Նիկոլը։

Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի Mercedes-ի դիմապակին

Shamshyan.comi-տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։ 

Ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։ 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, որը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ Վ. Պետրոսյանն աշխատում է դատախազ գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

четверг, 27 февраля 2020 г.

Բաց նամակ Դավիթ Սանասարյանին և Վարչապետ Նիկոլ ՓաշինյանինԱզգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնության առաջնորդ,հիմնդիր` Արա Հովհաննիսյանից

Հարգելի  Դավիթ,ես միշտ  վստահեյի  ու չեյի  կասկածում քո  անմեղության  վարկածի  վրա։ Ես  իմ  ներքին  համոզմաբ  վստահեյի ,որ  քեզ  դատարանը  կարդարացնի  ու  դու  կապացուցես  քո  անմեղությունը  ու  քրեական  հետապնդումը  կդաթարեցվի  և  գործը  կկարճվի։  Դա նրանից է  որ  ունես  անսահման հզոր  հավատ  ,պարզես,ուղիղես ,դրա  համարել  Աստված  չթողեց  քեզ  մենակ։ Անկեխծ  ասած  այս  ամենը  ինչի  միջով  որ  անցար ,և  լավ էր  և  վատ։

Վատ էր  այն  առումով  որ  մի  երկու  կամ  երեք  սրիկա փորձում էին  արատավորել  քո  ազնիվ  տեսակը  ,որ  ժամանակտ  անցկացրեցիր  դատարանների  ճանապարհներին։
Իսկ  լավը  այն էր ,որ  հասկացար  թե  ովքեր են  քո  լավ  <<ընկերները  ու թիմակիցը>>։ 

Հարգելի  Դավիթ գուցե  և  ոչ ոք  չիմանա  կամ  չհասկանա  քեզ  ,ապրումներդ ,բայց  ես  շատ  լավ եմ  հասկանում  քեզ։ Ես  չեմ  եկել  քո  դատերին  մի  պարզ  պատճառով ,քանի  որ  զգում էի  որ  շուտով  քեզ  կտեսնեմ  դրսում  ,արևի  լույսի  տակ  այլ  ոչ  թե  դատարանի  չորս  պատերի  ներսում։ Մենք  իրար  գիտենք  վաղուց  ու  շատ  լավ  գիտենք,քանի  որ  տարիներ  շարունակ  փայքարել ենք,նախկին  ռեժիմի   դեմ  ու  հիամել  պետք է  պայքարենք  միասին  երեքով   ու  մեզ  հետ  մեր  ազնիվ  հեղափոխական  հայ  ժողովուրդը ,Քոչարյանի,Սերժի,  ու  իրանցից  հետո  ժառանգություն  թողած   թալանչի  ու  սապոնվող   երևույթների  դեմ։
Մենք միասին  պարտավոր ենք հեղափոխությունը  լիարժեք  հասցնենք իր գագաթնակետին։  
Դավիթ  ջան դու և  մեր  Վարչապետը  ,մերի  մեջ  կաս  առաջինը  դու,մեր  ավագ  ընկերը `  մենակ  չեք։ Ես  իմ  անունից եմ  խոսում ,թեկուզ  գա  մի  պահ  որ  կմնաք  մենակ  ,ես  Ձեզ  չեմ  թողի  մենակ։ Թող  գլուխ  գովալ  չլինի  ,բայց  մեր  երեքիս  պոտենցիալը,ուժը,հավատքը   միասին,այնքան  հզոր է  ,որ  էն  հին  պապենական  ասացվածքի  նման`  Գյուղ  կանգնի  գերան  կկոտրի։ Ասածիս  իմաստը  էնա  ,որ  արդեն  իսկ  ժամանակնա  թիկունք  կանգնենք  թե  հոգեպես  թե  ֆիզիկապես  մեր  Վարչապետին  ու  բոլոր  սրիկաների  ողնաշարները  օրենքի  տառին  համաձայն  կոտրենք  ու  մեր  վարչապետի  ասած   թաթիկները  կոտրենք  ու  կտրենք,որ  էլ  չկարենան  թալանեն   պետությանը  ու  մեր  30  տարի  կեղեքված ,թալանված,խոշտանգված  ,կտտանքների  ենթարկված  հայ  ժողովրդին։
Հանուն  մեր  երեխաների  ապագայի  ,հանուն  մեր  ազնիվ  հայ  ժողովրդի  ,պատրաստ եմ  ժողովրդի հետ  ,քո  և  վարչապետի  հետ  լիարժեք  մտնել  պայքարի  մեջ ։ 

Պարոն  Փաշինյան  ,ես  միշտ եմ ասել  ու դուք էլ որ  Դավիթը  չեր  կարող  անօրինական  քայլ  անել  կամ  կաշառվել ։ Դավիթի  գլխին  սարքեցին ։ Սարքեցին  Վանեցյանի  ցուցումով  ու  Ձեր  թիմի  անդամներից  մեկի   կեխծ  ցուցմունքի  հիման  վրա։  Նպատակը  մեկն էր....
Հեռացնել  Դավիթի  ազնիվ տեսակը  Նիկոլի  կողքից,քանի որ  Դավիթի  համար  կարևորը  պետությունն է  ժողովուրդը  քան  Վանեցյանի  ու  թիմում  գտնվող  շատերի  պես  ,թալանը,սուտը,հարստությունը։ 
Պարոնն  Փաշինյան  ,ուզեք  թե  չուզեք  ես  ու  Դավիթը  Ձեզ  մենակ  չենք  թողի։  Ուղղակի  խնդրում եմ  Դավիթին  վերանշանակեք  ՊՎԾ  պետի  պաշտոնին ,ու  իմ  <<Ազգային  Վերահսկողական Դուխով  Մարտիկներ  >> Նախաձեռնությանը ,որը  ստեղծեցի և կազմավորեցի  09.05.2018թ, տվեք  100% ոց  լիազորություն  ,որպեսզի  համատեղ  ուժերով  մաքրենք  մեր  երկիրը  վիռուսներից։  Ես  որպես  ուժային  կառույց վստահում եմ  միայն  ՀՀՊՆ  կառույցին,որովհետև   պռոֆեսիոնալ  կատարում են  իրենց  ֆունկցիոնալ  պարտականությունները,ինչ  չեմ  կարող  ասել  ՀՀ  Ոստիկանության  մասին,քանի որ   ոստիկանությունում  դեռ  ծառայում են  մարդիք  ,ովքեր  հոգով  սրտով   նախկին  ռեժիմի   ստրուկներն են։  Կարող եմ  շատերի  անունները  տալ,բայց  հիմա  չէ։  Կտամ  էն  ժամանակ  երբ  երեքով  կհանդիպենք  ,և  ամբողջական  փաստերով  կներկայացնեմ  Ձեզ։ Թե  ով   ում  բարեկամն է։  Պարոն  Վարչապետ ,ՀՀ Ոստիկանությունում   կան  ծառայողներ ,որոնք   իրոքից  խրախուսանքի,հարգանքի  ,ու  մեծ  սիրո էն արժանի։ Պարոն  Վարչապետ  այդ  անձանց  անունները  կներկայացնեմ  գրավոր սևը  սպիտակի  վրա և  եթե  հնարավորություն  ընձեռվի  մարտի 1-ին առձերն  կփոխանցեմ  անձամբ  Ձեզ։

