Այսօր պատահական ՀՀ Կառավարության մոտ հանդիպեցի Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին և մոտ 10 րոպե խոսեցինք Հույսի Ավան թաղամասի բնակիչների կողմից բարձրացրած խնդրի մասին։ Սիսեռյանը ասաց,որ տեղյակ է խնդրի մասին և պատմեց որ,2019 թ-ի դեկտեմբերի կեսերին Հույսի Ավան Թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց,պատահական ձայներ լսելով նայել է պատժգամբից և իր օգնականին ուղղարկել է բողոքի ակցիա իրականացնող Հույսի Ավան Թաղամասի բնակիչների մոտ։ Օգնականին հանձնարարել է ճշտել ինչ խնդիր է իրենց մոտ։ Օգնականը ճշտելուն պես տեղեկացրել է Սիսեռյանին ։ Սիսեռյանը ընդունել է բնակիչներին ,ծանոթացել խնդրի մասին,ծանոթացել բնակիչների կողմից ներկայացրած փաստաթղթերի բովանդակությանը ,որից հետո բնակիչների խնդրին լուծում տալու համար ,հրավիրել է <<Դիակոնիա >>բարեգործական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչներին։ Այն փաստը ,որ դեկտեմբերից մինչ այսօր բողոքի ակցիա իրականացնող բնակիչները ապրում են այդ թաղամասում ,դա արդեն իսկ փաստում է կառավարության ներկայացուցիչների կողմից կատարվել են քայլեր բնակիչներին փողոցում չթողնելու հարցում։
Զրույցի ընդացքում պ-ն`Սիսեռյանը նշեց որ այդ առանձնատները բարեգործական ծրագրերով են կառուցված ,ուստի ոչ ոք չի կարող վաճառել։ Տվյալ սոցիալական բարեգործական ծրագրերով տները հատկացվում է միմիայն անվարձահատույց ,անժամկետ։ Քանի որ բնակիչները մտահոգված են ,որ կարող է ամեն րոպե իրենց հանել տներից կամ կնքեն այն կետերով պայմանագրերը որոնք բնակիչներին ձեռնատու չեն, խնդրում են նորից հանդիպում ։Վարագ Սիսեռյանը ասաց,որ պատրաստ է նորից ընդունել բնակիչների կողմից ձևավորված խմբին ,նախնական պայմանավորվածությամբ այս ուրբաթ `Փետրվարի 28 -ին։ Չնայած վերջում էլ ավելացրեց ,որ ոչ ոք չի կարող բնակչին դուրս հանել ։Անկախ ամենից կքնքվի պայմանագիրը ի օգուտ բնակիչների։
Սերժ Վարագ Սիսեռյանի հետ խոսելուց մի քանի րոպե հետո տեղեկացրեցի բնակիչներից մեկին ,և բնակիչը խնդրեց որ գրեմ իմ էջում,որ.....
Բնակիչները ասացին ,որ իրենց այս բողոքի ակցիայն ոչ ոք թող չվորակի սաբոտաժ Փաշինյանի դեմ կամ կառավարության անդամների։Այլ մեր բողոքի բուն նպատակը մեր ոտնահարված իրավունքները վերականգնելն է կառավարության օգնությամբ,հանձինս մեր Վարչապետի։
Комментариев нет:
Отправить комментарий