hetaxuyzlratvakan

среда, 13 мая 2020 г.

Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:

Փաստի առթիվ երեկ քրեական գործի նյութերով ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործին:

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, դեպքերի վերաբերյալ նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ:

«Ազատության» աղբյուրների համաձայն՝ խոսքը Հանրապետական կուսակցության փոխնախագահ, 2009-2016 թվականներին կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանի մասին է:

Հայկազ Մակարյանի այս գրառումը,ցնցել է թե համացանցը թե ամբողջ Սփյուռքը..

Չարաժանտ այս երևույթը գտնվում է   նախանձաբույր հոգեվարքի մեջ:  Մարդ, որը ստի, կեղծիքի, զրպարտության միջոցներով, ամեն կերպ  փորձում է ցեխ շպրտել ինձ վրա, և  նույնիսկ  իր ունայն հոգեբանությամբ մտածում է, թե կարող է  այս  ձեռագրով հասնել ինչ-որ արդյունքների, ապա  վաղուց չարաչար սխալվում է:  Իր անձնական էջով տարածելով իմ մասին ստահոդ և քաղքենիական նյութեր,   ցինիկաբար՝  ամենավերջին  եղկելի  ձևով սադրելով ինձ, կարծում է, թե Աստծո և օրենքի առջև մաքուր է  կանգնելու:  Քո նմանները  մի  չնչին,   վատագույն մասնիկներն են այն ամենի, որը վաղ թե ուշ ունենալու է իր բարոյական վախճանը: Միակ մարդը, որին պետք է ուղարկեին ճաղավանդակների հետև, ապա դա դու ես:  Եթե սույն երևույթը կարծում է, որ իմ ֆեյսբուքյան լայֆերի տակ սեռական բնույթի հայհոյանք գրող մարդիկ, մարդ են, ապա ասելիք չունեմ, ինքն իրեն ամեն բան ասում է:  Մի գուցե այս երևույթին դուր է՞ գալիս, երբ ինքը սեռական բնույթի հայհոյանք է լսում,   մի գուցե...... Իմ լայֆերը  դուբայի գայուշիկ,  ունեն շատ խորը դաստիարակչական բնույթ, իսկ եթե քեզ համար բոլոր ֆեյք էջերով հայհոյանք գրողները իմ կողմից  զգացել է վտանգ, ապա դու զառանցում ես: Ես տվել եմ այլանդակներին, այլասերվածներին, տականքներին ու անբարոյականներին համարժեք պատասխան: Այնքան տկարամիտ էս, որ նույնիսկ չգիտես, թե ինչ է նշանակում ատելության քարոզ,  որին լավ կարծում եմ դու ես տիրապետում՝ գիշեր-ցերեկ իմ մասին կեղծ հրապարակումներ անելով:  Սույն երևույթը դեռ խաբար չի, որ օրենքի լեզվով խոսելը շանտաժ չէ, խաբար չի, որ երբ այդ նույն օգտատերը իմ էջում հայհոյում է ու առհասարակ ամենավերջին  ստոր ձևերով գրում է բառեր, որոնք չպետք է ասել ինձ, ապա  այդ պահին այդ ֆեյքի վիզը կտրելը երևի թե նվազագույնն է, որը կարող եմ ասել, սակայն երբևէ իմ տեսակը որևէ մեկին բռնության չի ենթարկել:  Ամոթ քեզ, չնայած դու չունես այդ ամոթից, բայց հիշի՛ր, ես քեզ հենց ԱՄՆ -ում եմ ենթարկելու պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ: Դու չես փախչի արդարադատությունից:  Խարդախի սիրտը միշտ էլ դող է, ու դու այդ  մտքով պիտի ապրես ու հիշես ինձ, որովհետև ես քեզ տալու եմ արդարադատության ձեռքը, կլինի դա այսօր , թե վաղը........Տուտուց, եթե իմ գիտելիքների չափ նվազագույն պաշար ունենայիր, ապա այսօր այս մակարդակին չէիր լինի: Դու նույնիսկ խուլիգանություն, շանտաժ և այլ բառերի խորքային իմաստը չգիտես, ուր մնաց հասկանաս գրածիդ իմաստը:  Ինձ և իմ լուսահոգի մորը վիրավորելով, դու վաղուց շատ վաղուց վիրավորել էս ինքդ քեզ.....Անկախ ամենից Աստված մորդ պահապան լինի, ես երբեք այդ  սահմանագիծը չեմ խախտել ու չեմ խախտի........Հարգելի հայրենակիցներ ճանաչեք այս կնոջը, ճանաչեք ու հիշեք, թե ինչ նենգությունների է պատրաստ, հանուն  սեփական ես-ի: մանվել գրիգորյանին իր էջերով հերոս ներկայացնող., նախկին իշխանությունների  սազի տակ պարող սույն երևույթը, այսօր եկել է  վախեցած  գերմանական դաշտամկան դեմքով հայտարարություններ է անում, այն էլ ֆանտաստիկայի ժանրերից: Իմիջայլոց՝ Համլետ Խուշչյանի  Բաց եթերով  խոսել սրա մասին: Համլետը ավելի  խորքային բնութագրեց  դուբայի գայանեյին......Համբերի՛ր ու մինչ նոր հանդիպում ԱՄՆ-ի  դատարանում.......ՏԱՐԱԾԵԼ ՄԱՔՍԻՄԱԼ                                      Հայկազ Մակարյան։13.05.2020թ Երևան

воскресенье, 10 мая 2020 г.

Ցшվшլի լnւր․ Զինվnր է զnհվել․ Հայտնի է ինքնությունը

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,
դեռևս չպարզված հանգամանքներում, մшհшցու հրшզենային վիրшվորում է ստացել ՊԲ զինծшռայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծшնր վիշտը և իր զորակցությունը հայտնում մшհшցած զինծшռայողի
ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ավագանի Անի Խաչատրյանի արձագանքը Էդմոն Մարուքյանին

Չանդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական և ֆիզիկական բախումներին, չեմ կարող անպատասխան թողնել Էդմոն Մարուքյանի՝երեկ ուղիղ եթերում արված արտահայտությունը. «Ես առաջնորդել եմ Ելք դաշինքը»: 
Ելք դաշինքը կազմված էր երեք քաղաքական ուժերից և երեք ուժերի առաջնորդները եղել են համարժեք Ելք դաշինքի առաջնորդներ:
Ցուցակների հերթական համարների, խմբակցությունների ղեկավարների, քարտուղաների, փորձագետների, գոծավարների ընտրոթյունները կատարվել են ընդհանուր համաձանության շրջանակում, որտեղ ամենամեծ դերը ունեցել է իմ առաջնորդի՝ Արամ Սարգսյանի փորձը, ցավը,  և հետևաբար իմաստությունը՝ գաղափարը սեփական ամբիցյաներից վեր դասելը:
Ելք դաշինքի երեք ուժերն, անկախ իրենց  անձնական և պետական կառավարման մոտեցումներից, հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ փրկել Հայաստանը ռեժիմից:

Պարո'ն Մարուքյան, Ելք դաշինքը կազմելիս ,Դուք գործ եք ունեցել երկու քաղաքական միավորների հետ (չեմ անձնավորում), որոնց առաջնորդել Դուք չէիք կարող, այլ միայն կարող էիք արժանանալ հավասարը հավասարի հետ պայքարի մեջ մտնելուն:

Ամենայն հարգանքով:Անի Խաչատրյան

Էջմիածնի Քաղաքապետը չարաշահում է լիազորությունները,գողանալով հոսանք հիվանդանոցից

Արտակ Սեգոյան
Այս տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է Դիանա Գասպարյանի ընտանիքը ապօրինի կերպով Էջմիածնի ինֆեկցիոն հիվանդանոցից գողանում պետական միջոցներով ֆինանսավորվող հոսանքը: 

10.05.2020,Էջմիածնեցիները Պահանջում են Քաղաքապետ Դիաննա Գասպարյանի հրաժարականը

Էջմիածնեցիները  դժգոհեն քաղաքապետից,պահանջում են հրաժարականը,քանի որ  ոչինչ  չի  փոխվել ,քանի որ  Էջմիածինը  պահում է  այնպես ինչպես  Մանվելի  տղան։Ճանապարհնռրը  անտերության  մատնված

суббота, 9 мая 2020 г.

Հայկ Թորոյանը գրում է...

Հայկ Թորոյան                                          Երբ ասում եմ, որ վերջ տանք թավիշին, ես նկատի եմ ունենում, որ օրենքը պետք է վերջ տա թավիշին  և թավիշ չխաղա, Մայիսի 6-ին նարեկ սարգսյանը ձեռբակալվել և կալանավորվել է, բայց նման երևույթները ծնունդ առան այն օրվանից, երբ քոչարյան ռոբի դատավարության օրը արամ հարությունյանը սպառնում էր, որ Նիկոլ Փաշինյանին քացու տակ է գցելու, այս երևույթները բազմացան այն օրվանից, երբ նեմեց ռուբոն ողջ լրատվականների ներկայությամբ սպառնում էր, որ իր ոտքերը կմաքրի ուժային կառույցների սպաների և ղեկավարների վրա, մինչ օրս նման երևույթները անպատիժ են, ինչևե նարեկը առաջինն էր և ամեն բան սկսվում է, մեկից, հուսանք, որ այս տեսակ ցանկացած դրվագ և սպառնալիք այսօրվանից օրենքով կդատապարտվի, բայց շարքային քաղաքացին պետք է ընդմիշտ լինի թավիշով, սիրի միմյանց և հանդուրժի միմյանց, չտրվի ոչ մի սադրանքի։ Ցանկացած Դեմոկրատ երկրում, մարդիկ փողոցներում և սոցիալական ցանցերում իրար չեն հայհոյում, փողոցներում իրար չեն ատում և հաշվեհարդար չեն տեսնում, քանզի Դեմոկրատ երկրներում ազատ խոսքը տարբերվում է, լկտիությունից և սպառնալիքներից, քանի որ Դեմոկրատ երկրներում իսկապես օրենք կա և օրենքը հավասար է բոլորի համար և նման իրավիճակներում, օրենքը շատ խիստ է գործում և օրենքը թավիշ չպետք է ճանաչի... Իսկ մենք սիրելի հայրենակիցներ, չպետք է սադրանքի տրվենք և  չպետք է իրենց լեզվով պատասխանենք, բայց ոչ մեկ թող մեր իրական պատասխան հարվածի վրա կասկած չունենա, բայց մենք զուսպ ենք, հակառակ պարագայում, մենք իրենցից չենք տարբերվի։ #ես_և_շատերը_սոցիալական_ցանցերով_ռազբորկաներ_չենք_անում_և_չպետք_է_անենք_դա_անթույլատրելի_է։ Դուխով ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։