Հարգանքներով` Ազգային  Վերահսկողական  Դուխով  Մարտիկներ  Նախաձեռնություն։

28.02.2020

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակը,Ոստիկանության վետերանները և գործող ոստիկանները իրենց դժգոհությունն են հայտնում։

Բաց  նամակ  ՀՀ  Վարչապետ`  Նիկոլ  Փաշինյանին,Միջազգային Ոստիկանական  Ասոցիացիայի  Հայաստանյան  գրասենյակի  նախագահ,գնդապետ` Գրիշա  Սարգսյանից

Պարոն  վարչապետ,անկեխծ  ասած  ոստիականության  վետերանները  և   գործող  ոստիկանության  ողջ  ծառայակիցները  շատ  մտահոգված  են  Կառավարության  կողմից  որոշում  ընդունված  Ոստիկանության  բուժհիմնարկի   լուծարման  հարցում։  Խնդրում եմ  Ձեզ  ՀՀ  Ոստիկանության  բազմահազար վետերանների   և  ոստիանության   անձնակազմի  անունից  ,անվավեր  ճանաչել  այդ  նախագիծը,քանի  որ  1989-1992  թթ  Արցախյան  պատերազմի  ժամանակ  Հայաստանը  քանդված էր,խարխլված,չուներ  պետականություն,բանակ։Ցիտեմ  նաև  ,որ  1989-1992  թթ-ին  ամբողջ  կալցո  օպեռացիան  դիմակայեցին ոստիկանական  ջոկատները  ,տալով (230  զոհ,350 վիրավոր,150 գերեվարված,23  անհետ կորած),որի  հենքի  վրա  կազմավորվեց  հայոց  պետականությունը  և  զինված  ուժերը։
Միջազգային  ոստիկանական  ասոցիացիայի  հայաստանյան  գրասենյակը  և  ոստիկանության բազմահազար վետերանները  և  ներկայիս  ոստիկանության  բոլոր աշխատակիցները  իրենց  վիրավորանքը   և  վրդովմունքն են  հայտնում  ՀՀ  Ոստիկանության  ներկայիս  գործող   բարձրաստիճան  ղեկավարների  հանդեպ , ,քանի  որ  չեն  բարձրաձայնում  անարգելով  ոստիկանության  վետերաններին  և  ողջ  ոստիկանական  կազմին։Խնդրում  և  հորդորում ենք  չեղարկել  և   այդ  որոշումը  և  փոխարենը զինել  ոստիկանալան  բուժհիմնարկները   նոր  բժշկական  սարքավորումներով այնպես, ինչպես  որ  զինել էք  ՀՀ ՊՆ  բուժհիմնարկները։ Եկեք  չմոռանանք  որ  ՀՀ  Ոստիկանությունը  ռեզեռվային  զինված  ուժերն են  ՀՀ  Զինված  ուժերից  հետո, որը   որպես  փաստ  ի  լուր  աշխարհի փաստել և  ամրագրվել է  բազմիցս  Արցախյան  պատերազմի  և  Ապրիլյան  պատերազմի  մարտական  գործողությունների  ժամանակ։Պարոն  Վարչապետ,հաշվի  առնելով,որ  մոտ ժամանակներս  տեղի է ունենալու  ՍԴ  հանրաքվե և  հաշվի  առնելով  բազմաթիվ  հակահեղափոխականների  ակտիվությունը,խնդրում ենք  Ձեզ   մի  նեղացրեք  գործող  ոստիկանական  ուժերին  ,ստորաբաժանումներին,որպեսզի  բոլորը   իրականացնեն իրենց  ֆունկցիոնալ  պարտականությունները   հակահեղափոխական  ուժերին  սաստելու ,կարգի  հրավիրելու  և  պատասխանատվության  ենթարկելու  հարցերում

Հարգանքներով ` Գնդապետ `  Գրիշա  Սարգսյան

Արդեն մեկ տարի ու կես Ռուսաստանից Հայաստան հետ վերադարձած Վլադիկ Սերոբյանը խնդրանքով դիմում է Վարչապետ` Նիկոլ Փաշինյանին

Բարև  Ձեզ, մեծարգո Վարչապետ։Ձեզ  եմ  դիմում որպես  հայրենադարձ  հայ,որը  ընտանիքի  հետ  արդեն  մեկ ու  կես  տարի է  գտնվում է  Հայաստանում  և  ապրում  վարձակալության  հիմունքներով։  Պարոն  Վարչապետ,այլևս  անհնար  է  այսպես  ապրել ,երբ գիտակցում էս որ  հայես,վերադարձել էս  քո  հայրենիք ,բայց  չունես  ոչ  գրանցում  ,ոչ  անձնագիր։  Եկածս  օրվանից   քանի  անգամ  տարբեր  ճանապարհներով  փորձել  եմ  հարցիս  ինձանով  լուծում  տալ,բայց  ցավոք  սրտի  չեմ  կարողանում։ Չունեմ  ոչ մեկ  չի  ցանկանում  ինձ և  ընտանիքիս  ընդառաջել,չեն  ցանկանում  օգնության  կարգով  փաստացի  գրանցեն  որ  կարողանամ  անձնագիր  ստանամ։  Դիմել եմ  անձնագրային   բաժանմունք ,գլխամաս  ,բայց  ապարդյուն  չեն  ցանկանում  ընդառաջել։ Կինս`Ադամյան  Քրիստինեն  ունի  անձնագիր  բայց  քանի որ  ոչ  ոք  չի  ցանկանում  օգնել  փաստացի  գրանցման  հարցում  ,մնացել ենք  օդից  կախված ,և  չենք  կարողանում  գոնե  նպաստ  ձևակերպել  որ  կարողանանք  տան  վարձը  գոնե  վճարել։  Հիմա  հարկայինը  ինձ  տուգանել  է  60.000 դրամ  ,մի  բանի  համար  ,որ  չունեմ  անձնագիր,և  լավության  կարգով  մի  փոքրիկ  հացատնում  աշխատում էի  որպես  խոհարար։ Բանից  դուրսա  գալիս  որ  օբեկտի  տերը  հաշվի  առնելով   իմ  նեղ  սոցիալական  ծանր  վիճակը  փորձեց  օգնության  կարգով  ինձ  ընդունել  աշխատանքի,բայց  դուրսա  գալիս  որ  ես  համ ինձ  համ  իրեն  վատություն  արեցի,քանի որ  իրենել  են  տուգանել։  Ռուսաստան հետ  չեմ  կարող  գնալ  քանի որ  դեպորտ են  արել  ,իմ  հող ու  ջրի  մեջ  ինձ  մարդ  չեմ  զգում  լիարժեք,քանի որ  չկա  հանդուրժողականություն ,չկա  մարդուն  հասկանալ ,մարդու  դրության  մեջ  մտնել։  Պարոն  փաշինյան  խնդրում եմ  օգնեք  ինձ  այս  հարցում,որպեսզի  կարողանանք  գոնե   ԱՅՈ ի  ընտրություններին  մասնակցել,որպեսզի  կարողանամ  աշխատել  ,վարձս  վճարել,կոմունալներս  վճարել,էլ չեմ  ասում  երեխաներիս  օրվա  ցամաք  հացի  փողը  վաստակել։   Ես  խոհարար  եմ  ,ու  Ռուսաստանում  աշխատել եմ  միշտ  որպես  խոհարար։ (098)50-59-05  

Հարգանքներով `Վլադիկ  Սերոբյան

среда, 26 февраля 2020 г.

