26.02.2020 21:18
ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար Սերոբ Հարությունյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին գրում է ArmDaily.am-ը: Պատճառները մի քանիսն են, մասնավորապես վերջինիս կապերը քրեական աշխարհի առանձին ներկայացուցիչների հետ, կոնկրետ քրեական գործերով արտահոսքը եւ այլն։ Ահավասիկ, վերջին դեպքը քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործն է, որով ինչ որ արտահոսքեր են եղել։ Թե կոնկրետ ինչ արտահոսք է եղել այս գործով մեր աղբյուրը չհայտնեց։
Հարությունյանի՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ ունեցած կապերի մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է, մասնավորապես՝ Լենինականցի Սուրոյի, Զապի, սակայն այդ կապերի բացահայտումն, ըստ ամենայնի, իրականություն է դարձել այժմ, քանի որ Հարությունյանն այլեւս նախկին դիրքը չունի։ Հիշեցնենք, որ Հարությունյանը ԱԱԾ-ում անցել էր ծառայության ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օրոք։
Комментариев нет:
Отправить комментарий