Գայա Արզումանյանը գրել է Էդմոն Մարուքյանին

ԳԱՅԱ ԱՐԶՈԻՄԱՆՅԱՆ

Պարոն Մարուքյան, Դուք հետեւից  հարվածելու համար՝ Հայկ Ղալումյանին կոչում եք  «հետեւից խփող», բայց կներեք էլի, իսկ Դուք  Սասուն Միքայելյանին  ոտքով հետեւի՞ց չէիք հարվածում՝ երբ նրան 2,3 հոգով բռնել էին եւ փորձում էին հեռացնել,  ախր նա նույնպես Ձեր հարվածի պահին մեջքով էր դեպի Ձեզ, թե՞ թիկունքից ձեռքով հարվածելը տղամարդավայել չէ, իսկ ոտքովը հերոսություն։ Դուք սկսեցիք Ձեր ելույթը ասելով, որ երբ ամբիոնից պատգամավորները իրենց ելույթի ժամանակ   օգտագործում են սրիկա, կամ տգետ բառերը,  ապա դա ԱԺ - ում լարվածություն է առաջացնում, բայց ախր Դուք մի քանի օր առաջ Ձեր  տեղից սեռական ամենավերջին հայհոյանքները ասացիք  Ալեն Սիմոնյանի, ստացվում է, որ ամբիոնից առանց որեւէ մեկին հասցեգրելու տգետ բառը արտաբերել չի կարելի, բայց  տեղից կարելի անգամ մայր հայհոյե՞լ, եթե այո ապա   ինչու՞ նեղվեցիք Սասուն Միքայելյանի կողմից Ձեզ հոպար դիմելաձեւից, քաջ իմանալով ,որ դա նա այդպես իր մտերիմներին է դիմում,  ախր դա Դուք գիտեիք չէ՞, փոխարենը աքլորացած նրա ուղղությամբ շարժվեցիք եւ ապտակ ստացաք։   Վերջացրեք պարոն Մարուքյան, իրոք ամեն ինչ այնքան պարզ է։ Ֆեյսբուքյան էջերը կամ խմբերը, որ հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի նկարներն ու նյութերը տարածելով  ժամանակին հետեւորդներ են հավաքել, իսկ հիմա սկսել են Ձեզ գովազդել, քաղտեխնոլոգները, որ իբրեւ հեղափոխության կողմնակից էին, բայց տեւական ժամանակ է սկսեցին կամաց կամաց չակերտավոր հիասթավելը եւ վերջնարդյունքում Փաշինյանին հայհոյելը եւ հեռացումը պահանջելը, հումորային տեսանյութերի  մասնագետը/ները եւ այլն եւ այլն, բոլոր նրանց քայլերը արդյո՞ք պատահական են, կարծում եմ ոչ, նամանավանդ երբ դրան զուգահեռ դիտարկում ենք  Ձեր ելույթներն ու գրառումները, որոնք երբեմն ստահոդ են եւ մանիպուլյատիվ։ Կարծես թե Դուք կրկին երորդ ճանապարհն եք ընտրել, որը ուղիղ չէ եւ այո՜  իմ կարծիքով այո՜ բռունցքը ավելի գնահատելի է քան սուսուփուս ինտելիգենտ ստորությունը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՕՄՈՆՆ Է ԳԱԼԻՍ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՕՄՈՆՆ  Է  ԳԱԼԻՍ

Բարև  ձեզ, սիրելի բազմաչարչար  ու հաղթանակած հայ ժողովուրդ։
Մենք  հայերս ունենք դարավոր  պատմություն։ Սիրելի հայրենակիցներ մենք  հայերս  ականատես ենք եղել  բազմաթիվ  ոճրագործությունների, բայց  երբևէ չենք ծնկել և միշտ դուրս ենք եկել պատվով և հաղթանակած։
Ասօր մայիսի 9 է...
<<Միջազգային  Ոստիկանական  Ասոցիացիայի >> Հայաստանյան  գրասենյակի հիմնադիր  նախագահ` <<Միլիցիայի Հատուկ Նշանակության  Ջոկատի>> (ОМОН-ի)  հիմնադիր, Ոսիկանության  ներքին  զորքերի  հիմնադիր, 1990 ական թ-ին Արցախյան պատերազմի  ոստիկանության  КОЛЬЦО օպերացիային  հաղթանակած, բանակաշինության  հիմնադիր, Հրամանատար, Գնդապետ` Գրիշա Սարգսյանը  շնորհավորում է հայ ժողովրդին 1945թ, 1992թ-ի Շուշիի ազատագրման, 2018 թ-ի թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակների օրվա կապակցությամբ։ 
<<Միջազգային Ոստիկանական  Ասոցիացիայի>> Հայաստանյան  գրասենյակը, <<Միլիցիայի  հատուկ  նշանակության  ջոկատը>> (Օմոնը) կոչ է  անում  բոլոր  հակապետական, հակահեղափոխական  և նախկին և  ներկա  կուսակցական  շահեր  հետապնդող  ուժերին, սթափվեք հանգիստ վերնգեք  տեղներդ, չփորձեք բազմաչարչար  հայ  ժողովրդից  խլել և տապալել, 2018 թ-ի թավշյա ոչ բռնի  հեղափոխության  հաղթանակը, չփորձվեք հարվածել  հայ  ժողովրդի  կողմից  ընտրված  լեգիտիմ վարչապետի թիկունքից, չփորձվեք խալխլել պետությունը և  պետականությունը, քանի  որ  այս  անգամ գործ կունենաք Օմոնի հետ։ Եթե  նախկին ռեժիմի  և  ներկայումս` ռեժիմից մնացած  մնացորդներդ կարողացել եք  խույս տալ Դատախազությունից, Ոստիկանությունից, Ազգային  Անվտանգությունից, ընդհանուր  առմամբ  փախչել  օրենքից,  որպեսզի  պատասխան չտաք  ձեր կատարած հանցանքների  համար, ապա  զգուշացնում եմ , Օմոնից ոչ ոք  չի կարող  փախչել։
Խելքներդ  գլուխներդ հավաքեք, համախմբվեք  թիկունք  կանգնեք  ժողովրդի  ընտրյալին, քանի  որ  Օմոնն է  գալիս։
Եվս  մեկ անգամ զգուշացում եմ բոլոր հակապետական, հակահեղափոխական  անհատներին, կազմակերպություններին։ Եթե  հանկարծ, հայ ժողովրդի ընտրյալ լեգիտիմ վարչապետ` Նիկոլ Փաշինյանը  ունենա  <<առողջական խնդիրներ>>, որի  պատճառով չկարողանա  սուրբ խաչը  կրել  մինջև  վերջ, ես`Գրիշա  Սարգսյանս իմ և  ամբողջ  օմոնականների անունից զգուշացնում եմ, որ  թույլ  չենք  տա  ոչ մեկին հայ ժողովրդից  խլել  ազատութնունը և անկախությունը և  վերագրել իր վրա։ Ինչպես 1990թ -ականներին, այնպեսել  հիմա, բոլոր  մեղսագործներդ, ժողովրդից  ու  պետությունից  ալան-թալան  անողներդ ծնկած անցնելու եք  Օմոնի  թրի տակով, կպատժվեք  քաղաքական, հոգեբանական, ֆիզիկական  և  Օմոնին'  սահմանադրությամբ  լիազորված բոլոր խիստ ու բիրտ  մեթոդներով։
Սիրելի հայ ազգի ազատամարտիկներ, զոհվածի մայրե'ր, կրկին շնորհավոր բոլորիս  մայիսի 9-ը։ Խոնարվում եմ  բոլորի  շիրիմների  առջև։

Գնդապետ`Գրիշա  Սարգսյան
09.05.2020թ

четверг, 7 мая 2020 г.

Հուզված ազատամարտիկի նամակը Վարչապետին

Բաց նամակ կառավարությանը. 

Արդեն զզվելի ա. Արդեն գարշելի ա կառավարության այս լռությունը. Արդեն էնքանով ա գարշելի որ կարող ա սենց գնա սկսվի քաղաքացիական պատերազմ. Լռությունը որը ծնում ա սանձարձակություն լկտիություն. Սպասում որը շատերին հունից հանում ա. Այո սպասենք մինչև որ բանը հասնի արյունահեղության?? Այո սպասենք մինչև որ ժողովրդի համբերությունը հատվի ու սկսվի մեծ կռիվ. Սահմանից այն կողմ թշնամին հենց այդ պահին ա սպասում գիտեք? Իսկ դուք ում եք սպասում??? Երևի սպասում եք ֆեյսբուքյան էջից կռիվը տեղափոխվի փողոց??? Մարդիկ իրար արյուն խմեն??? Բազմաթիվ քաղաքացիներ գրեցին ասեցին որ անցեք պողպատին. Ինձ թվում ա մենակ  կարողանում եք նրանց կանչել ովքեր պայքարում են Հայաստանի Հանրապետության լավի բարօրության համար. Նրանց դեմ գործ հարուցել ովքեր ցանկանում են երկիրը ծաղկած շեն տեսնել. Չեք ցանկանում փակել նրանց բերաները ովքեր խալխլում են պետության հիմքերը. Կեցցեք ինչ լավն եք. Ծափահարում եմ  ձեզ. Շարունակեք թավիշը հետո կտեսնեք թավիշի պտուղները. Նուրբ քնքուշ, նրբին մոտեցմամբ. Ես ինքս որպես ՀՀ քաղաքացի արդեն. Հոգնել եմ ասելուց տեսաք տեսաք ինչ եղավ??? Աստված ոչ արասցե այս տեմպով շարունակվի. Սա կլինի 2018 թվականի հեղափոխության վերջը. Վերջ որը կավարտվի ոչ միայն մարտի մեկով այլ նաև Հայի վերջի սպանդով. Քանզի ասում ենք վերջ թավիշին հակառակ դեպքում, այն ինչ կլինի կլինի անխուսափելի և դաժան. Զարթնեք պարոնայք իշխանավորներ ձեր թավիշից. Քանի դեռ թավիշը չի ծնել արյուն. Քանի դեռ կորոնայի մահերը չքչացած փողոցներում սպանված քաղաքացիների դիակներ չեք հավաքել. Մենք ասում ենք մենք լսում մեզ լսող կաաաաաաաաաա?????? Լսեք էլի ժողովրդի ձայնը լսեք նրանց ձայնը ովքեր հեղափոխություն արեցին որ ապրեն ոչ թե հեղափոխություն արեցին որ ներվային դառնան. Բռնի բաց թող մուկն ու կատու խաղից զարթնեք հերիք է. Էս թավիշը լավ բանի չի հանգեցնի.