Դերասան`Գնել Սարգսյանին բարկացրել է Սերժ Սարգսյանի անհարգալից պահվածքը դատարանի հանդեպ և դատավորի վախկոտ լինելը

Չհասկացանք,չեք կարողանում դատավորներով ձեր մեջ էս հարցը լուծեք?մի խոսքով ասեմ,ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ձեզանից ովա,ինչա,խիա..
Եթե մյուս նիստին դատավորը սերժին խոսելուց եւ իր մուտք ու ելքի ժամանակ ոտքի չկանգնելու համար կարգապահական տույժի չենթարկի,կամ նրան չստիպի որ նա այդ կանոնները պահպանի,ես ինքս երբեք դատարաններում ոտքի չեմ կանգնի (անկախ այն բանից թե դատավորը ով կլինի)...դուռակ եք? Ովա ինչով առավել եզո?վախ կա մեջդ ասա,արտահայտվի,մի ամաչի...
Դա գուցե փոքր ժեստա,բայց հենց դրանով էլ ցույց եք տալիս ձեր տկարությունը,անզորությունը ու ժամանակին նրանցից ունեցած ձեր կախվածությունը...հա,ու սա պարտադիր պահանջա,ականջի հետեւ չգցեք,թե չե հենց էս մանրուքով էլ ցույց եք տալիս,որ դատարանի առաջ բոլորը չեն որ հավասար են,ուրեմն սիիիրուն սիի....ր եղեք։մեր երկրում դատարանի առաջ բոլորն են հավասար...էս առաջին հայացքից մանրուք թվացող բանը հասկացաք???

Հ.գ. ԱՅՈ-ն աաայ դրանա ուղղված...անկախ դատարաններ,հավասար պայմաններ...
Օրենքի առաջ բոլորը հավասար են...

Շատ խիստ բարկացրել են Արա Խուդավերդյանին(Կոռնի Ձորի Արոյին) ,որոշ ծախված ազատամարտիկներ։

Ոչ  ոք  իրավունք  չունի  ներկայանալ  Կոռնիձոր  ջոկատի  անդամ,   և   ինչ  որ  քաղաքական  պահանջ  ներկայացնել։ԱՌԱՎԵԼ  ևս ՊԱՀԱՆՋԵԼ  ՊՆ. ՆԱԽԱՐԱՐԻ  ՀՐԱԺԱՐԱԿԱՆ։  Արտո', ԱՐՏԱՇԵՍ   ԱՀԱՐՈՆՅԱՆ   ելույթիտ   հերքում  տուր,  ներկայացի  քո    բրիգադով։Կոռնիձորի  Ջոկատի   անունը  չփորձեք  շահարկեք։    <<ԿՈՌՆԻՁՈՐԻ  ԱՐՈ>>   Խոսքս  վերաբերվում  է  այսորվա   Նոյան  տապանի    եթերին,որտեղ  ելույթ  էին  ունենում  ազատամարտիկները։Հրամանատար ` Արա  ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ։(ԿՈՌՆԻՁՈՐԻ  ԱՐՈ)

ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի բաժնի ղեկավարի լիազորությունները կասեցվել են. ArmDaily.am

Հույսի Ավան թաղամասի բնակիչների խնդրին կարծես կտրվի վերջնական լուծում ի օգուտ բնակիչների

Այսօր  պատահական  ՀՀ Կառավարության  մոտ  հանդիպեցի  Փոխվարչապետի  գրասենյակի  ղեկավար  Սերժ  Վարագ Սիսեռյանին  և մոտ 10 րոպե  խոսեցինք  Հույսի  Ավան թաղամասի  բնակիչների կողմից  բարձրացրած  խնդրի  մասին։ Սիսեռյանը  ասաց,որ  տեղյակ է  խնդրի  մասին և  պատմեց որ,2019 թ-ի դեկտեմբերի  կեսերին  Հույսի  Ավան Թաղամասի  բնակիչները  բողոքի  ակցիա էին իրականացնում  կառավարության  շենքի  դիմաց,պատահական  ձայներ  լսելով  նայել է  պատժգամբից  և  իր  օգնականին  ուղղարկել է  բողոքի  ակցիա  իրականացնող   Հույսի  Ավան  Թաղամասի  բնակիչների  մոտ։ Օգնականին  հանձնարարել է   ճշտել  ինչ  խնդիր է  իրենց  մոտ։ Օգնականը  ճշտելուն  պես  տեղեկացրել է  Սիսեռյանին  ։  Սիսեռյանը  ընդունել է  բնակիչներին  ,ծանոթացել  խնդրի  մասին,ծանոթացել  բնակիչների  կողմից  ներկայացրած  փաստաթղթերի  բովանդակությանը  ,որից  հետո  բնակիչների  խնդրին  լուծում  տալու  համար  ,հրավիրել է  <<Դիակոնիա >>բարեգործական  հիմնադրամի  գրասենյակի  ներկայացուցիչներին։ Այն փաստը ,որ  դեկտեմբերից  մինչ  այսօր  բողոքի  ակցիա  իրականացնող  բնակիչները  ապրում են այդ  թաղամասում ,դա  արդեն իսկ  փաստում է  կառավարության  ներկայացուցիչների կողմից  կատարվել  են  քայլեր  բնակիչներին  փողոցում  չթողնելու  հարցում։  
Զրույցի  ընդացքում պ-ն`Սիսեռյանը  նշեց  որ  այդ   առանձնատները  բարեգործական  ծրագրերով են  կառուցված ,ուստի  ոչ  ոք  չի  կարող  վաճառել։ Տվյալ սոցիալական  բարեգործական  ծրագրերով  տները  հատկացվում է  միմիայն  անվարձահատույց ,անժամկետ։  Քանի որ  բնակիչները  մտահոգված են ,որ   կարող  է  ամեն  րոպե  իրենց  հանել  տներից  կամ  կնքեն  այն  կետերով  պայմանագրերը  որոնք   բնակիչներին  ձեռնատու  չեն, խնդրում են  նորից  հանդիպում  ։Վարագ  Սիսեռյանը  ասաց,որ  պատրաստ է  նորից  ընդունել  բնակիչների  կողմից  ձևավորված  խմբին  ,նախնական  պայմանավորվածությամբ   այս  ուրբաթ `Փետրվարի 28 -ին։ Չնայած  վերջում էլ  ավելացրեց ,որ  ոչ  ոք  չի  կարող   բնակչին  դուրս  հանել  ։Անկախ  ամենից  կքնքվի  պայմանագիրը  ի օգուտ  բնակիչների։
Սերժ  Վարագ  Սիսեռյանի  հետ  խոսելուց  մի  քանի  րոպե  հետո  տեղեկացրեցի  բնակիչներից  մեկին  ,և  բնակիչը   խնդրեց  որ  գրեմ  իմ  էջում,որ.....

