Բաց նամակ ՀՀ Վարչապետ` Նիկոլ Փաշինյանին,Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ,գնդապետ` Գրիշա Սարգսյանից
Պարոն վարչապետ,անկեխծ ասած ոստիականության վետերանները և գործող ոստիկանության ողջ ծառայակիցները շատ մտահոգված են Կառավարության կողմից որոշում ընդունված Ոստիկանության բուժհիմնարկի լուծարման հարցում։ Խնդրում եմ Ձեզ ՀՀ Ոստիկանության բազմահազար վետերանների և ոստիանության անձնակազմի անունից ,անվավեր ճանաչել այդ նախագիծը,քանի որ 1989-1992 թթ Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանը քանդված էր,խարխլված,չուներ պետականություն,բանակ։Ցիտեմ նաև ,որ 1989-1992 թթ-ին ամբողջ կալցո օպեռացիան դիմակայեցին ոստիկանական ջոկատները ,տալով (230 զոհ,350 վիրավոր,150 գերեվարված,23 անհետ կորած),որի հենքի վրա կազմավորվեց հայոց պետականությունը և զինված ուժերը։
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան գրասենյակը և ոստիկանության բազմահազար վետերանները և ներկայիս ոստիկանության բոլոր աշխատակիցները իրենց վիրավորանքը և վրդովմունքն են հայտնում ՀՀ Ոստիկանության ներկայիս գործող բարձրաստիճան ղեկավարների հանդեպ , ,քանի որ չեն բարձրաձայնում անարգելով ոստիկանության վետերաններին և ողջ ոստիկանական կազմին։Խնդրում և հորդորում ենք չեղարկել և այդ որոշումը և փոխարենը զինել ոստիկանալան բուժհիմնարկները նոր բժշկական սարքավորումներով այնպես, ինչպես որ զինել էք ՀՀ ՊՆ բուժհիմնարկները։ Եկեք չմոռանանք որ ՀՀ Ոստիկանությունը ռեզեռվային զինված ուժերն են ՀՀ Զինված ուժերից հետո, որը որպես փաստ ի լուր աշխարհի փաստել և ամրագրվել է բազմիցս Արցախյան պատերազմի և Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։Պարոն Վարչապետ,հաշվի առնելով,որ մոտ ժամանակներս տեղի է ունենալու ՍԴ հանրաքվե և հաշվի առնելով բազմաթիվ հակահեղափոխականների ակտիվությունը,խնդրում ենք Ձեզ մի նեղացրեք գործող ոստիկանական ուժերին ,ստորաբաժանումներին,որպեսզի բոլորը իրականացնեն իրենց ֆունկցիոնալ պարտականությունները հակահեղափոխական ուժերին սաստելու ,կարգի հրավիրելու և պատասխանատվության ենթարկելու հարցերում
Հարգանքներով ` Գնդապետ ` Գրիշա Սարգսյան
Комментариев нет:
Отправить комментарий