Էջմիածնի քաղաքացին ահազանգում է..Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը ապորինի ծառահատում է իրականացրել

Պարոն  Վարչապետ  Ձեր  նշանակած Դիաննան  ապորինի  ծառահատում է  սկսել

Հայկազ Մակարյան բաց նամակը Վարչապետին։Միայն տեսեք թե ինչ է գրել,կապշեք բոլորդ պարզապես

Արդարության սքոլաստիկ գինը...
Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Գոյություն ունի արդարության երկու հիմունք՝ ոչ ոքի չվնասել ու օգուտ բերել հասարակությանը:   Մարկոս Տուլիոս Ցիցերոն:

Հարգելի հայրենակիցներ,  սիրելի սփյուռք, այսօր  Հայաստանի Հանրապետությունը ավելի քան երբեք ունի այն վես ու արժանապատիվ, աշխատանքային, որակական բարձր ունակություններով  օժտված,  գիտելիքներով հարուստ մասնագետների կարիքը, որոնք  ունակ են բեկումնային փոփոխություն մտցել կառավարության  այս կամ այն  ոլորտներում՝  իրենց   անկապտելի գործելաոճով և աշխատասիրությամբ: Այդպիսիններից է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազմամյա նախկին աշխատող, երեխաների հիմնահարցերի ղեկավար՝ տիկին Լենա Հայրապետյանը, որը իր ալտրուիստական  գործելաոճով, նվիրական,  բազմաչարչար  աշխատանքային անցյալով պետք է այսօր էլ լիներ կառավարությունում ու շարունակեր իր ազգօգուտ աշխատանքը:   Ինքս դեռ  դեռահասության տարիներից ի վեր՝ անձամբ  եմ ճանաչել Լենա Հայրապետյանի սրտացավ ու ազնվաբարո տեսակը: Զորուգիշեր նա եղել է իր բարձր դիրքում,  պայքարել երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների իրավունքների պաշտպանության համար: Երբ ոմանք բարձրագոչ հայտարարում են, թե  չկան այն  արժանահավատ կադրերը, ապա իրականում պատկերացում չունեն, թե որքան  թյուր կարծիք ունեն: Բարեկամներ այդպիսինները կան և այդպիսիններին այսօր պետք է սատարել, զորավիգ լինել, որովհետև  նրանց  տեսակն է, որն վայելում է հասարակության գրավականը, որոնք  անդադրում  մաքառել են, որպեսզի պաշտպանված լինեն մեր իրավունքները:  Լենա Հայրապետյանը այն եզակիներից է, որով լոկ պետք է հպարտանալ և ասել, որ  անտարբերությունը այն քաոսային չարիքն է, որի դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը այս կինն է եղել, այժմ նրան զրկելով աշխատանքից, սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զրկել է բյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին  այդ մարդկանց իրավունքների համար  մարտնչող մեծագույն մասնագետից, որը դեռ երկար ու ձիգ տարիներ կարող էր իր աշխատանքային հմտությունները մատուցեր  բոլորիս:  Ցավում եմ ու  անասելի  զայրույթով լցվում այն չակերտյալ  ղեկավարների նկատմամբ, որոնք չեն գիտակցում արդարության  զորեղ գինը:  Կոչով  դիմում եմ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին.ձեր բարձր հովանու ներքո տիկին  Լենա Հայրապետյանին կանչեք Կառավարություն և նշանակեք  մի այնպիսի պատասխանատաու պաշտոնի, որով նա ի զորու է լուծել մի շարք սոցիալական խնդիրներ՝ իր  տարիների էմպիրիստական հմտությունների շնորհիվ: Կրկնում եմ վիթխարի ներդրում ունենալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքերի մեջ,  լինելով բացառիկ հայրենասիրության  և  հոգևոր արժեքների կրող հայ կին, ունենալով փառահեղ  բազմափորձ անցյալ՝  Լենա Հայրապետյանը կարող է շատ  հավասարակշիռ գործելաոճով   լուծել մի շարք խնդիրներ:  Մենք ունենք լավ կադրեր, մենք ունենք լավ մասնագետներ և իհարկե մենք ունենք ամենակարևորը՝  հայրենասեր անհատներ, որոնց համար պաշտոնից զատ, ամենաառաջնահերթը դա մարդ լինելն է ու այդ մարդասիրության անգին գոհարները այլոց ի խորոց սրտի ընծայելն է: Իմ Խոնարհումը Ձեզ՝ մեծարգո Լենա Հայրապետյան:  Մեծ սրտի ազնվությունը, որը վեր է ածվել ճշմարտության և արդարության թանձրուկի՝ կայծակի պես լուսարձակում է:  Ապրեք խաղաղությամբ, հարագանոք՝  գրող իրավաբան Հայկազ Մակարյան:  
 
                                                                 7.05.2020թ.Հայկազ Մակարյան

Լենա Նազարյանի տարվա զեկույցը

Լենա Նազարյան
Մի շատ կարևոր էջ ենք շրջում:

Երեկ և այսօր կառավարությունն Ազգային ժողովում ներկայացնում է անցյալ տարվա աշխատանքի արդյունքները:
Ամբողջ զեկույցից ուզում եմ հատուկ առանձնացնել միայն հետևյալը.

✅ 2019թ.-ի ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած և մոտ 30 տարի անօթևան մնացած 297 ընտանիքներին բնակարան տրամադրելու ուղղությամբ ահռելի աշխատանք է տարվել: Անցյալ տարվա բյուջեով (1.5 մլդ ՀՀ դրամ) 112 ընտանիք արդեն ընթացիկ տարում ստանում է բնակարանների վկայականները և այս տարի ևս 185 ընտանիքի բնակարանային կարիքների համար նախատեսված է 2.1 մլդ ՀՀ դրամ բյուջե:

✅ Երկրաշարժի հետևանքով անօթևան 453 ընտանիքից 227-ի բնակարանային խնդրի լուծման համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 միլիարդ դրամ: Իսկ այսօր կառավարության նիստում տրամադրեց 2020թ.-ի բյուջեով նախատեսված ևս 3 մլրդ ՀՀ դրամը՝ այսպիսով ամբողջությամբ կատարելով պետության պարտավորությունն այդ ընտանիքների նկատմամբ:

Մեկնարկել է նաև մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով կառավարության որոշմամբ անցած տարի հատկացվեց 1.9 մլրդ ՀՀ դրամ։ Արդեն 133 անձ ստացել է բնակարան ձեռք բերելու վկայական, որի խոստումը ստացել էր դեռ 2003թ.-ին:

Այս բոլոր նշածս հանրային խմբերի անտունությունը մեր երկրի տասնամյակներով կեղեքման և հաստատված անարդարության նշանն էր։

Կառավարությունը Վարչապետ` Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և հորդորով աջակցություն ցուցաբերեց աղետի գոտում տուժածների համար

Կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց աղետի գոտու 229 ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու նպատակով

среда, 6 мая 2020 г.

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին,  որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ 

Նշված ծրագրից օգտված  ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է,  և  այդ թվի մեջ ներառված են նաև  ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ և զինծառայողներ։ Նրանց իդենտիֆիկացնելն աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: 

Մյուս կողմից՝ ՊՆ համակարգում բազմաթիվ են այն զինծառայողները և աշխատակիցները, որոնք, տեղեկանալով իրենց շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Արդեն կան բազում հետ փոխանցումներ:Շուշան Ստեփանյան

понедельник, 4 мая 2020 г.

Բաց Նամակ Հանրությանը..Աննա Մելկում

Աննա Մելկում————————————————————— Բաց նամակ համայն Հայությանը
                   
   Թավշյա հեղափոխությունը բառի բուն իմաստով թաղեց մակաբույծ նախկին կառավարությանը , սակայն հիմա նրանք թունավոր սնկերի նման դուրս են պրծել գոմաղբակույտերից և խոչընդոտում են երկրի ներսում գտնվող բնականոն խաղաղությունը։
 Երբեք չկոտրվեք ։ Եթե հանձն ես առնում մի աշխատանք պետք է մինչև վերջ հետևողական կատարես, այլապես ոչինչ չի ստացվի։ Դժվարություններն ու խոչընդոտները միայն ուժեղ մարդկանց է բնորոշ հաղթահարել։ 
Այս պահին մեզ հարկավոր է միավորել Արցախի և հայրենիքից դուրս գտնվող հայորդիներին, որոնց օգնությամբ կարող ենք իրագործել վաղեմի հայի երազանքը։ Պետք է հիշեցնել , որ երբ մի խումբ հայեր բռնում են ուս ուսից , զարկում են թմբուկ , նվագում ծիրանափող, ոտքով խփում են անշունչ հողերին ու դառնում մի բուռ , դառնում են հզոր։ Այդ ժամանակ է, որ  թշնամին սառչում է վախից, սսկվում սարսափից ։ 
Մենք կանք, ես գիտեմ ու մենք կարող ենք , մեր երակներից մարտական արյուն է հոսում, ժառանգություն է սրբերի երկրից,  դա մեր պապերի թողած նվերն է։ 
Եկեք նաև խոսենք հայ լեզվով անբիծ, Սրբատառերի' Մեսրոպյան գրի կայացած կարգից, ոսկեզօծ թելով, մեռոնաջրի զոտված օրհնանքով, աստծու աղոթքով և Աստծո կամոք գրված տառերից, որ չի կրկնվում ու չի էլ լինի ։ Այսօր Սրբատներում հայ լեզվի կանչով աղոթող չկա, "Հայր Մեր" ը երգող որդիներ չկան, օտարի համար շատ հեշտ է քանդել , պաշտպանող չկա ։ 
Ու ժամանակն է վեր կենանք կանգնենք, միավորվենք , մի մեծ ուժ դառնանք։ Մեզ հարկավոր չէ պատերազմ, զոհեր, սրբերի շարքում հերոսներ անթիվ , կամ էլ ողբալով օտարին խնդրենք։  Մենք հարուստ ենք մեր հայրենիքով , մեր գյուտերով , մեր մշակույթով, մեր արարող հայ ժողովրդով

Արայիկ Խուդավերդյանը(ԿՈՌՆԻ ՁՈՐԻ ԱՐՈՆ) ԳՐԵԼ Է

Արայիկ Խուդավերդյան(ԿՈՌՆԻ ՁՈՐԻ ԱՐՈ)                                         ԿԻԶԱԿԵՏԻՆ  ՀԱՍԱՎ  ՔԱՂԱՔԱԿԱՆ  ՊԱՀՄՏՈՑԻՆ։ԱՆՀԱՏ  ԱԶԳԱՅԻՆՆԵՐ'  ՉՆԵՐՔԱՇՎԵՔ  ԽԱՂԵՐԻ  ՄԵՋ,  ՈՆՑ  ՀԱԳԻՍՏ  ԴԻՏՈՒՄ  ԵիՔ,   ՇԱՐՈՒՆԱԿԵՔ։  ՄԵՆՔ  ԴԵՌ  ԽՈՍՔ  ՈՒՆԵՆՔ  ԱՍԵԼՈՒ!ՄԵՐ  ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՎԵՐ  Է  ԱՄԵՆԻՑ ՀՊՊ  ԿՋՄ  ՆԱԽԱԳԱՀ'  ԱՐԱ  ՎԱՐՈՒԺԱՆԻ  ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ։

воскресенье, 3 мая 2020 г.