Բնակիչները  ասացին ,որ  իրենց  այս  բողոքի  ակցիայն  ոչ  ոք  թող  չվորակի  սաբոտաժ  Փաշինյանի  դեմ կամ  կառավարության  անդամների։Այլ  մեր  բողոքի  բուն  նպատակը  մեր  ոտնահարված  իրավունքները   վերականգնելն է  կառավարության  օգնությամբ,հանձինս  մեր  Վարչապետի։

Այս լուսանկարը հատուկ հակահեղափոխական իրենցից ոչինչ չներկայացնող, ճառամոլների համար,որոնք բարբաջում են ,իբր Ստյոպա Սաֆարյանը չի ծառայել։

Այս  լուսանկարը  հատուկ    հակահեղափոխական   իրենցից  ոչչինչ  չներկայացնող, ճառամոլների  համար,որոնք  պնդում էին  ,որ  Ստյոպա  Սաֆարյանը  չի  ծառայել։Այս  լուսանկարը  երդման  արարողության  օրն է  

Էջմիածին, քիմիական զորքեր, Ուռու գունդ 1995թ

Հանրային Խորհրդի Նախագահ Ստյոպա Սաֆարյանը բարկացել է

Ահավոր չեմ հասկանում Այո-ի քարոզարշավի հետ կապված Իմ քայլի մի քանի արածներ։ Երգի, լոգոյի թեմաները ինքներդ բերեցիք առաջին պլան, ոչ-ականներն էլ դրանք էլ ավելի են առաջ բերեցին  ու դարձրել են թոփ թեմա, մինչդեռ Սահմանադրական դատարանի ազատագրումն ու իշխանության նաև երրորդ ճյուղի օրինական ձևավորման հարցը այն է, ինչին տասնամյակներով կարոտ է երկիրն ու հասարակությունը։ Հասարակությանը պետք է բացատրել դրա կարևորությունը։ Իսկ տասնյակ կեղծված ու ՍԴ-ի կողմից օրինականացված ընտրություններ տեսած հասարակությունը շատ արագ կանգնելու է Այո-ի կողքը։ Դա անելու փոխարեն օրակարգի առաջին թեման է դարձվել այն, արդյո՞ք լոգոն 1991-ինն է, թե ոչ, գրագողություն է, թե ոչ․․․ Հազար ձև հասկացրեցի, որ էս ատրիբուտիկաների հետևից մի ընկեք։ Չլսեցիք։ Ինչ ասեմ․․․

Բոլորիս հայտնի Սոֆի Ղազարյանը,որոշել է ամբողջ ֆեյսբուքյան օգտատերին գցել մտածմունքի մեջ

 Իմ քայլի որ պատգամավորին է համակրում արդեն բոլորիս կողմից հայտնի Սոֆի Ղազարյանը  կամ Իմ քայլից ինչոր պատգամավորի է՞ համակրում,թե  այլ  ոլորտից  մեկին

Իոաննիսյանի միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանի աջակցին արգելվել է սահմանափակել կամ արգելափակել իր ֆեյսբուքյան օգտահաշիվը։ Գրել է Հայկական Ժամանակը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջնորդության հիման վրա ԴԱՀԿ-ն 1 մլն դրամի չափով արգելանք է դրել Ռոբերտ Քոչարյանի աջակից Սամվել Յահյանին պատկանող գույքի վրա:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Իոաննիսյանը դատի էր տվել Յահյանին՝ պահանջելով պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել եւ ներողություն խնդրել:

Պատճառը Յահյանի ֆեյսբուքյան գրառումն է, որտեղ Իոաննիսյանի լուսանկարին կից նա գրել էր՝ «տականք, բարոյազուրկ» եւ այլն: Իոաննիսյանը պահանջում էր ներողություն խնդրել եւ 1 մլն դրամ փոխհատուցում վճարել:

Իոաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի 1 մլն դրամի չափով արգելանք դրվի Յահյանին պատկանող գույքի վրա, ինչպես նաեւ արգելվի Յահյանին կամ այլ անձի նրա ֆեյսբուքյան օգտահաշիվը արգելափակել կամ սահմանափակել:

«Մենք դիմել էինք դատարան, քանի որ հնարավոր վճռի դեպքում պատասխանողը գուցե փորձեր խուսափել այն կատարելուց: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ ուղարկելով ԴԱՀԿ՝ կատարելու համար: Այսպիսով, Յահյանին պատկանող գույքի վրա արգելանք է դրվել 1 մլն դրամի չափով, ինչպես նաեւ նրան արգելել են սահմանափակել կամ արգելափակել իր ֆեյսբուքյան օգտահաշիվը»,- ասաց Իոաննիսյանը:

Իոաննիսյանը նշեց, որ սա աննախադեպ դեպք է, երբ արգելվում է սահմանափակել կամ արգելափակել օգտահաշիվը: Այդպիսի միջնորդություն ներկայացնելու պատճառն այն է, որ եթե դատարանը վճռի, որ Յահյանը պետք է Իոաննիսյանից ներողություն խնդրի, հնարավոր է՝ նա հեռացնի իր բոլոր ընկերներին, որպեսզի ոչ ոք չտեսնի ներողությունը կամ սահմանափակի իր օգտահաշիվը:

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է ցնցող բացահայտում


Նկարի մեջ Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանն է և նախկինից ժառանգած ավագանու անդամ արամիկն։ Այս երիտասարդը,երբ մենք պայքարում էինք մանվել գրիգորյանի և նրա որդի քաղաքապետ կարեն գրիգորյանի դեմ, վերոնշյալ արամիկը մանվելի  որդու հետ ընդդեմ ժողովրդի հակընդդեմ հանրահավաքի էին դուրս եկել։Երեկ ԱՅՈ-ի դրամահավաքին Դիաննա Գասպարյանը արամիկի ուղեկցությամբ գնացել էր դրամահավաքին։Հետևությունը թողնում եմ ձեզ սիրելի Էջմիածնեցինր։ Բազմիցս ասել եմ,որ Դիաննա Գասպարյանը ժողովրդին ծառայելու փոխարեն մանվելական ուժերի հետ տարօրինակ կապերի մեջ է։Մենք էստեղ պայքարում ենք որպեսզի ԱՅՈ-ն հաղթի , որպեսզի նախկին թալանչիները պատժվեն , իսկ ոմանք պարզ գիտակցելով ,որ արամիկը մանվելի որդու ընկերն է տանում են ԱՅՈ-ի դրամահավաքին։Սիրելի Էջմիածնեցիներ Դիաննա Գասպարյանի պատճառով պետք չէ դեմ տրամադրվել ԱՅՈ-ին, իսկ նա թող սկսի մտածել ԱՅՈ է քարոզելու,թե ՍԴ-ում իր բարեկամուհուն է պաշտպանելու ներքին կարգով ՈՉ  քարոզելով։
Հ.Գ իմ համար Դիաննան հեղափոխության թյուրիմացություններից է

Որտեղ են նայում ԱԱԾ -ի կառույցը։Երբ քթի տակ Հայաստանում է գտնվում Ադրբեջանցի ագենտը տեսախցիկով ։Իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրինա Դանիյելյանը

Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երեւանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց այո։

Լավ, մեր երկիրը հսկվում եւ պահպանվում է Ազգային անվտանգության կողմից, ադրբեջանցիներ են մտել Երեւան, իբրեւ ադրբեջանական քաղաք են եկել։ 
Ի վերջո՝ պատերազմական երկիր ենք եւ կարող են ինչ որ շինություն պայթեցնել, էդ կարծիքին չեք հարգելի երկրի պահապաններ։

вторник, 25 февраля 2020 г.

