hetaxuyzlratvakan

пятница, 28 февраля 2020 г.

Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի Mercedes-ի դիմապակին

Shamshyan.comi-տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։ 

Ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։ 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, որը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ Վ. Պետրոսյանն աշխատում է դատախազ գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Комментариев нет:

Отправить комментарий