Բաց նամակ Արարատի մարզպետ` Գարիկ Սարգսյանին։ Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնությունից։

03.05.2020
Բաց  նամակ  Արարատի մարզպետ` Գարիկ Սարգսյանին։ Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ  Նախաձեռնությունից։

Գարիկ Սարգսյան, սա արդեն  որերրորդ  անգամն է,  ինչ  Արարատի մարզի բնակիչները  բարձրաձայնում են քո և թիմիդ անբանության ու անգործունեության  մասին։ Իրավաբան  Հայկազ  Մակարյանը  խոսել է քո  Խորհրդականի  հետ, որ  միջոցներ  ձեռնարկեք  անապահով  ընտանիքին  աջակցելու հարցում։ Բայց  ցավոք  սրտի  անօգուտ, ձեր կողմից ոչ մի արձագանք։ Լավ իմացիր Գարիկ  Սարգսյան, այն որ  Մարզպետես, չի նշանակում, որ ցարի բոգնես, կամ Արարատի մարզի տեր  տիրակալնես, կառավարության  շենքն էլ վարձով տվողներից մեկնես։ Աստված ոչ անի, եթե քո բաց նամակ Արարատի մարզպետ` Գարիկ Սարգսյանին։ Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ  Նախաձեռնությունից։

Գարիկ Սարգսյան, սա արդեն  որերրորդ  անգամն է, ինչ  Արարատի մարզի բնակիչները  բարձրաձայնում են  քո և թիմիդ  անբանության ու անգործունեության  մասին։ Իրավաբան Հայկազ  Մակարյանը  խոսել է քո  խորհրդականի  հետ, որ միջոցներ ձեռնարկեք  անապահով  ընտանիքին  աջակցելու հարցում։ Բայց  ցավոք  սրտի անօգուտ, ձեր կողմից ոչ մի արձագանք։  Լավ  իմացիր  Գարիկ  Սարգսյան այն, որ  Մարզպետես, չի նշանակում, որ ցարի բոգնես, կամ Արարատի մարզի տեր տիրակալնես, կառավարության  շենքն էլ վարձով տվողներից մեկնես։ Աստված ոչ անի, եթե  քո  ու քո  թիմի  կողմից  ամեն  մի  առհամարանք  բնակիչներիդ  հանդեպ, որով կտարածվեն լուրեր որ Նիկոլնա  մեղավոր,  հավատացած  եղիր, հաշված  վարկյանների ընդացքում կցրվի  Արարատի  մարզպետարանը  ու  նոր  կարգին  խելացի, սրտացավ  մասնագետներով ու մարդկանցով  կհամալրվի, դա ես  քեզ  խոստանում եմ։
Ու  հանկարծ չկարծես թե ահաբեկում  կամ  սպառնում եմ։  Ուղղակի  սիրտս  ցավումա  Մարզիտ  բնակիչների  համար։ Կամ քեզ ու կադրերիտ  վերանայիր  ու  վերագտեք  ձեզ,կամ  պատվով  տուր  հրաժարական  ու  խնամի ծանոթ  բարեկամներիովդ  հանդերձ,  մարզպետարանը  ազատեք։  Հա  մի  բանել  ասեմ, լավ  <<անուն ու  համբավես>> ձեռք  բերել։  Սփյուռքում քեզ ճանաչում են  ոչ  թե  Սարգսյան Գարիկ, այլ  Կոկորդիլոս  Գարիկ։ Մի բանել  հարցնեմ, դեռ կոկորդիլոսներդ չսովորեցին թռչել՞։ Քո  թիմի  կողմից  ամեն  մի  առհամարանք  բնակիչներիդ  հանդեպ, որով  կտարածվեն լուրեր, որ Նիկոլնա  մեղավոր, հավատացած եղիր, հաշված վարկյանների ընդացքում  կցրվի Արարատի մարզպետարանը ու նոր կարգին  խելացի, սրտացավ  մասնագետներով ու  մարդկանցով  կհամալրվի,  դա  ես  քեզ  խոստանում եմ։
Ու  հանկարծ չկարծես թե  ահաբեկում կամ սպառնում եմ։  Ուղղակի  սիրտս  ցավումա  Մարզիդ  բնակիչների  համար։ Կամ  քեզ ու կադրերիդ վերանայիր ու վերագտեք ձեզ, կամ պատվով տուր հրաժարական ու խնամի, ծանոթ  բարեկամներիովդ հանդերձ,  մարզպետարանը  ազատեք։  Հա  մի  բանել  ասեմ, լավ  <<անուն ու  համբավես>>ձեռք  բերել։  Սփյուռքում  քեզ  ճանաչում են  ոչ  թե  Սարգսյան Գարիկ, այլ  Կոկորդիլոս  Գարիկ։ Մի  բանել  հարցնեմ, դեռ  կոկորդիլոսներտ  չսովորեցին  թռչել՞։

Հերոսներին պետք է ճանաչել,հարգել ու մեծարել կենդանության օրոք։

Sarkis Marko
Հերոսներին պետք է ճանաչել,հարգել ու մեծարել կենդանության օրոք. Մեր մեջ ցավոք շատ կան իրական հերոսներ,որոնք իրենց հայրենասիրակն գաղափարախոսությամբ ու գործերով,մեծ վտանգ էին ներկայացնում նախկին քրեա-օլիգարխիկ կլանային իշխանությունների համար, և դա է պատճառը,որ նրանց ամեն կերպ պետական մեքենաի միջոցով նախկին իշխանավորները շատերին մղեցին ''ստվերի'' տակ. Նրանցիծ մեկն էլ ''ԿՈՌՆԻՁՈՐ'' ջոկատի հրամանատար, ԵԿՄ հիմնադիր նախագահ, բանակաշինության, հասարակական և քաղաքական կյանքում մեծ ավանդ ներդրած, Ղարաբաղյան կլանի կողմից բազմաթիվ շինծո անհիմն ու չհաստատված գործերի, հետապնդումների, անօրինական ձայնալոսումների, խոշտանգումների ենթարկված բայց անկոտրուն,այժմ էլ ազգի կողքին կանգնած Քրիստոնյա Ասպետ-Ազգի նվիրյալ Արա Խուդավերդյանն է. Նա պատերազմի տարիներին կյանքն էր դրել զոհաբերության սեղանին, իսկ խաղաղության պայմաններում առողջությունն ու լավագույն տարիները.
Հ.Գ Ճանաչողները ,ում հետ դժվար ,բայց վստահ ու թափանցիկ ճանապարհ է անցել Արան, գիտեն, որ նա դեռ ասելիք ունի....

суббота, 2 мая 2020 г.

Շտապ ու հրատապ։Նամակ Վարչապետին...Աննա Մելկում

Աննա Մելկում
ՆԱՄԱԿ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ОМОН -ՄՀՆՋ - ՄԻԼԻՑԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՋՈԿԱՏ
1990 թ. հատուկ կառավարության որոշումով, ներքին գործերի համակարգում ստեղծվել է հատուկ կամավորականներից կազմված ջոկատ, որը ենթակա էր կառավարությանը։ Կազմավորվել է երեք ջոկատ , որից մեկի հրամանատարն էր Գրիշա Սարգսյանը ( Ժարիտ Գրիշը )։ Ժամանակին ՕՄՈՆը  իր գործունեությամբ կարողացել է մեծ աշխատանքներ տանել պատերազմական երկրում տիրող  սառմկացուցիչ իրավիճակում. զինաթափել, վնասազերծել է հանցավոր խմբավորումներին, բնաջնջել անարխիան, օգնել է կարգ ու կանոն հաստատել երկրի ներսում, մեծ ջանքերի շնորհիվ օգնել է կազմավորել հայոց բանակը։ Պատերազմի ժամանակ մեծ դժվարությամբ կռվել և դիմակայել է ՕՂԱԿ ( КОЛЬЦО ) օպերացիային, որտեղ կռվում էին ադրբեջանական ՕՄՈՆ-ի և ռուսական ներքին զորքեր դեմ։ Այդ մեծ կռիվ պայքարի ժամանակ գերի են ընկել 150 և զոհվել 250 ոստիկան։
Հետագայում իր աշխատանքը և ներդրումը ունեցավ ՀՀ Անկախության համար։
Ի°նչն է մեզ խանգարում շարունակել այն աշխատանքը, որը ստեղծվել է երկար բազմաչարչար աշխատանքների շնորհիվ։ Չնայած նրան, որ սահմաններում կռիվ էր ՀՀ քաղաքացին այս կառույցի շնորհիվ ապրել է անվախ, հանգիստ և խաղաղ պայմաններում։ 
Այս պահին մեր երկրում տիրում է անարխիա, որտեղ ավելի մեծ ուժեր են հավաքում նախկին կառավարության ղեկավարները և նրանց ենթակաները, որոնք երկար ժամանակ երկիրը պահել են ահի, սարսափի և դավադրությունների կոռուպցիայի մեջ, ժողովրդին դարձնելով իրենց ծառաները և իրենց չարաբաստիկ պահվածքով ունեցել ենք միտինգներ, զոհեր և վիրավորներ։ Այս պահին երկիրը գտնվում է խղճուկ վիճակում, որտեղ ոստիկանը' ոստիկան չէ' այլ ուղղակի համազգեստ, հրամանատարը' ենթակա, իսկ ԱԱԾ- ն փոքրիկ կառույց։ Նրանց թուլության պատճառով ժողովրդի ձեռքում դարձել են անփույթ և ո'չ կարևորագույն կառույց և ո'չ ուժային, այլ անհասկանալի մի հիմնարկություն, որը անգամ չի ենթարկվում այժմյան մեր երկրի ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներին։ 
Հարգարժան պարոն Վարչապետ և բարձրաստիճան ղեկավարներ ժամանակն է ուշադրություն դարձնենք երկրում ստեղծվող և թուլացող իրավիճակին, որտեղ իշխում են նախկին օլիգարխները և հանցագործները։ Ականջ դրեք նախկին կառավարությանը դեմ գնացող, նրանց կողմից մերժված և փորձառու մասնագետին, որը ժամանակին տարբեր երկրներում հասցրել է ծանոթացնել Հայաստանը որպես պետություն և  ծածանել է մեր եռագույն դրոշը։ Գ.Սարգսյանը մեծ պատրաստակամություն է հայտնում նորից մեծ ուժով ծառայելու ՀՀ ոստիկանությանը և երկրի ղեկավարներին։ Օգնել ՀՀ-ում կարգ ու կանոն հաստատել։ Իր ողջ ունակությունները և հմտությունները օգտագործել երկրի ներսում գտնվող ներքին ուժերի ճիշտ ձևավորմանը։
ՀՀ քաղաքացին կարիք ունի օգնության, այլապես անխուսափելի է նախկին կառավարության կողմից հավաքների միջոցով հրահրումներ առաջացնելը և երկիրը դարձնել քաոսային վիճակում, որտեղից բխում է նոր հեղափոխությունը։ Դժվար չէ պատկերացնել, որ կարող է տուժել երկրի տնտեսությունը և կունենանք շատ տուժած մարդիկ, Աստված ոչ անի զոհեր։ Պարոն Գ. Սարգսյանի օգնությամբ կարող եք նորից երկիրը արթնացնել, կարգի հրավիրել ոմանց, հարգանք առաջացնել ժողովրդի և ղեկավարների միջև, սթափեցնել նախկին կլանի ղեկավարներին և նրանց ենթականերին։

Աննա Մելկումը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել,որը խառնել է ամբողջ կառավարման համակարգը իրար

Պարոն ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ չե°ք տեսնում ժամանակն է բռունցքով խփել սեղանին, ոստիկանական ղեկը վերցնել, վերափոխել ամբողջ համակարգը, վերադաստիարակելը հներին, փորձառություն տալ նորերին։

 Փաստորեն սանձարձկության վերջ չկա°։ Ինչի°ն եք սպասում, որ մարդիկ  վերջնականապես իրար ոչնչացնեն հա°, թէ ամեն երկրորդը, որը խոսում է, դառնում կիսաանգրագետ քաղաքական գործիչ ձեզ դուր է գալիս է, ինչքան կարելի է հանդուրժել։ Ժողովրդին դարձրել եք փորձարարական լաբորատորիա ո°վ ինչքան և ինչի°ն կդիմանա։ Ժամանակն է հիմարների հավաքածուն հավաքել և դեն շպրտեք, նրանց հանդուրժելը դարձել է անհնարին ու զզվելի, տպավորությունը այնպիսին է, որ կարծես բանջարաբոստանային հավաքածու է, նրանց տեղը թող աշխատեն ավելի խելացի և փորձառու ոստիկաններ, որոնք տիրապետում են արհեստավարժ կառավարմանը։ Բազմիցս անդրադարձել եմ երկրում մարդավարի կարգ ու կանոն հաստատելու մասին, սակայն հակառակի պես հայտնվել են ավելի թույլ և անկարող ոստիկանապետեր, մեկը լինի նրանց սովորեցնի արհեստավարժությունը ինչ է, էլ ինչ մնաց երկրի ներսում կարողանա հարց լուծել։ Եթե ոստիկանապետը թույլ է, ապա ոչ ոք նրան չի հարգի, էլ չեմ ասի չեն վախենա։ Դե դրա համար էլ երկիրս ներսից քանդվում է։Աննա Մելկում։02.05.2020

пятница, 1 мая 2020 г.