Արա Հովհաննիսյանը Բաց նամակ է գրել Վարչապետ `Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Բարև Ձեզ,հարգելի  Փաշինյան,շատ ուրախ եմ թե ես,թե մնացած  բոլորը  որ  գոնե  տիկին  Մարինայի   նամակը  հասավ  անձամբ  Ձեզ,ու  խնդիրը  եթե  դեռ  չի  կարգավորվել,ապա  վստահեմ  որ  կստանա  դրական  լուծում։ Պարոն  վարչապետ,անկեխծ  այնքան շատ  նամակներ  ենք  ուղղարկել  Ձեզ,խորքային  կարևոր  խնդիրներով,թե  տնտեսական,թե  իրավական,թե  պաշտպանական,թե  քաղաքական,թե  բողոքների։  Ձեր  երեկվա  վերջին  գրառման  տակ  `Իրավապաշտպան  Արտակ  Գալստյանը  շատ  ճիշտ  տեքստա  գրել`  մեջը  նշված,որ  այն  նամակները  որոնք  պարունակել են  բողոք ,Ձեզ  չի  հասել,այլ  հակառակը  ,հասցեագրվելա  էն  մարդուն  ,ում  մասին  որ  գրվածա  եղել  բողոքը,ու  բողոք  գրողը  ենթարկվելա  ճնշումների։Պարոն  վարչապետ  ,ես  իմ  անունից  եմ  ասել,ասում  ու  եթե  շարունակվի  դեռ  մնալ  նույնը  միշտ  կասեմ։  

Պարոն  Փաշինյան  ,մինջև  կառավարության  նամակների  վարչության,պետին,բաժնի  պետին ,չփոխեք  և  իրենց  փոխարեն  չնշնակեք  թեկուզ  հասարակ   մի  ռամիկ  ազնիվ  գյուղացու,  ոչ  մեկի  նամակը  Ձեզ  չի  հասնի  ու  մարդիք  գնալով  ավելի  կկոտրվեն,կհիասթափվեն։  Ախր  չեք  պատկերացնում  մարդիք  ինչեր  են  ասում,խոսում։  Քանի  խոսակցության  ես  եմ  ականատես  եղել  ,որտեղ  ասվելա....Տեսար  բան  չի  փոխվել,քանի  էտ  տականք  Ալեքսանդր  Ղազարյանի  ձեռի  տակովա  նամակները  անցնում,ոչ 
 մի  նամակ  էլ  չի  հասնի տեղ։

Պարոն  Վարչապետ  ,մաքրեք  Ձեր  դաշտը  ,Ձեր  կողքի  ձրիակերներին  ռադ  արեք։  Ավելի  լավա  գյուղից  մի  ազնիվ  մի  քանի  հովիվի   բերեք  պաշտոնի  դնեք,ավելի  ազնիվ  կլինեն  թե  Ձեր  թե  ժողովրդի  հանդեպ։  

Հուսով եմ  որ  գոնե  այս  նամակս   կկարդաք  ու  կարձագանքեք  ։


Հարգանքներով`Արա  Հովհաննիսյան

Սոֆի Ղազարյանի կոշտ արձագանքը,ԼՀԿ-իԲՀԿ-Դաշնակ շների,ՀՀԿ-ի,Ադեկվատների ՈՉմիբաններին

Լհկ֊ի, բհկ֊ի, դաշնակների, հհկ֊ի, ադեկվատների.....փսլինքներ, միշտ հիշեք, իշխանությունը ոնց ուզեց տենցա լինելու, իսկ մեր իշխանությունը մեր ժողովուրդնա, դուք անզոր եք ժողովրդի դեմ։ Ոչ մի միշիկի մնացորդ, քոչարյանի հավատարիմ շուն, պիցցա գզող... իրավունք չունի ժողովրդի անունից հանդես գալու։ Հանրաքվե լինելու ա, ԱՅՈ֊ն անցնելու ա, իսկ ոչ քարոզող լպրծունների վրա մենք թքած ունենք, դուք ֆիզիկապես եք մարդ, իսկ հոգեպես կենդանուցել վատն եք, շահամոլ ՈՉնչություններ, ժամանակը գալու ա, որ այ էդ ձեր նմանները մեր պաշտոնյանների հետույքներն եք պաչելու, որ թույլ չտան ժողովուրդը  ամենքիդ հետևը միհատ ՈՉ֊ի քվեաթերթիկ մըցնի։

Սոֆի Ղազարյանի հումորային գրառումների շարքից

Խանութում ծամոն առնելուց

֊Բարև ձեզ, ՝10 դրամանոց ծամոն ունե՞ք
֊Այո
֊ինչ արժի՞
֊հենց 10 դրամ
֊դե միհատ տվեք, ինչքան պետքա վճարե՞մ
😁😁😁

Սոֆի Ղազարյանը ,ով արդեն բոլորին հայտնի է իր ազնիվ տեսակով ու հումորային տեսակով,այսոր մի արկածային գրառում է կատարել

արա ,բա  խի  սերժի  վախտով  չեյիր  խոսում

Հանրային Խորհրդի Նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

Այսօր նշանակված էր դատական նիստ՝ իմ դեմ հանրությանը ոչ անհայտ Մարինա Խաչատրյանի ներկայացրած հայցի հիման վրա։ Որքան էլ դատական նիստերի քարտուղարը նիստի սկզբում ծանուցեց, որ կողմերը պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի վերաբերյալ ու դրան չներկայանալու մասին դատարանին չեն հայտնել, նիստը նախագահող դատավորը ընթերցեց վերջին պահին իրեն հանձնված մի միջնորդություն հայցվորի պաշտպանի կողմից, որով, թեպետ, չներկայանալու պատճառ նշվում էր քաղաքից իր բացակայությունը, սակայն ասվում էր, թե հայցվոր կողմը փոփոխության է ենթարկում ներկայացված հայցի հիմքը․․․ Այսինքն, ակնհայտորեն, իրական պատճառը նախկինում ներկայացված հայցի մեջ էր, որտեղ Մարինա Խաչատրյանը չէր կողմնորոշվել՝ ինքը ինչի՞ց է վիրավորվել, և որտե՞ղ զրպարտվել, կամ երկուսը միասին, ինչպես նշել էր․․․ Իմ երկու հրաշալի փաստաբանների՝ Դիանայի և Մոնիկայի կողմից ներկայացվել էր հայցադիմումի պատասխան, որի մասին այստեղ դեռ չեմ խոսի․․․․ Սակայն, ակնհայտ է, որ նրանց աշխատանքի արդյունքում է հայցվոր կողմը որոշել վերջին պահին փոխել հայցադիմումի հիմքը․․․ Բայց կանխազգում եմ, որ կա նաև ևս մեկ լուրջ պատճառ, որի մասին, հավանաբար, հայցվորի պաշտպանը տեղեկացել է հայցադիմումի պատասխանից, սակայն, որի մասին իր պաշտպանյալն իր հետ անկեղծ չի եղել․․․ Ինչպես ամիս առաջ Մարինա Խաչատրյանի գրառումներից մեկը ցույց տվեց, նա իր պաշտպանից թաքցրել է ՄԱՀՀԻ բերած բոլոր պլակատների բովանդակությունը և չի տեղեկացրել, որ դրանց մեջ կան նաև պոռնոգրաֆիկ բնույթ ունեցողներ։ Ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող տիկինը, առավել ևս փաստաբանական կորպուսի զգալի հատվածը դժվար թե կարողանան հիմնավորումներ ու արդարացումներ գտնել, թե ինչպես է հայ կինն իրեն թույլ տալիս սեռական օրգաններ, պոռնոգրաֆիա պարունակող պլակատներ ու իրեր բերել Ինստիտուտի գրասենյակ։ Տիկնոջ պաշտպանը դատարանում դեռ շատ նոր բաներ է լսելու, որոնք իր պաշտպանյալը թաքցրել է՝ հանդես գալով որպես տղամարդու կողմից հալածված, վիրավորված ու անարգված "անմեղ էակ․․․" Մինչդեռ փաստերն անողոք են, ու որքան էլ տհաճ լինի դրանք դատարանում ցուցադրելը իմ կին պաշտպանների, դատարանի կին քարտուղարի կամ դատավորի ներկայությամբ, այդուհանդերձ դրանք լինելու են․․․ Ու տիկինը այդքանից հետո պետք է բացատրի, թե ինչպես է վիրավորվում անմեղ բառերից, երբ ինքը կարող է հատել ոչ միայն թույլատրելիի, այլ անգամ անթույլատրելիի սահմաները։ Բայց սա դեռ ամբողջը չէ․․․

