Ես` դատապարտում եմ 24.02.2020 թ-ի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցում տեղի ունեցած 5-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողի ագռեսիվ պահվածքը և ոտնձգությունը աշակերտների ներկայությամբ ուսուցչի հանդեպ։ Այն էլ այն ուսուցչի որը 30 տարի շարունակ դասավանդում,կրթում,գիտելիքներ է տալիս երեխաներին։ Չեմ բացառում շատ կան լկտի ու չափից ավել ագռեսիվ պահվածքով ուսուցիչներ և ուսուցչուհիներ,որոնք երեխաների հետ վարվելու ,շբվելու ձև չգիտեն և զուրկ են էթիկայի կանոնների նորմերից։ Ինչ էլ որ եղած լիներ ,ծնողը իրավունք չուն էր աշակերտների ներկայությամբ վիրավորեր և ապտակեր ուսուցչուհուն։Դեռ հանգամանքները պարզ չեն թե ինչի համար է այդպես եղել։ Չնայած որքան էլ որ ուսուցիչները պնդեն,որ ծնողը ցանկացել է մասնակցել դասաժամին և ագռեսիվ պահվածք է ցուցաբերել ուսուցչի հանդեպ,վիրավորել և ապտակել։ Ամեն բան կարող ենք ենթադրել ,օրինակ`
1) Ուսուցիչը դեմ է եղել
2)բողոքել է երեխայից
3) ծնողի ներկայությամբ ուսուցիչը վիըավորել է մեկ այլ երեխայի,
4)միտումնավոր ցածր է գնահատում
5)անձնական տարաձայնություններ։
6)Ինչ արելա երեխաս լավա արել ,կամ ոնց ուզի ինչ ուզի պետքա անի և այլն։
Դեմ չեմ լինի եթե տնօրենը իրականացնի քննություն պարզելու հանգամանքը ,բուն պատճառը։ Եթե պարզվի որ ուսուցիչն է սխալ թող ամբողջ կոլեկտիվով տան հնարավորություն իրեն վերանայելու ու վերագտնելու,իսկ եթե երեխանա սխալ հեռացնելու փոխարեն թե ծնողը թե ուսուցիչները թող մի ժամ ավել ժամանակ հատկացնեն ու երեխաներին բացատրեն որ ուսուցիչը սիրո ու հարգանքի է արժանի։Եթե ուսուցիչն է մեղավոր ,ագռեսիվ ,թող հրապարակավ ներեղություն խնդրի բոլորից,եթե ծնողը,թող ծնողը հրապաըակավ ներեղություն խնդրի։ Բայց ինչպես կյանքի պրակտիկան է ցույց տալիս և միլիոնավոր անգամ ապացուցել որ,եթե ուզումես ճիշտը իմանալ, հարցրու երեխայից կամ երեխաներից առանձին կերպով ։
Չնայած այն որ, ուսուցչի կերպարը,տեսակը վաղուց ի վեր ոտնահարված է և առհամարված դա փաստ է։
Սիրելի ծնողներ,նախկան ուսուցչին մեղադրելը ,բարի եղեք նախ առաջինը ,միքիչ քիչ ընկնեք դռնեդուռ,վարսավիրանցից - վարսավիրանոց,հարևանի տնից մյուս հարևանի տուն ,խանութից խանութ,դրա փոխարեն զբաղվեք Ձեր երեխաների դաստիրակման հարցով։Քանի որ երեխայի անդաստիրակ լինելն,երեխայի հանցագործ մեծանալը փաստում է այն մասին որ Ծնողի համար մեկա կարևորը ինքը իրան լավ զգա։
Комментариев нет:
Отправить комментарий