Սոնա Արշունեցին կոչով դիմում եմ Հայ Ժողովրդին...

                           Շտապ է
  Ժողովու'րդ  ամսի 20-ին  դավադրություն է  կազմակերպվում  Նիկոլի  դեմ։Պատրաստվեք  արժանի հակահարված  տալու  և  քշելու  ազգի  տականքներին։Սոնա Արշունեցի 01.05.2020

Արա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաց Նամակ,Հայ Ժողովրդի խնդրանքով և պահանջով Հայ ժողովրդի Վարչապետ`Նիկոլ Փաշինյանին։

Բարև  Ձեզ  հարգելի  Վարչապետ  ջան։ Այսօր  ցանկանում եմ  խոսել Ձեր  վերջին  երկու  օրվա  արած  առաջարկի  մասին։
Հարգելի Փաշինյան ջան,դու'ք  ստացել եք  բողոքներ  ,նամակներ  քաղաքացիներից,որոնց  գազը,հոսանքը  անջատել են։  Դու'ք  ասացիք  որ  պետք է  վճարվի..... Այո  միանշանակ   ամեն  ընտանիք  պարտավոր է  իր  օգտագործած  գազի  ու  հոսանքի  համար  վճարել.......
Հարգելյ  Փաշինյան  ջան,բայց  Ձեր  <<Խելացի  գրագետ  >>խորհրդականները  այնքան էլ  չեն  տիրապետում  իրականությանը,կամ ավելի  շուտ,տիրապետում են ,բայց  միտումնավոր  զեկուցում են  ստահոդ  տեղեկություններ,որպեսզի  հայ  ժողովրդին  հանեն  Ձեր  դեմ։ 
Հավատացած  եղեք  դա  այդպես  է ,բայց  թույլ  չենք  տա։Հարգելի  վարչապետ,մարդիք  երկար  ժամանակ է  որ  չեն  աշխատել,ու  100 դրամ հացի  փող չունեն,իհարկե  ոչ  բոլորը,բայց  մեծ  մասը։
1990-ականները  հիշեցի,երբ  ցուրտ ու  մութ  տարիներին Քոռ  ԼՏՊ-ն  հայտարարեց,որ   եթե  սովածեք  ,հարևանից  պարտք  արեք  հաց  առեք  որ  սոված  չսատկեք...
Պարոն  վարչապետ  ջան,ինչի  համար  պետք  է  խեղճ  ու  կրակ  քաղաքացին  հարևանից  պարտք  անի  ու  կոմունալները  վճարի,իսկ  քրեաօլիգարխիկ   թափթփուկ   <<Բարեգործ>>Սամվել  Ալեքսանյանը,Գագիկ Ծառուկյանը,Ռուբեն  Հայրապետյանը,Գագիկ Բեգլարյանը,Սուրիկ  Խաչատրյանը  և  մնացած  թալանչի  սրիկաները  վայել են  առոգ  փառոգ  պետությունից  ու  ժողովրդից  թալանածները։
Պահանջում ենք   բոլոր   բանկա-բուտուլկաներին (օլիգարխների) գրապանից  մարեք  ՀՀ  Քաղաքացիների  կոմունալ  պարտավորվածությունները։
Քանի որ,իրենց  համար  այս  առաջարկս նույնն է  որ  ասեք  Ալեքսանյան  ամեն մեկդ  5 բաժակ  արևածաղիկ  բերեք։
Եթե  դու'ք   մինջև  3  աշխատանքային  օրվա  ընդացքում  չդատարկեք  նշված   տականքների  գրպանները,  հայ  ժողովուրդը  պատասխան  չի  տա  այն  բանի  համար,որ  2018 թ-ի  պես  ազգովի  դուրս  կգանք  փողոց  ու  բոլոր  բանկաբուտուլկաներից   կխլենք  30  տարվա  մեջ  բոլորիցս  թալանված  գումարները։Սպասում ենք  Ձեր կտրուկ  քայլերին։  Մենք  այն   ժողովուրդն ենք ,որոնք  Ձեզ  տվեցինք  մանդաթ  ու  վստահություն։Նաև  Պահանջում ենք,որ  Նոր  Հայաստանում այս  պահից  սկսած  ոչ  մի  օրենք  չիրագործել  նախկին  ռեժիմներից  թողած,հատկապես  0,5%-ի չափով  Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերից  թույլ  չտաք   իրագործվի։

Հարգանքներով   ՀՀ  ժողովուրդ։Արա Հովհաննիսյան 01.05.2020

Հանրային Խորհրդի Նախագահ Ստեփան Սաֆարյանը արել է ուշագրավ գրառում


Հանրային խորհրդում իմ գործընկեր Արծրուն Պեպանյանը հարցազրույց է տվել Հրապարակ կայքին Ադեկվատ միաբանության կողմից ԱԺ փոխխոսնակի հանդեպ կատարած հանացոգրծության ու իմ ֆեյսբուքյան 2 գրառումների կապակցությամբ /որոնցում ասել էի, որ իմ պատկերացրած Հայաստանը այն չէ, որ ԱԺ փոխխոսնակը ինքնապտժի հանցագործներին, թեպետ ինքը հանդիսանում է տուժող կողմ/ և ասել է հետևյալը. «Ես այդ հարցի վերաբերյալ հրապարակավ իմ տեսակետը մի քանի անգամ արտահայտել եմ՝ գտնելով, որ Հանրային խորհուրդը, ըստ օրենքի, պետք է լինի երկխոսության տանող կառույց, եթե ժողովրդի մեջ կան առճակատվող խմբեր։ Այդտեղից հետևելով պարոն Սաֆարյանի վարքը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Ինքը Հանրային խորհուրդը և իր պաշտոնը փոխանակ ծառայեցնի այդ երկխոսությանը, որ լարվածությունը մեղմանա, այլ  բռնել է բևեռներից մեկի դիրքը և ինչ-որ հայտարարություններ է անում։ Ես իրեն մի քանի անգամ հրապարակավ զգուշացրել եմ, ես նաև կառավարությանն եմ հրապարակավ ասել, որ ուշադրություն դարձնեն, քանի որ իրենք են պատասխանատու այդ նշանակման համար, և, իմ կարծիքով, այստեղ կա օրենքի խախտում․ Ստյոպա Սաֆարյանը անկողմնակալ չէ, և քաղաքականապես չեզոք չէ, նա ընդգծված ինչ-որ մի բևեռի շահեր է պաշտպանում»:

Մի կողմ թողնենք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի զոքանչ Արմինե Օհանյանի կայքի վարքագիծը, որը, ինչպես նախկինում քանիցս տարբեր գրառումներում ասել էի, սերտորեն համագործակցում է իր փեսային ծեծած Ադեկվատ խմբավորման հետ, վերջիններիս ներկայացուցիչների "տրամադրած" ինֆորմացիոն դիվերսիաները ներկայացնում իբր Ռուսաստանի կողմից Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, իմ մուտքի "արգելքի" մասին "հավաստի աղբյուրի տեղեկություն", կամ այսօրերին "հավասարապես" ներկայացնում իր փեսայի ու նրա վրա հարձակված հանցագործների տեսակետները... Ալեն Սիմոնյանը միգուցե ինքը պարզի իր զոքանչի "անաչառ ու բազմակողմանի" լրատվությունը և իր հարաբերությունները... 

Ես, ինչպես խոստացել եմ բազմիցս, անպատասխան չեմ թողնելու իմ հասցեին ցանկացած զրպարտություն, ու կարձագանքեմ միայն Արծրուն Պեպանյանին: 

Եվ այսպես, Արծրուն Պեպանյանը համարում է, որ ժողովրդավարության ու իրավունքի վրա հարձակվող, Սահմանադրության հիմնարար նորմերը ոտնատակ տվող Ադեկվատ միաբանությունն ու ժողովրդի 80 տոկոսի ոչ, քվեն ստացած իշխանությունը դրանք "տարբեր բևեռներ" ու ես և Հանրային խորհուրդը պետք է պետք է լինենք "ըստ օրենքի, նրանց երկխոսության տանող կառույց," այսինքն՝ կանչենք Ալեն Սիմոնյանին ու Արթուր Դանիելյանին, "երկխոսեցնենք ու հաշտեցնենք նրանց": Ձես սա չի հիշեցնում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակների "ճշտով ռազբորկաները"? Արծրուն Պեպանյանը, կամ տակավին չտիրապետելով ՀԽ մասին օրենքի պահանջներին, կամ միտումնավոր, փորձում է օրենքի նախատեսած այլ իրավիճակները տեղավորել Ադեկվատի կատարած հանցագործության վրա, ու առաջակում ՀԽ-ում "ճիշտ ու սխալ անելով" կոծկել հանցագործությունը: Նրա ակնարկած օրենքի դրույթը վերաբերում է այն դեպքերին, երբ ասենք՝ մսավաճառները, ֆերմերները դժգոհ են կառավարության որոշումից ու դուրս են գալիս կառավարության դեմ, ու ՀԽ-ն նրանց երկխոսեցնում է ու լուծում խնդիրը, ինչը պատվով արել ենք այս տարվա սկզբին, երբ աշխատավորները դժգոհ լինեն գործատուներից ու նրանց դեմ գործադուլ անեն, ու նման այլ իրավիճակների: Մի խոսքով՝ երբ առկա պրոցեսում չկա ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, կամ եթե դա իշխանության համար պայքար չէ: Բայց  ոչ, Արծրուն Պեպանյանը և Հրապարակը գտնում են, որ կատարված հանցագործության համատեքստում Հանրային խորհուրդը պետք է լինի "ճշտի ու հաշտեցման դատարանը" և քանի որ ես դա չեմ անում, նշանակում է, ես "չեմ համապատասխանում ՀԽ նախագահի պահանջներին": Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ հենց դա եք ապահովել նախկինում՝ մեծ թիմով, բայց ես դա չեմ անելու: 

Հենց այդ տրամաբանությամբ Լարիսա Ալավերդյանի գլխավորած հանձնաժողովին հանուն Արծրուն Պեպանյանի գործատու Գառնիկ Իսագուլյանի Լայվնյուզ կայքի ներքաշեցին օրենքից դուրս գործողությունների մեջ, մինչև ես գտնվում էի Իրանում, ինչից հետո Լարիսա Ալավերդյանը ամոթից թե գիտակցաբար հրաժարական տվեց, որպեսզի չճաշակի հետևանքները, ինչի մասին գիտեր, որ պետք է սպասեր ինձանից... Ու միայն այդ պատճառով, որ նա լքեց ՀԽ ավելի վաղ, քան ես կվերադառնայի, դեռևս որևէ գնահատական չեմ տվել այդ ապօրինությանը՝ Հանրային խորհրդին ու նրա հանձնաժողովին օրենքից դուրս դնելուն, օրենքով չնախատեսված ակտեր ընդունելուն, որոշումների ընդունման ընթացակարգեր խախտելուն...Դեռևս... 