Նախկինում իմ դեմ ներկայացված հայցերից մեկով էլ այս վիճակն էր, երբ փաստաբանը երկու նիստից հետո որոշեց այլևս չպաշտպանել հայցվորի շահերը․ եկավ նիստի ավարտին ինձ ու քրոջս հրաժեշտ տվեց, իմ գործունեության մասին դրվատանքի խոսդքեր հնչեցրեց ու հեռացավ, հակսանալով, որ հայցվորը պաշտպանության տեղ չունի․․․

Ումիցա պակաս մեր վարչապետը։ Բարկացել է Արա Հովհաննիսյանը

Ես մի  բան չեմ հասկանում։  Դա ոնցա  ստացվում  ,որ  եթե  հեղափոխության  մասնակիցը  ով  հավատարիմա  մնում  հեղափոխությանը  ,համացանցի  ներսում  թե  դրսում  պայքարումա  հակահեղափոխական  սրիկաների  դեմ,ու  հանկարծ  կոմենտով  պոռտատեղադրումա  անում   Քոչարյանական  կլանից  մեկին, իրավապահները  միանգամից  խառնվում են  ու քրեական  գործ  հարուցում   էն  մարդու  վրա,ով  պաշտպանումա  իր  երկիրը  քանդողներից։ Այ  օրինակ  Մեկը  Էդմոն  Մարուքյանին  երևի  ասելա  խելոք  մնա  կամ  սաստավիտ  ասա  խելոք  մնա (օրինակի  համար)  ,ինքը  ահաբեկվելա  ու  գործ են  հարուցում։  Իսկ  Քոչարյանական  տականք երը  որ  մասսայական  հայհոյում են  ,սպառնում, հետապնդում ,փաստերով  հայտարարություն էս  տալի  ,ոչ  մի  արձագանք  չեն  տալի,իսկ  Էն  որ  վարչապետին,  երեխաներին,կնոչը  սեռական  բնույթի   ստատուսներ  են  գրոյմ,,վիրավորում  մեր  վարչապետին,  կոպիտ  ասած  մեր  իրավապահների հեչ  պետքը  չի։  Ոստիկանությունում ,բոլոր  ուժայիններում   կան  աշխատողներ  որ  ֆեյսբուքյան  էջերում  գրանցված  են  ու  մի  այլ  կարգի  տղա  թե  կին  վարքաբեկում են  վարչապետին,  իրավապահները   միջոց  չեն  ձեռնարկում։  

Հարց---  Պիցցայակերները  ավելի   կարևոր են  քան  մեր  Վարչապետը  ու  ժողովուրդ??
https://www.facebook.com/2141350892793383/posts/2465043423757460/

понедельник, 24 февраля 2020 г.

Չբացահայտված աղմկահարույց մահացու վրաերթ ։16 տարի է բոյկոտում են վրաերթի զոհ դարձած 28.11.1983 թ-ի ծնված Աշոտ Ստեփանի Մելիքսեթյանի (Սիրուն Աշոտի) հարազատները գործը բացահայտելու համար։

Աշոտ  Ստեփանի  Մելիքսեթյան ,ծնվ 28.11.1983

Աշխատում էր  Շենգավիթի  վարչական շրջանի  Բագրատունյանց  փողոցի   նախկին <<MEGIC>>գիշերային ակումբում որպես  DIJEY։

2004 թ -մայիսի 13-գիշերը լույս 14-առավոտ  ժամը 4-4:30-ի  սահմաններում, աշխատանքից  տուն  վերադառնալու ժամանակ, փողոցը  անցնելիս  ենթարկվում է  վրաերթի, չափից  ավել   արագ  սլացող   սպիտակ  նիվա  մակնիշի  ավտոմեքենայի  կողմից։ Մեքենայի  ուժգին հարվածը Աշոտին շպրտում է  30-35  մետր   այնկողմ։ Դեպքի  վայրում եղել է  տաքսու  վարորդ , որը  ցավոք  սրտի մի  քանի  տարի  առաջ  հիվանդության պատճառով  մահացել է։  Աշոտի  հարազատների  ներկայացրածով  ականատես տաքսու  վարորդը  հասցրել է  ֆիքսել  Աշոտին հարվածող  նիվայի  ավտոհամարանիշից երկուսը (64) թիվը։ Մոտակայքում կանգնած վկաները հասցրել են նկատել մեքենայի համարանիշի մնացած երեք թվերը։ Ըստ տաքսու վարորդի պատմածով եղել է  Սպիտակ  նիվա  64  237 կամ 273 համարանիշը։ Տաքսու վարորդը զանգել է շտապօգնութուն, որտեղ Աշոտին տեղափոխել են  Էրեբունու  բժշկակական  քաղաքային  հիվանդանոց, որտեղ  7 օր  հետո  Աշոտը  մահացել է  վերակենդանացման  բաժնմունքումում։ Ականատես  տաքսու  վարորդը   ասել էր,  որ  նիվային  հետապնդում  էր   ՃՈ մեքենան։ Աշոտի  հարազատները պատմում են  , որ  գործը  վարում էր  ՃՈ հետաքննչականի  քննիչ' Արկադի  Մարգարյանը  և Շենգավիթի  բաժնի օպերատիվ հետախուզչական խումբը։  Նշեմ որ, Աշոտի ավագ  եղբայրը` Համլետ  Մելիքսեթյանը  աշխատում էր  Շենգավիթի  Շրջանի  Ոստիկանությունում  ։ Սակայն  դեպքը  կատարվելուց  հետո  Համլետի  պատմածով  իր  ղեկավարությունը  ստեղծեց  այնպիսի  իրավիճակ, որ Համլետը   դուրս  գար  աշխատանքից։  Ցավոք  այդպես էլ   եղավ, Համլետը հեռացավ աշխատանքից, որպեսզի  չկարողանա  տեղեկանալ  գործի  ընդացքին  և  չկարողանա  միջոցներ  ձեռնարկել  ինքնուրույն  բացահայտել  գործը։ Աշոտի  մայրը`տիկին  Լարիսան  պատմում է,  որ դիմել է  նամակներով  տարբեր  ատյաններ, բայց  ապարդյուն , մինչ  այսօր  գործը չի  բացահայտվել,  կոծկեցին  փափուկ  բարձը   գլխների  տակ  դնելով։ Աշոտի  եղբայրը, որը  այդ  ժամանակ  աշխատում էր  շենգավիթի  բաժնում, նշեց, որ  այն տարածքը  որտեղ տեղի է  ունեցել  վրաերթը, սպասարկել է  Շենգավիթի  ոստիկանության  քրեական հետախուզության բաժնի  օպեռ` Քոչարյան Մանվելը, որը ներկայիս  աշխատում է  Հայ  էլեկտրո  գարծարանում, որպես  պահակապետ։ Այդ գործով Քոչարյան Մանվելի   գործընկերը  եղել  Մանթաշյան Արշակը։ Տվյալ  պատահարի  մասին  հրապարակվել է  նաև  4-րդ  իշխանության  424 համարի  թերթում, 2004 թ-ի  նոյեմբերի 23-ին։ Համլետ  Մելիքսեթյանը, որը հանդիսանում է  մահացածի  եղբայրը, պատմեց,  որ  վկաներից մեկը  եղել  է նույն ակումբի  պարուհիներից  մեկը, ոմն  Անուշիկ, որին ոստիկանության բաժանմունքում կտտանքների  ու  ծեծի  միջոցով   ստիպել են, որ իր ցուցմունքում  գրի  ոչ թե  սպիտակ  նիվա , այլ  ջիպանման  մեքենա։ Աշոտի  մայրիկի  ու  եղբոր  ներքին  համոզմամբ քրեական գործը  կոծկեցին  կամ  փողի  դիմաց, կամ  լավ  վերևների  հրամանով։ Այժմ  մայրը' տիկին Լարիսան  նամակ է  գրել   ՀՀ  Վարչապետ  Նիկոլ Փաշինյանին , որպեսզի  իր  հսկողության ներքո  գործը  վերաբացվի  և  գործը  բացահայտվի։
Նաև  քաղաքի գլխավոր դատախազին

Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնության հիմնադիր առաջնորդ Արա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է։......Ես դատապարտում եմ ուսուցչին անարգելը ,կամ վիրավորելը ։

Ես` դատապարտում եմ  24.02.2020 թ-ի Հովհաննես  Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցում տեղի ունեցած  5-րդ դասարանի  աշակերտներից մեկի  ծնողի  ագռեսիվ  պահվածքը և ոտնձգությունը  աշակերտների ներկայությամբ ուսուցչի հանդեպ։ Այն էլ  այն ուսուցչի որը 30 տարի շարունակ  դասավանդում,կրթում,գիտելիքներ է  տալիս  երեխաներին։ Չեմ բացառում շատ  կան  լկտի ու  չափից  ավել  ագռեսիվ  պահվածքով  ուսուցիչներ և  ուսուցչուհիներ,որոնք  երեխաների  հետ  վարվելու  ,շբվելու  ձև չգիտեն և զուրկ  են  էթիկայի  կանոնների  նորմերից։ Ինչ էլ որ  եղած  լիներ  ,ծնողը  իրավունք  չուն  էր  աշակերտների  ներկայությամբ  վիրավորեր  և  ապտակեր  ուսուցչուհուն։Դեռ  հանգամանքները  պարզ  չեն թե  ինչի համար է այդպես  եղել։ Չնայած  որքան էլ  որ  ուսուցիչները  պնդեն,որ  ծնողը  ցանկացել է  մասնակցել  դասաժամին  և  ագռեսիվ  պահվածք  է  ցուցաբերել  ուսուցչի  հանդեպ,վիրավորել և  ապտակել։ Ամեն  բան  կարող  ենք ենթադրել  ,օրինակ`
1) Ուսուցիչը  դեմ է  եղել
2)բողոքել է  երեխայից
3) ծնողի  ներկայությամբ  ուսուցիչը վիըավորել  է մեկ  այլ  երեխայի,
4)միտումնավոր  ցածր  է  գնահատում
5)անձնական  տարաձայնություններ։
6)Ինչ  արելա  երեխաս  լավա  արել ,կամ ոնց ուզի  ինչ  ուզի  պետքա  անի  և  այլն։
Դեմ  չեմ  լինի  եթե  տնօրենը  իրականացնի  քննություն  պարզելու  հանգամանքը  ,բուն  պատճառը։ Եթե պարզվի  որ  ուսուցիչն է  սխալ  թող  ամբողջ  կոլեկտիվով  տան հնարավորություն  իրեն  վերանայելու ու  վերագտնելու,իսկ  եթե  երեխանա  սխալ  հեռացնելու  փոխարեն  թե  ծնողը  թե  ուսուցիչները  թող  մի  ժամ  ավել  ժամանակ  հատկացնեն ու  երեխաներին  բացատրեն որ  ուսուցիչը  սիրո  ու  հարգանքի է  արժանի։Եթե  ուսուցիչն  է  մեղավոր  ,ագռեսիվ ,թող  հրապարակավ  ներեղություն  խնդրի  բոլորից,եթե  ծնողը,թող  ծնողը  հրապաըակավ  ներեղություն  խնդրի։  Բայց ինչպես  կյանքի  պրակտիկան է  ցույց  տալիս  և  միլիոնավոր  անգամ  ապացուցել  որ,եթե  ուզումես  ճիշտը  իմանալ,  հարցրու  երեխայից  կամ  երեխաներից  առանձին  կերպով  ։
Չնայած  այն  որ,  ուսուցչի  կերպարը,տեսակը  վաղուց  ի վեր  ոտնահարված  է  և  առհամարված  դա  փաստ է։  
Սիրելի  ծնողներ,նախկան  ուսուցչին  մեղադրելը  ,բարի  եղեք  նախ  առաջինը  ,միքիչ  քիչ  ընկնեք  դռնեդուռ,վարսավիրանցից - վարսավիրանոց,հարևանի  տնից  մյուս  հարևանի  տուն ,խանութից  խանութ,դրա  փոխարեն  զբաղվեք  Ձեր  երեխաների  դաստիրակման  հարցով։Քանի  որ  երեխայի  անդաստիրակ  լինելն,երեխայի  հանցագործ  մեծանալը  փաստում է  այն մասին  որ  Ծնողի  համար  մեկա  կարևորը  ինքը  իրան  լավ  զգա։

Հարգանքներով` Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ  նախաձեռնություն։

Փաստաբան,իրավապաշտպան,արդարության ջատագով Արտագ Գալստյանի գրառումը ցնցել է ողջ համացանցը

