hetaxuyzlratvakan

четверг, 27 февраля 2020 г.

Արդեն մեկ տարի ու կես Ռուսաստանից Հայաստան հետ վերադարձած Վլադիկ Սերոբյանը խնդրանքով դիմում է Վարչապետ` Նիկոլ Փաշինյանին

Բարև  Ձեզ, մեծարգո Վարչապետ։Ձեզ  եմ  դիմում որպես  հայրենադարձ  հայ,որը  ընտանիքի  հետ  արդեն  մեկ ու  կես  տարի է  գտնվում է  Հայաստանում  և  ապրում  վարձակալության  հիմունքներով։  Պարոն  Վարչապետ,այլևս  անհնար  է  այսպես  ապրել ,երբ գիտակցում էս որ  հայես,վերադարձել էս  քո  հայրենիք ,բայց  չունես  ոչ  գրանցում  ,ոչ  անձնագիր։  Եկածս  օրվանից   քանի  անգամ  տարբեր  ճանապարհներով  փորձել  եմ  հարցիս  ինձանով  լուծում  տալ,բայց  ցավոք  սրտի  չեմ  կարողանում։ Չունեմ  ոչ մեկ  չի  ցանկանում  ինձ և  ընտանիքիս  ընդառաջել,չեն  ցանկանում  օգնության  կարգով  փաստացի  գրանցեն  որ  կարողանամ  անձնագիր  ստանամ։  Դիմել եմ  անձնագրային   բաժանմունք ,գլխամաս  ,բայց  ապարդյուն  չեն  ցանկանում  ընդառաջել։ Կինս`Ադամյան  Քրիստինեն  ունի  անձնագիր  բայց  քանի որ  ոչ  ոք  չի  ցանկանում  օգնել  փաստացի  գրանցման  հարցում  ,մնացել ենք  օդից  կախված ,և  չենք  կարողանում  գոնե  նպաստ  ձևակերպել  որ  կարողանանք  տան  վարձը  գոնե  վճարել։  Հիմա  հարկայինը  ինձ  տուգանել  է  60.000 դրամ  ,մի  բանի  համար  ,որ  չունեմ  անձնագիր,և  լավության  կարգով  մի  փոքրիկ  հացատնում  աշխատում էի  որպես  խոհարար։ Բանից  դուրսա  գալիս  որ  օբեկտի  տերը  հաշվի  առնելով   իմ  նեղ  սոցիալական  ծանր  վիճակը  փորձեց  օգնության  կարգով  ինձ  ընդունել  աշխատանքի,բայց  դուրսա  գալիս  որ  ես  համ ինձ  համ  իրեն  վատություն  արեցի,քանի որ  իրենել  են  տուգանել։  Ռուսաստան հետ  չեմ  կարող  գնալ  քանի որ  դեպորտ են  արել  ,իմ  հող ու  ջրի  մեջ  ինձ  մարդ  չեմ  զգում  լիարժեք,քանի որ  չկա  հանդուրժողականություն ,չկա  մարդուն  հասկանալ ,մարդու  դրության  մեջ  մտնել։  Պարոն  փաշինյան  խնդրում եմ  օգնեք  ինձ  այս  հարցում,որպեսզի  կարողանանք  գոնե   ԱՅՈ ի  ընտրություններին  մասնակցել,որպեսզի  կարողանամ  աշխատել  ,վարձս  վճարել,կոմունալներս  վճարել,էլ չեմ  ասում  երեխաներիս  օրվա  ցամաք  հացի  փողը  վաստակել։   Ես  խոհարար  եմ  ,ու  Ռուսաստանում  աշխատել եմ  միշտ  որպես  խոհարար։ (098)50-59-05  

Հարգանքներով `Վլադիկ  Սերոբյան

Комментариев нет:

Отправить комментарий