Ստիպված եմ ՀԽ մասին օրենքը և ՀՀ սահմանադրությունը արդեն որերոդ անգամ ոտատակ տվող ՀԽ գործընկեր Արծրուն Պեպանյանին հիշեցնել ու հորդորել.

-Հանրային խորհուրդը ոչ քննչական մարմին է, որ հետաքննի Ալեն Սիմոնյանի հանդեպ կատարված հանցագործությունը, ոչ էլ դատարան պատժելու նրա վրա հարձակված Ադեկվատ խմբավորմանը: Հանրային խորհուրդը հանրային հնչեղությամբ հարցերով կամ ռազմավարական փաստաթղթերի վերաբերյալ կառավարությանը խորհուրդ տվող մարմին է: Մեր միակ խորհուրդը այս դեպքում կարող է լինել պահանջը կատարել արժանահավատ քննություն ու պատժել հանցագործություն կատարածներին: 

-Հանրային խորհրդի՝ հասարակության տարբեր խմբերի միջև կամ նրանց ու կառավարության միջև երկխոսության հարթակ ծառայելու նպատակը ոչ թե նրանց հաշտեցնելն է, այլ նրանց կոնֆլիկտի լուծման վերաբերյալ կառավարությանը խորհրդատվություն մատուցելը, 

-Որպես Հանրային խորհրդի ժամանակավոր /ինչ-որ ժամանակ պաշտոնավարող/ նախագահ չեմ պատրաստվում հավասարության նշան դնել հանցագործության զոհի ու կատարողի միջև. դա նույնն  է, որ առանց պատժի, փոխհատուցման խոսենք բոլոր հանցագործություն կատարողների ու նրանց զոհերի հաշ
տեցման մասին՝ առանց արդար պատժի, փոխհատուցման, կլինի դա հայթուրքական հարաբերություն թե կենցաղային կամ քաղաքական խուլիգանություն: Այո, գոնե իմ նախագահության /հուսամ՝ ոչ հավերժ/ օրոք դա իմ սկզբունքն է լինելու, որը նաև օրենքի պահանջ է: 

-Որքան էլ մեր ծանոթությունը տասնամյակների է ու նախկին հրապարակային արձագանքներում ամաչում էի ասել, բայց այժմ ստիպված եմ ասել. կամ վերացրեք ձեր տգիտությունը, կարդացեք օրենքը /եթե չըմբռնեք, թե ինչի մասին են ձեր և իմ իրավասությունները, պատրաստեմ եմ իրավաբաններ տրամադրել/, կամ պահն է, որպեսզի գիտակցեք այդ ստատուսին ձեր անհամապատասխանությունը: Որևէ տեսակի մտերմություն, ծանոթություն այլևս չի կարող զսպաշապիկ լինել հանդուրժելու տգիտությունը, խավարամտությունը և ապատեղեկատվուությունը, որը տարածում եք: Գիտակցեք, որ Հանրային խորհրդում պետք է լինեն հանրային քաղաքականության որևէ ոլորտի խոր ու պրոֆեսիոնալ փորձագետներ կառավարությանն այս կամ այն խնդրով խորհուրդ տալու համար: Եթե ոչ ինձ, գոնե հանրությանն ասեք, թե այդ որ ոլորտի փորձագետ եք դուք, որի համար ընդգրկվել եք Հանրային խորհրդում: Գոնե ինձ հանրային քաղաքականության ձեր այդ փորձագիտության ոլորտը հայտնի չէ: Գուցե այդտեղից սկսենք?

четверг, 30 апреля 2020 г.

Սահմանապահ Կիրանց համայնքի բոլոր ընտանիքներին տրվեց սոցիալական աջակցության փաթեթներ՝ ուկրաինաբնակ Անդրանիկ Ղազարյանի աջակցությամբ։Գրել է Սիփան Փաշինյանը

Սահմանապահ Կիրանց համայնքի բոլոր ընտանիքներին տրվեց սոցիալական աջակցության փաթեթներ՝ ուկրաինաբնակ Անդրանիկ Ղազարյանի աջակցությամբ։Սիփան Փաշինյան

Գավառի միջադեպերի գործով այս պահին ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել

Գավառի միջադեպերի գործով այս պահին ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել

30/04/2020schedule16:02

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:


Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ նշված միջադեպերին ևս 3 անձի առերևույթ մասնակցության վերաբերյալ, և վարույթն իրականացնող մարմինն այսօր՝ ապրիլի 30-ին, որոշում է կայացրել՝ նրանց ձերբակալու մասին, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալված է 15  անձ, ևս 3 անձի ձերբակալման որշում է կայացվել:

Հիշեցնենք, որ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Հրաչյա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է,որ իր անվան շուրջ որոշ լրատվամիջոցներով տարածվող լուրերը սուտ են և չեն համապատասխանում իրականությանը

❗️ՀԵՐՔՈՒՄ❗️
Սիրելի հարյրենակիցներ, մոտ մեկ ժամ է ինչ որոշ լրատվականներ իմ անվան հետ կապված ինչ-որ լուր են հրապարակում: Միանգամից ասեմ. հրապարակվածը ծայրից ծայր սուտ է: Այդ տեղեկատվության հետ կապված բոլոր այն հատվածներում, որտեղ շոշափվում է իմ անունը ամբողջությամբ սուտ է:
Հարկ եմ համարում նաեւ հայտնել իմ կարծիքը այդ սուտ լուրը տարածելու հետ կապված: 
Երեկ ես հարցազրույցներիցս մեկում հայտնեցի իմ կարծիքը Միշիկի (Միքայել Մինասյան) ֆեյսբուքյան գրառումների հետ կապված: Ու, կարծես թե, բավականին ցավոտ է եղել թաքստոցում առանց այն էլ նեղ վիճակում գտնվող այդ անձնավորության համար իմ մոտեցումը: Իսկ մոտեցումը հետեւյալն էր, որ, եթե նա այդքան մտահոգված է Հայաստանի ապագայով, եւ, ինչպես ինքն է նշում, այս իշխանությունը խաբում է ժողովրդին, կամ հողերը փուլ առ փուլ հանձնելու ծրագիր ունի, թող հանուն Հայաստանի բարեկեցության եւ անվտանգության, վերադառնա Հայաստան հարկ եղած դեպքում հանուն իր գաղափարի մի որոշ ժամանակ անց կացնի անազատության մեջ, հետո դուրս գա, եւ ինչպես թաքստոցից է կոչ անում, որպեսզի քաղաքական էլիտան համախմբվի, թող հենց ինքը համախմբի եւ երկիրը դուրս բերի այս «ծանր, կործանիչ» իրավիճակից: Հրաչյա Հակոբյան/Hrachya Hakobyan
Ու սա է եղել էն ցավոտ պահը, որից հետո այսօր այդ ՍՈՒՏ լուրը սկսեցին տարածել որոշ լրատվականներ:

среда, 29 апреля 2020 г.

Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնության հիմնադիր-առաջնորդ`Արա Հովհաննիսյանը գրառում է արել Հայ Ժողովրդի պահանջով։

Շտապ և  հրատապ  նամակ  ՀՀ  Վարաչպետ`Նիկոլ  Փաշինյանին և  ՀՀ  նախագահ`Արմեն Սարգսյանին 
    
Ազգային Վերահսկողական Դուխով  Մարտիկներ  նախաձեռնությունը,ի դեմս  հիմնադիր-առաջնորդ`Արա  Հովհաննիսյանը  դիմում է  Հայ ժողովրդի վարչապետ`Նիկոլ  Փաշինյանին և ՀՀ  Նախագահ`Արմեն Սարգսյանին

Բարև  Ձեզ,հարգելի  Վարչապետ։ Ելնելով  քաղաքական  ոչ  կայուն  իրավիճակների զարգացումներից,հիմնվելով  բեսպրիդելության  աճի,գողությունների,ծեծկրտուկների,սպանությունների  փաստերի  հիման  վրա ,պահանջում ենք   անհապաղ  այս  պահից  վերջակետ  դնել  <<Թավիշ>> քաղաքականությանը ։
Եթե  չխաբեմ ,մոտ  1,5(տարի ու կես)  է  ինչ  ամեն  անգամ  կոչ եմ  անում  վերջ  տալ  Թավիշին,բայց  կամ  ձայնս  չի  հասնում տեղ,կամ   չեք  ցանկանում  ականջ  դնել  իմ կոչին։  
Հիմա  իրերը կոչեմ  իր  անուններով....
1) Գավառի  Սպանությունը
2)Այսօրվա  միջադեպը  ԱԺ  փոխնախագահի  հետ  կապված։
3)Սեդա  Սաֆարյանի  ընտանիքին ծեծի ենթարկելը։
Էլ  չշարունակեմ մնացած  իրադարձությունները։

Հարգելի  Վարչապետ`Մեծարգո  ՀՀ  Նախագահ`Արմեն  Սարգսյան։Բաց  նամակով   Հայ Ժողովրդի  անունից,այն ժողովրդի,որոնք  Ձեզ  և Ձեր  թիմին  տվեցին  վստահության  քվե։

Հայ  ժողովուրդը  պահանջում է  շատ  շտապ  ,առանց  վարկյան  ձգձգելու..
Պաշտոնանկ  անել  և  կոչումազրկել

1) ՀՀ Ոստիկանապետ`Արման Սարգսյանին
2)ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶ`ԱՐԹՈՒՐ  ԴԱՎԹՅԱՆԻՆ, ԵՒ ԻՐ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՆ,ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ  ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՒ  ՆԱԽԱԳԱՀԻՆ
3)ԱԱԾ  ՏՆՕՐԵՆԻՆ
ՈՒԺԱՅԻՆ  ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ  ՄՆԱՑԱԾ  ԲՈԼՈՐ  ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ  ՄՆԱՑԱԾ  ՍԵՐԺԻ  ՈՒ  ՌՈԲԵՐՏԻ  ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻՆ,
4)ՊԵԿՈՒՄ  ,ՀԱՐԳԱՐԺԱՆ  ԴԱՎԻԹ  ԱՆԱՆՅԱՆԻ  ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ  ՏԱԿ  ԳՏՆՎՈՂ  ԲՈԼՈՐ  ՍԵՐԺԻ  ՈՒ  ՌՈԲԻ  ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻՆ,
5)ԴԱՏԱԿԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ԲՈԼՈՐ  ՍԵՐԺԻ  ՈՒ  ՌՈԲԻ  ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻՆ։