ՖԵԼԻՔՍ ԹՈԽՅԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ, << ԱՅՈ >>-Ն ԱՅԼՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Օրերս ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, որ այսօր էլ պատրաստ է, ստորագրել բոլոր այն որոշումները, որը ՍԴ –ում կայացրել է 20 տարի շարունակ:
Արձանագրենք՝ ոչ մի մեղքի զգացում, ոչ մի զղջում, կատարված հանցանքի մասին հրապարակային հայտարարում և որ զավեշտալի է, դրանով հպարտացում:
Եթե ՍԴ մնացած որոշումները գտնվում են իրավաբանական դիսկուսի շրջանակներում, ապա երկուսը աներկբա հանցանք եմ, քանի որ ՍԴ-ի կողմից հանուն ղարաբաղյան կլանի իշխանության գալու և դրա պահպանման ոտնահարվել է իրավաբանության հիմքը կազմող  նորմը, այն է հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն:
Այսպես՝  հանրահայտ փաստ առաջին:
Ռ. Քոչարյանը մինչև 1997 թ-ը եղել է Արցախի Նախագահը: Նա որպեսզի ընտրվեր Արցախի նախագահ պետք է 10 տարի անընդմեջ ապրեր Ղարաբաղում:
Որպեսզի կարողանար ընտրվեր ՀՀ Նախագահ, ապա պետք է 10 տարի անընդմեջ ապրեր Հայաստանում:
Ֆելիքս Թոխյանը, որպես ղարաբաղցի, պատք է որ իմանար թե ով է Ղարաբաղի նախագահը:
Այստեղից էլ բխում է, որ Ռ. Քոչարյանի կողմից, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված բնակության մասին տեղեկանքը, ըստ որի նա 10 տարի շարունակ անընդմեջ բնակվել է ՀՀ ում եղել է ակընհայտ կեղծ, հանրահայտ փաստ, սակայն նույն Ֆելիքս Թոխյանը և ՍԴ այլ անդամները հանցանք կատարելով անտեսել են հանրահայտ փաստը և Ռ. Քոչարյանին կարգել ՀՀ Նախագահ:
Հանրահայտ փաստ երկու:
ՀՀ Սահմանադրությունը արգելում է նախագահի ընտրությունների անցկացումը արտակարգ իրավիճակի պայմաններում:
Ընտրությունները սկսվում են քարոզարշավի մեկնարկով և ավարտվում են ՍԴ որոշման օրը:
2008 թ-ի մարտի 2-ին ՀՀ ում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
ՍԴ անդամները, այդ թվում նաև Ֆելիքս Թոխյանը 2008 թ-ի նախագահական ընտրությունների հետ կապված վերջնական որոշումը կայացրել են արտակարգ իրավիճակի պայմաններում, դրանով իսկ շարունակել են ընտրությունները այն բացառող հանգամանքներում:
Փաստացի կատարել են հանցանք և անտեսել հանրահայտ փաստը:
Այսքանից հետո Ֆելիքս Թոխյանը հպարտորեն հայտարարում է, որ կրկին կկատարի նույն հանցանքը:
Այստեղից էլ ակընհայտ է, որ այն, որ ՍԴ  6 անդամներ կատարել են հանցագործություն արդարադատության դեմ նույնպես հանրահայտ փաստ է և ի տարբերություն ղարաբաղյան կլանի մնացորդ ՍԴ անդամների ՀՀ Ժողովուրդը չի կարող անտեսել այս փաստը, քանի որ դա կլինի հանցանք արդեն սերունդների նկատմամբ:
Ամփոփեմ
ՍԴ հանցագործ անդամները պետք է հեռացվեն և ենթարկվեն պատասխանատվության:
<< ԱՅՈ >> -ն այլնտրանք չունի:

Արտակ Գալստյան

Հայ ազգ Քայլ արա դեպի Շենգավիթի վարչական շրջանի Վերաքննիչ դատարան։ՀՀ նախքին երեք վարչապետները ,անձնական երաշխավորությամբ որոշել են Քոչարյանին ազատ արձակել։

ՀՀ նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

Ըստ տարածած հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին. «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը»:

Հիշեցնենք՝ 2019 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանն Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Հունիսի 25-ին, սակայն, Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և Քոչարյանին դարձյալ կալանավորել:


Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ 

Երթը կմեկնարկի Երեւանի Ազատության հրապարակից եւ կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան։

ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի գրին քարտ ստանալու նոր կարգը

Ամերիկյան իշխանությունները երկուշաբթի օրվանից կկարողանան գործել ԱՄՆ-ում մշտական կացության թույլտվության (գրին քարտ) տրամադրման նոր կարգերի շրջանակում, այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նոր կարգերը պահանջների խստացում են նախատեսում պետական նպաստ

ների ակնկալիք ունեցող դիմումատուների նկատմամբ:

«Ներքին անվտանգության նախարարությունը կկարողանա նոր օրենսդրությունը կիրառել երկուշաբթի: Դրա համաձայն՝ մեր հասարակության նոր անդամները պետք է ֆինանսապես ինքնուրույն լինեն»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ տարվա հոկտեմբերին կասեցվել էր ԱՄՆ վարչախմբի որոշումը, որը կօգներ միգրացիոն ծառայություններին մերժել ցածր եկամուտ ունեցող, գրին քարտ շահած կամ վիզա ստանալու համար դիմած միգրանտներին, որոնք կառավարության կարծիքով, կարող են ԱՄՆ հարկատուների համար ծանր բեռ դառնալ:

воскресенье, 23 февраля 2020 г.

Նոր մանրամասներ՝ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության ավագ քննիչ Մհերյանի որոշմամբ ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 22-ին, իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ավտոմատը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի: Սակայն կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել էին ոստիկանության Վաղաշապատի բաժին: Արդեն Վաղարշապատի ոստիկանները նրան ներկայացրել են Հայաստանի քննչաական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել է զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել է, որ ինքը նախկին զինվորական է. կոչումով՝ փոխգնդապետ: Նա նախկինում եղել է դատապարտված ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երբ ճիվաղը սպանել է Գ. Խալաթյանին, այնուհետև կրակոցներ է արձակել ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ և անչափահաս երեխաների ուղղությամբ, վերջիններս մի կերպ են փրկվել «տականքի» կողմից արձակած կրակոցներից, սակայն նրանք եղել են հոգեբանական ծանր ապրումների մեջ և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարականով Վաղարշապատ են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայողները՝ Նելլի Դուրյանի և հոգեբանի գլխավորությամբ: Ինչպես ավելի վաղ Արմավիրի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել էր։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Պավել Օրդյանը, նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կար կրակոցի 4 հետք, հիվանդանոց էր տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել էին նաև կրակոցի հետքեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել էին Մեսրոպ Կյուրեղյանին, ով գտնվում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է եղել, այնուհետև ազատվել և ընդունվել է աշխատանքի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, որտեղից նույնպես ազատվել է։ Կոչումով փոխգնդապետ է։ Դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները։ Սպանության վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հանցագործը տուժածին սպանելուց հետո ավտոմատով սպանելու մտադրությամբ կրակոցներ է արձակել ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ։ Բարեբախտաբար, նրանք կարողացել են փախնել և պատսպարվել տանը, իսկ նա շարունակել է հետապնդել ու կրակոցներ արձակել ընտանիքի անդամների ուղղությամբ»։ Կրակոցների արդյունքում վնասվել էին նաև տան մուտքի դռները, պատուհանները։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ավտոմատից արձակված բազմաթիվ պարկուճներ։ Իսկ 3 հատ էլ կրակված պարկուճ հայտնաբերվել էր տանը։ սպանության կասկածանքով ձերբակալված, նախկին զինվորական, փոխգնդապետ, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանն է

Ահազանգ Արմավիրի մարզի ,Հոկտեմբերյանի Չարենցի փողոցի բնակիչներից մեկի կողմից։

Ահազանգ  Արմավիրի  մարզի  ,Հոկտեմբերյանի  Չարենցի  փողոցի  բնակիչներից մեկի  կողմից։  

Բարձրաձայնում են  որ,արդեն 15  օր է  Վիոլա  ջուրը  պնդում է  որ  պլանային  անջատումներ  չունեն,բայց  15  օր  շարունակ  ամեն  առավոտյան  կտրում են  ու  ցերեկը  կամ երեկոյան  ջուր  տալիս

Լեգենդար Հրամանատար, Արա Խուդավերդյանը,որը բոլորիս հայտնի է որպես` ԿՈՌՆԻ ՁՈՐԻ ԱՐՈ, Իր ֆեյսբուքյան էջում կատարել է հուշագրավ գրառում։

Նախկին  ռեժիմին  սատարում են  ծախու  ապազգային  տարրեր։ Նրանք  զուրկ են  ազգային  կոչվելուց։