hetaxuyzlratvakan

Показаны сообщения с ярлыком https://www.facebook.com/100005865248939/posts/1234852490053581/. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком https://www.facebook.com/100005865248939/posts/1234852490053581/. Показать все сообщения

вторник, 25 февраля 2020 г.

Հանրային Խորհրդի Նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

Այսօր նշանակված էր դատական նիստ՝ իմ դեմ հանրությանը ոչ անհայտ Մարինա Խաչատրյանի ներկայացրած հայցի հիման վրա։ Որքան էլ դատական նիստերի քարտուղարը նիստի սկզբում ծանուցեց, որ կողմերը պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի վերաբերյալ ու դրան չներկայանալու մասին դատարանին չեն հայտնել, նիստը նախագահող դատավորը ընթերցեց վերջին պահին իրեն հանձնված մի միջնորդություն հայցվորի պաշտպանի կողմից, որով, թեպետ, չներկայանալու պատճառ նշվում էր քաղաքից իր բացակայությունը, սակայն ասվում էր, թե հայցվոր կողմը փոփոխության է ենթարկում ներկայացված հայցի հիմքը․․․ Այսինքն, ակնհայտորեն, իրական պատճառը նախկինում ներկայացված հայցի մեջ էր, որտեղ Մարինա Խաչատրյանը չէր կողմնորոշվել՝ ինքը ինչի՞ց է վիրավորվել, և որտե՞ղ զրպարտվել, կամ երկուսը միասին, ինչպես նշել էր․․․ Իմ երկու հրաշալի փաստաբանների՝ Դիանայի և Մոնիկայի կողմից ներկայացվել էր հայցադիմումի պատասխան, որի մասին այստեղ դեռ չեմ խոսի․․․․ Սակայն, ակնհայտ է, որ նրանց աշխատանքի արդյունքում է հայցվոր կողմը որոշել վերջին պահին փոխել հայցադիմումի հիմքը․․․ Բայց կանխազգում եմ, որ կա նաև ևս մեկ լուրջ պատճառ, որի մասին, հավանաբար, հայցվորի պաշտպանը տեղեկացել է հայցադիմումի պատասխանից, սակայն, որի մասին իր պաշտպանյալն իր հետ անկեղծ չի եղել․․․ Ինչպես ամիս առաջ Մարինա Խաչատրյանի գրառումներից մեկը ցույց տվեց, նա իր պաշտպանից թաքցրել է ՄԱՀՀԻ բերած բոլոր պլակատների բովանդակությունը և չի տեղեկացրել, որ դրանց մեջ կան նաև պոռնոգրաֆիկ բնույթ ունեցողներ։ Ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող տիկինը, առավել ևս փաստաբանական կորպուսի զգալի հատվածը դժվար թե կարողանան հիմնավորումներ ու արդարացումներ գտնել, թե ինչպես է հայ կինն իրեն թույլ տալիս սեռական օրգաններ, պոռնոգրաֆիա պարունակող պլակատներ ու իրեր բերել Ինստիտուտի գրասենյակ։ Տիկնոջ պաշտպանը դատարանում դեռ շատ նոր բաներ է լսելու, որոնք իր պաշտպանյալը թաքցրել է՝ հանդես գալով որպես տղամարդու կողմից հալածված, վիրավորված ու անարգված "անմեղ էակ․․․" Մինչդեռ փաստերն անողոք են, ու որքան էլ տհաճ լինի դրանք դատարանում ցուցադրելը իմ կին պաշտպանների, դատարանի կին քարտուղարի կամ դատավորի ներկայությամբ, այդուհանդերձ դրանք լինելու են․․․ Ու տիկինը այդքանից հետո պետք է բացատրի, թե ինչպես է վիրավորվում անմեղ բառերից, երբ ինքը կարող է հատել ոչ միայն թույլատրելիի, այլ անգամ անթույլատրելիի սահմաները։ Բայց սա դեռ ամբողջը չէ․․․

Նախկինում իմ դեմ ներկայացված հայցերից մեկով էլ այս վիճակն էր, երբ փաստաբանը երկու նիստից հետո որոշեց այլևս չպաշտպանել հայցվորի շահերը․ եկավ նիստի ավարտին ինձ ու քրոջս հրաժեշտ տվեց, իմ գործունեության մասին դրվատանքի խոսդքեր հնչեցրեց ու հեռացավ, հակսանալով, որ հայցվորը պաշտպանության տեղ չունի․․․