6)ՀԱՅ  ԺՈՂՈՎՈՒՐԴԸ  ՊԱՀԱՆՋՈՒՄ Է  ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ  ՇԱՏ  ԿՈՇՏ ՈՒ  ԿՏՐՈՒԿ  ՎԵՆԴԵՏԱ,ԱՆՑՈՒՄԱՅԱԻՆ  ԴԱՏԱԿԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՍՏԵՂԾՈՒՄ, ԱՆՀԱՊԱՂ  ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ  ՍԴ  ԲՈԼՈՐ  ԱՅՆ  ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ,ՈՐՈՆՔ  ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ  ՀԵՏՈ  ԱՊՈՐԻՆԻ  ՇԵՆՔԸ ՄԻՆՉ  ԱՅՍՕՐ  ԶԱՖԹԱԾ  ՆՍՏԱԾ  ԵՆ ։
ՀԱՅ  ԺՈՂՈՎՈՒՐԴԸ  ԼՈՒՌ  ՍՊԱՍԵԼ Է  Ի ՀԱՐԳԱՆՔՍ  ՁԵԶ,ԵՒ  ՊԱՏՐԱՍՏ ԷՐ  ՍՊԱՍԵԼՈՒ։ ԲԱՅՑ  ՆԵՐԿԱՅԻՍ  ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ  ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ  ԴՐԹՎԱԾ,ՀԱՅ  ԺՈՂՈՎՈՒՐԴԸ  ՊՆԴՈՒՄ Է  ԵՒ  ՊԱՀԱՆՋՈՒՄ......
ԿԱՄ  ԴՈՒՔ  ԱՅՍ  ՊԱՀԻՑ  ԹԱՎԻՇԸ  ԴԵՆ ԵՔ  ՆԵՏՈՒՄ  ԵՒ  ՁԵՐ  ՁԵՌՔՆ ԵՔ  ԱՌՆՈՒՄ  ԿՎԱԼՏԸ ԵՒ  ԼՈՄԸ, ԿԱՄ  ԻՐԱՆՑ  ԲՈԼՈՐԻ  ՎՃԻՌԸ  ԿԿԱՅԱՑՆԵՆՔ  ՀԱՅ  ԺՈՂՈՎՈՒՐԴՍ։

ԹՈՒՅԼ ՉԵՆՔ  ՏԱ  ՏԱՔ  ՀՐԱԺԱՐԱԿԱՆ,ԹՈՒՅԼ ՉԵՆՔ  ՏԱ  ՇԱՐՈՒՆԱԿԵՔ  ԹԱՎԻՇԸ։

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ` ՀԱՅ  ԺՈՂՈՎՈՒՐԴ

Հեռախոսազրույց Ալեն Սիմոնյանի հետ,վիճաբանությունից մեկ ժամ անց։29.04.2020

հավանեք մեր յութուբյան ալիքը
Ալեն Սիմոնյանը  պատմում է  մանրամասը

ԻՄ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՆԱՄԱԿ ԵՐԿՐԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ.....ՇՏԱՊ,ՇԱՏ ՇՏԱՊ

ԻՄ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՆԱՄԱԿ ԵՐԿՐԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հեղինակ' Թերեզա Ասատրյան- Սարգսյան

ԱՅՈ-Ն ՈՒՇԱՆՈՒՄ Է, ԵՍ ՉԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ԴԻՄՈՒՄ ԵՄ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ 
ՀՀ նախագահ' Ա. Սարգսյանին          ՀՀ վարչապետ' Ն. Փաշինյանին         

 ՀՀ Գլխավոր Դատախազին     ՀՀ Վերահսկողության վարչության պետին                    ՀՀ Ազգային Անվտանգության տնօրենին              ՀՀ Քննչականի կոմիտեի  նախագահին 
                                        Անտարբեր մի' եղեք, մի անտեսեք իմ խնդրանքն ու արդարացի պահանջը.  Ես գտնվում եմ հետախուզման մեջ նախկին  գլ. դատախազ, այնուհետև  ՀՀ քնչական կոմիտեի նախկին նախագահ աղվան հովսեփյանի  թշնամանքի պատճառով։ Նրա կողմից անձնական վերաբերմունքը վեր է ածվում  քաղաքական  հետապնդումների, որի արդյունքում շուրջ 18 տարի ենթարկվել եմ հալածանքների և քաղաքական հետապնդումների և այժմ  գոյություն ունի ուժի մեջ մտած դատական ակտ, այն է կաշառքի դրդչության և խարդախության հոդվածներով, այն դեպքում, երբ քրգործի նյութերում տուժողն ու վկան ցուցմունք են տվել, որ չեն ճանաչում ինձ և գումար չեն տվել ինձ, այլ այդ գումարը տվել են  ոմն Աշոտ Գրիգորյանի, ով հանդիսանում է հոկտեմբեր 27֊ի գործով  էդիկ գրիգորյանի եղբայրը։ Առանցքային վկա Աշոտ Գրիգորյանը չի հարցաքննվել, իսկ Երևան քաղաքի Քանաքեռ Զեյթուն քննչական կոմիտեի քննիչ < Քասախ գյուղից, ապարանցի >  հայրապետ հայրապետյանը որևէ միջոց չի ձեռնարկել հայտնաբերելու Աշոտ Գրիգորյանին և հայտնի չէ նա գոյություն ունի թե՞ ոչ։ Ինչպես կարող էի  դրդել մեկին և նրանից ստանալ կաշառք, երբ չեմ ճանաչել այդ  մարդուն և չեմ ունեցել պաշտոն։ Ինչպես նախաքննությամբ այնպես էլ դատավճռով չի նշվել իմ կատարած ակտիվ կամ պասիվ  գործողությունների մասին, ուստի ինչպե՞ս կարող էի չարաշահել անծանոթ մարդկանց վստահությունը։ 2002 թ֊ից ի վեր իմ նկատմսմբ բազմաթիվ քրգործեր են հարուցվել, որն էլ ավարտվել է վեց ամսով ԱԱԾ նկուղում պահելով, տուգանքով, արդարացման վճռով, ստորագրոյթյամբ քաղաքից չբացակայելով կամ հանցակազմի բացակայոյթյամբ։ Նշեմ միայն վերջին   երեք տարվա քրգործերից ։ 2016 թ֊ի ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ գտնվում էի սահմանագծում ինձ սույն մոգոնցած քրգործով  հրավիրեցին   հարցաքննության։ Այս գործը դեռ գտնվում էր դատարանում , երբ 2018֊ին Արմավիրի քննչական կոմիտեի կողմից ևս մեկ քրգործ հարուցվեց ոչ ավել, ոչ պակաս բռնաբարության գործով և այդ գործով խուզարկություն կատարեցին իմ տանը։ Անհասկանալի էր թե քննիչներն ի՞նչ  էին փնտրում իմ տանը, բռնաբարության գործիքը թ՞ե աղվան հովսեփյանի գլուխը, ով այդ ժամանակ ոչ բարով քննչական կոմիտեի նախագահն էր։ Շուրջ մեկ տարի ու կես այդ < գերծի > քննությունն էր ընթանում և ես արդեն իսկ 2016թ կաշառքի դրդչություն  գործով գտնվում էի հարկադիր պարապուրդի մեջ և բայց և պարտավոր էի քննիչի յուրաքանչյուր հրավերքին ներկայանալ հարցաքննության հակառակ դեպքում , ինչպես քննիչ  Սևակն ու Տիգրանյանն էին  ահաբեկում ինձ ասելով   <կալանավորման որոշում կկայացնեմ և երբ ուզեմ կքննեմ ձեզ, այդ ժամանակ ֆինանսական դժվարություն չեք ունենա Երևանից Արմավիր հասնելու համար> ։ Այս խայտառակ գործը  կարճվեց  հանցակազմի բացակայությամբ, իսկ 2016 թ մոգոնված քրգործը 2020թ հունվարի 14֊ին արդեն ուժի մեջ մտած դատավճռով ինձ դատապարտել են 5 տարի 3ամիս ազատազրկում։ Նշանակված պատժի <պոչ> երեք ամիսն ավելացված է չարամիտ դիտավորությամբ, որպեսզի  հնարավոր չդառնա  70 կիրառելու,   1/2  կամ  համաներում։ Ուրիշների  քրգործերով արդարության հասնելու համար պայքարող լրագրողս հայտնվել եմ  ծանր իրավիճակում։ Նախկին իշխանություններն ուզում են բանտել ինձ և այնտեղ էլ ոչնչացնեն ինձ իմ  ունեցած ինֆորմացիայի համար։ Մեր դատավորներն այսօր էլ շարունակում են սպասարկել նախկին ՏԵՐԵՐԻՆ' մինչև վերջ հասցնելով նրանց սկսած ու կիսատ մնացած գործերը։
ՀԵՂԻՆԱԿ` ԹԵՐԵԶԱ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱՍԱՏՐՅԱՆ

Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիրներ`Հայկ Ստեփանյանի և Վահե Խանդիլյանի կոշտ արձագանքը և վերջին զգուշացումը հակահեղափխականներին և Ադեկվատների ամբողջ թիմին

Այսօր  տեղի է  ունեցել  բացահայտ  լկտիություն  և  հարձակում  <<Իմ Քայլ>>դաշինքի  ԱԺ փոխնախագահ`Ալեն Սիմոնյանի  անձի  նկատմամբ  <<Ադեկվատներ>>խմբի  ղեկավար  Արթուր  Դանիյելյանի  մասնակցությամբ։Այժմ ոստիկանությունում  ահավոր  խառնաշփոթ  իրարանցում է։

вторник, 28 апреля 2020 г.

28 ապրիլի 2020Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու դեպք

28 ապրիլի 2020

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու դեպք

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:

Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝  արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է  փոխառության 2 պայմանագրեր:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով։


понедельник, 27 апреля 2020 г.

Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնության աղմկահարույց նոր բացահայտումների շարքից,Վարչապետի համար

Ազգային  Վերահսկողական Դուխով  Մարտիկներ  նախաձեռնության  
Նոր  աղմկահարույց  բացահայտումների  շարքից

Հարգելի  Վարչապետ`Նիկոլ  Փաշինյան Ձեր  ուշադրությանն եմ  ներկայացնում
Մի  երևույթի,որը  արատավորում է  բուժ  անձնակազմի  անունը  և  Ձեր։
--------------------------------------------------------------------------
Հրավիրում եմ Առողջապահության նախարարության, Սոցապ նախարարության, իրավապահների ու լրագրողների ուշադրությունը։ 

Երևանի 《Երկրորդ բուժմիավորման》 անձնակազմը ահազանգում է, որ կազմակերպության տնօրեն Տիգրան Խաչատրյանի ուղղորդմամբ պոլիկլինիկայի բուժքույրերի մարտ ամսվա աշխատավարձը պահվել է 30%-ով, իսկ բժիշկների աշխատավարձը դեռ չի վճարվել և պարզ չէ թե որքան ու երբ կվճարվի։

Պոլիկլինիկայի բուժանձնակազմը ենթադրում է, որ կորոնավիրուսային իրավիճակի հետևանքով նվազել է հիվանդանոցի վճարովի ընդունելությունների քանակը, և տնօրենը որոշել է պոլիկլինիկայի բյուջետային միջոցները ուղղել ընդհանուր միավորման ծախսերին։

Բժիշկներն ու բուժքույրերը չեն զգուշացվել, համաձայնություն չեն տվել, բուժքույրերի բողոքը տնօրենին մնացել է անտեսված, այս պահին բուժքույրերը դիմել են Առողջապահության նախարարություն։ 

Բուժանձնակազմին օրերս 《հասցրել》 են,  որ այդպես են անելու և վերջ։ 

Ընդհանուր, լարված վիճակ է, նամանանավանդ համաճարակի համատեքստում, երբ բուժանձնակազմը աշխատանքի է հաճախում վարակի ռիսկի տակ ու բացառապես սեփական միջոցների հաշվին պաշտպանիչ միջոցներ (դիմակներ) գնելով, տրանսպորտի բացակայության պայմաններում՝ տաքսիներով՝ սեփական գրպանից։

Տիգրան Խաչատրյանը` ինքը հանդիսանում է Գեներալ Սեյրանի' հովանավորյալը ու բուժանձնակազմի հավաստմամբ երկար տարիներ տարբեր մեխանիզմներով կթել է ձեռնարկությունը ու հասցրել դեգրադացիայի ու անտերության վիճակի։

Կոչ ենք  անում չանտեսել անարդարության բախվող մարդկանց հերթական խմբին, որովհետև քանի դեռ սերժի ու ռոբի հովանավորյալները շարունակում են իրենց՝ ինչպես հիմա ընդունված է ասել, հակապետական գործունեությունը, էս երկիրը երկիր չի դառնա։Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնություն։ 27.04.2020

воскресенье, 26 апреля 2020 г.

