hetaxuyzlratvakan

суббота, 22 февраля 2020 г.

Փաստաբան,իրավապաշտպան Արտակ Գալստյանը,իր ֆեյսբուքյան էջում գրել է

ԿԱՐԾԵՍ ԹԵ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻԱՑԵԼ Է <<ՈՉ>>-Ի ՇՏԱԲԻՆ

Այն որ Սահմանադրական դատարանի փոփոխությունից հետո հիմնովին փոխվելու է դատաիրավական համակարգը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Այն որ ՍԴ-ի հեռացումից հետո, երկրորդ մարդը որ պետք է հեռանա, դա գլխավոր դատախազն է, իմ սուբյեկտիվ կարծիքով բխում է հենց հանրաքվեի տրամաբանությունից, քանի որ աներկբա է, որ Արթուր Դավթյան գլխավոր դատախազով,  դատաիրավական համակարգի փոփոխությունը անհնարին է:
Սա հասկանում է հասարակությունը, տրամաբանական է, որ սա ընտիր հասկանում է նաև գլխավոր դատախազը:
Այստեղից էլ բխում է, որ Արթուր Դավթյանի պաշտոնավարման և հետագա քրեական պատասխանատվությունից խուսափելու միակ երաշխավորը դա ներկայիս կազմով Սահմանադրական դատարանն է:
Այսինքն գլխավոր դատախազը պետք է անի ամեն ինչ, որ հանրաքվեով ՍԴ անդամներին հեռացնելու անհրաժեշտ 650. 000 ձայները չհավաքվեն:
Բազմիցս անրադարձել եմ այն փաստին, որ մեր գլխավոր դատախազի աճպարարական ունակությանը նախանձում է անգամ հանրահայտ աճպարար Դևիդ Կոպերֆիլդը:
Գլխավոր դատախազի աճպարարությունը հանրաքվեում նույնպես վիրտուոզ է:
Հատկապես նրանով, որ հանրաքվեն տապալելու համար վերջինս ըստ աղբյուրիբ կարծես թե օգտագործում է հենց նոր իշխանության օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես <<քրեական ենթամշակույթը>> արգելող օրենքը: 
Օրերս տարբեր, բայց հավաստի աղբյուրներից լուրեր ստացվեցին, որ Քրեակատարողական հիմնարկներում սկսվել են տարօրինակ երևույթներ տեղի ունենալ:
ՔԿ պետերը, որոնք հիմնականում նախկին ռեժիմից մնացած են, տարբեր ձևերով ակնարկում են կալանավորված անձանց, որ եթե վերջիններս և նրանց հարազատները հանկարծ փորձեն << ԱՅՈ >> քարոզել, կամ ընտրության գնալ, ապա իրենց կգրանցեն որպես քրեական ենթամշակույթին պատկանող և նոր մեղադրանք կառաջադրեն նրանց:
Ակնարկում են նաև, որ հարցը համաձայնեցված է գլխավոր դատախազության հետ և բավական է իրենց մեկ տեղեկանքը, որ դատախազությունը մեղադրանքը առաջադրի:
Կարծում եմ  Արդարադատության Նախարար Ռուստամ Բադասյանը պետք է ճշտի այս տեղեկատվության իսկությունը և այն հաստատվելու դեպքում, անմիջապես խափանի իր իսկ նախարարության ստորաբաժանումում,  հակահեղափոխական հերթական սաբոտաժը:
Բացի այդ կարծում եմ նաև եկել է ժամանակը, որ պ-ն Բադասյանը մաքրի Քրեակատարողական հիմնարկները, նախկին հանցավոր ռեժիմի Յութուբյան աստղերից, առաջնորդվելով <<Կարմիր կովը կաշին չի փոխում>> հին, բայց իմաստուն ժողովրդական ասացվածքով:
Հարգանքներս՝ 
Պ-ն Բադասյանին

Արտակ Գալստյան

Комментариев нет:

Отправить комментарий