Սամվել Ալեքսանյանի կինը`Շողեր Ալեքսանյանը,որը հանդիսանում է Երևան սիթիների ցանցի տնօրենը,սպառնացել է իր աշխատակիցներին.......Գրել է Բելլա Շիկարյանը

Երևան Սիթի խանութների   ցանցի մի խումբ աշխատակիցներ՝  դիմել են մեր Աշխատողների իրավունքների պաշտպանության խմբին՝ աջակցության ակնկալիքով։ Ըստ, մեր կողմից ճշտված տվյալների, Երևան Սիթիի փաստացի տնօրեն հանդիսացող  Շողեր Ալեքսանյանը տեսաուղերձ-սպառնալիք է ուղարկել  աշխատակիցներին, որ  հանկարծ չհամարձակվեն ստանալ պետության կողմից 8-րդ աջակցության ծրագրով տրամադրվող գումարը, հակառակ դեպքում՝ ինքը աշխատավարձ չի տա այդ աշխատակիցներին։ Փաստորեն, այս մարդիկ  չեն ընկալել, որ աշխատողները իրենց ստրուկները չեն, որ աշխատավարձերը ստանում են իրենց կատարած աշխատանքի դիմաց, որ այս երկրում հեղափոխություն է տեղի ունեցել և իրենք անպատժելի չեն, որ կորոնավիրուսային իրավիճակիլարվածությունը իրենց իրավունք չի տալիս մարդկանց նսեմացնել ու ոտնահարել իրավունքները։ Այսպիսի օրերին ավելի ակնհայտ է դառնում կոնկրետ պետական կառույցի առկայության կարևորությունը, որը ԻՐԱՎԱՍՈՒ կլինի լուծելու նմանատիպ հարցերը։ Չնայած, մեր ամիսներ տևած հետազոտության արդյունքներին, որը ընդունվեց ու ճանաչվեց թեմային հարող բոլոր պետական կառույցների կողմից, և սուպերմարկետների աշխատողների  ներկայիս կարգավիճակը համարվեց առողջության համար խիստ վնասակար, այս ոլորտում ոչինչ չփոխվեց, օրինակ աշխատողները ինչպես պարտավոր էին ամբողջ աշխատաժամանակի ընթացքում ոտքի վրա մնալ, այդպես էլ մնաց, դեռ ավելին՝ կարող են հանգիստ սպառնալ, որ աշխատավարձ չեն տա, այն էլ այնպիսի տնտեսվարող, որը կորոնավիրուսի էպիդեմիայից ոչ թե տուժել է, այլ բոլորովին հակառակը։
 Մեր ԱԻՊ խումբը հետևողական է լինելու այս հարցում և պահանջելու է պետական կառույցների համապատասխան վերաբերմունքը։Բելլա Շիկարյան

Արտակ Գալստյանը գրել է...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԳԻՏԵԼԻՔ ՉՈՒ՞ՆԻ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԿԻՑ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԳԻՏԵԼԻՔ ՉՈՒ՞ՆԻ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԿԻՑ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ

Վարչապետը և Պարետը բազմիցս անրադարձել են, որ իրավապահները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի կանխեն  կորոնովիրուսի հետ կապված ցանկացած ապատեղեկատվություն և խուճապ առաջացնող գործողությունները:
Հանրահայտ փաստ է նաև, որ նախկին օկուպացիոն ռեժիմը կորոնովիրուսը օգտագործում է ժողովրդական իշխանությունը վարկաբեկելու համար, իսկ դեռևս կառավարման համակարգում մնացած իրենց թափթփուկները իրենց գործողությամբ կամ անգործությամբ ամեն կերպ օժանդակում են այդ գործողություններին:
Երկու օր է համացանցում մի նյութ է պտտվում, որտեղ «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը  նշում է, որ իրեն հասցեագրված նամակներից մեկում   ասվում է, որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, և երբ դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից:
Սույն տեղեկատվությունը իր մեջ առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի հանցակազմ, քանի որ աղավաղում է մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկությունը:
Ռոբասերժական վիժվածքը նման նամակներ գրելու միջոցով  տեղեկություններ տարածելով ՝ փորձում է խեղաթյուրել  հասարակության համար կորոնավիրուսի իրական վտանգը, ապատեղեկատվության միջոցով թուլացնել ժողովրդի զգոնությունը, ստեղծել պատրանք այն մասին, որ իրականում համաճարակ չկա, ակնկալիք ունենալով որ ժողովուրդը կխախտի արտակարգ իրադրության սահմանափակումները, որն էլ կհանգեցնի համաճարակի տարածմանը:
Ուշագրավ է, որ այդ տեղեկատվությանը դեռևս չի արձագանքել ոչ մի պաշտոնյա, ավելին մինչև օրս առերևույթ հանցագործության փաստին չի անրադարձել գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի սիրելի Արթուր Դավթյանը, որը ի դեպ քրեական գործեր է հարուցում հեղափոխության ակտիվիստների նկատմամբ ամեն պատեհ և անպատեհ առիթներով, երբ վերջիններս փորձում են խոչնդոտել ռոբասերժական վիժվածքի հակահեղափոխական գործունեությանը:
Այս ամենը հիմք է տալիս հիմնավոր կասկած հայտնել այն մասին, որ դեռևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կամ մասնակից է այս խուճապի տարածմանը, կամ եկել է ժամանակը վերջինիս ուղարկել վերապատրաստման, որ գոնե կարողանա տարբերակի ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները:
Գտնում եմ, որ հեղափոխությունը պետք է օգտագործի նախկին ռեժիմի ժամանակ պաշտոնավարած,  պրոֆեսիոնալ կադրերի ներուժը, բայց այս մոտեցումը չպետք է վերաբերվի նախկին ռեժիմի մնացորդ, անգրագետ կադրերին, ովքեր ինչպես Վարչապետն է ասում,  բարձր պաշտոնների են հասել միմիայն Սերժի առաջ սողալու և նրա կոշիկները լպստելու միջոցով:

Պարզվել է Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը. 2-ը հայտնաբերվել են, մեկին՝ որոնում են 26/04/2020 ։16:12

Պարզվել է Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը. 2-ը հայտնաբերվել են, մեկին՝ որոնում են

26/04/2020 ։16:12

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ապրիլի 24-ին Մուշ թաղամասի դիմաց հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ու փախուստի դիմած անձանց ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ, 24-ամյա Արման Գրիգորյանը, 25-ամյա Մնացական Եղոյանը և Տիչինայի փողոցի բնակիչ, 22-ամյա Փաշիկ Կուլիջանյանը:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ք. Կուլիջանյանն ու Մ. Եղոյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Գրիգոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, ապրիլի 24-ի գիշերը՝  ժամը 22։30-ից 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։

Արա Հովհաննիսյանը շնորհվորել է Տարածքային կառավարման նախարար`Սուրեն Պապիկյանին

Հարգելի` Սուրեն Պապիկյան, սրտանց  շնորհավորում եմ  Ձեր ծննդյան օրը։ Ցանկանում եմ ամենայն բարիք, անսահման առողջություն, հաջողություններ, աշխատանքային  վերելքներ։ Դո'ւք , այն եզակի  պաշտոնյան  ու  մարդն ե'ք  մեր  վարչապետից  հետո, որ ամեն ձեր խոսքը գործ է, ամեն  բառը հիմք և ուժ  է։ Դո'ւք   ձեր մարդկային հատկանիշներով, ամեն խոսքը   իրականցնելով, պետությանը, վարչապետիս ու  ժողովրդիս նվիրված  լինելով, առաջին օրվանից վայելեցիք մեր հայ' ժողովրդի  սերը, համակրանքը, վստահությունը։ Հարգելի  Պապիկյան  Սուրեն, թող  օրհնվի  էն սհաթը , որ Նժդեհը, Անդրանիկը, Վարչապետը և դու'ք ծնվեցիք ու լույս աշխարհ  եկաք։
Շնորհակալ ենք երկնային հորից, որ վարչապետիս պես  վարչապետ, ու ձեզ պես  հայաստանս փրկիչ ու գեղեցկացնող  ունեցավ։

суббота, 25 апреля 2020 г.

Արա Հովհաննիսյանը կոչով,խնդրանքով դիմում է Էլեկտրցանցին,Գազ Պրոմին,Մոբայլ Ցենտրին,Եվրո Շինանյութին,Արայ էլեկտրոնիկայի ցանցին

Ես`Արա   Հովհաննիսյանս, խնդրանքով  ու  կոչով  դիմում եմ  Mobile centri, հայ  ժողովրդին, Եվրո  շինանյութի  ընկերության սեփականատերին, Գազ Պրոմի  տնօրինությանը, SAMSUNG  էլեկտրոնիկայի սեփականատերին, Հագուստի  Աշխարհ խանութ ցանցերի  սեփականատերերին, ՀԵՑ ին, ջրմուղին։ Մեր  սիրելի Արտուշ  պապը ապրում է Գայի Պողոտա 2-րդ շենք  58 բն -ում, միայնակ։ Սոցիալապես շատ ծանր ու անբարեխիղճ  պայմաննեըում։ Չունի  լույս, գազ, հեռախոս, սառնարան, հեռուստացույց, գազոջախ, հագուստ, սնունդ։ Հարգելի  ընկերության  սեփականատերեր  շատ լավ  գիտակցում եմ, որ 1սառնարան,1հեռուստացույց,1հեռախոս Հագուստ մինքանի հատ, 1 գազոջախ, նվիրեք մեր Արտուշ պապիկին, ոչ կաղքատանաք ոչ էլ  կսննկանաք։  Խնդրում եմ եմ Գազ  Պրոմ ընկերությանը, անվճար  գազ տրամադրեք մեր  պապիկին, խնդրում եմ մեր Էլեկտրոցանցին, անվճար լույս ու  ջուր  տրամադրեք  մեր  Պապիկին։  Պատկերացրեք  Ձեր  ծնողն է ու  ծայրահեղ  վիճակում է։ Խնդրում եմ  Եվրոշինանյութի  սեփականատիրոջը, անվճար  շինանյութեր, դուռ ու լուսամուտներ նվիրաբերեք և  անվճար  տեղադրեք։  Հավատացած  եղեք  մեծ,բարի  գործ  արած  կլինեք։