Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են։Այս կայքում հրապարակվում են միայն իրականությանը համապատասխանող նյութեր։ Կայքը ինչպես նաև նյութը հրապարակողը պատասխանատվություն չի կրում։
hetaxuyzlratvakan
суббота, 14 марта 2020 г.
Արտակ Գալստյանը հրապարակավ պատասխանել է բազմահարյուր և հազար քաղաքացիների հարցերին։
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնությունը հորդորում է
10 օր ժամանակ բոլոր բանկերին և վարկային ընկերություններին
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Հովհաննիսյանը գրել է
четверг, 12 марта 2020 г.
Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է... Վարչապետին ուղղված ցանկացած հայհոյանք ,դա ուղղված է նաև ժողովրդին
среда, 11 марта 2020 г.
Ռուսաստանից Հայաստան 20 տարի անց ժամանած,մեր հայրենակից,սիրված երգիչ` Տիգրան Ղարիբյանի անակնկալը ՀՀ Վարչապետին և Հայ ժողովրդին
Արա Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է։ Կարևոր ուշադրություն
Բացահայտվել են ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր.ԱԱԾ
ՀՀ Վարչապետ`Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է....Ցավոք սրտի այսօր Հայաստանում կորոնավիրուսի 3 դեպք ունեցանք։
Հեղափոխության Պահապաններ Նախաձեռնության Հիմնադիրներ`Հայկ Ստեփանյանը և Վահե Խանդիլյանը հայտնաբերեցին գյուղապետ կոչվածին,և գյուղապետը խոստովանեց որ գյուղապետ չե,այլ մականունն է Գյուղապետ։Գյուղապետը հրապարակավ ներեղություն էր խնդրում Վարչապետ`Նիկոլ Փաշինյանից
Ազգային Վերահսկողական Դուխով մարտիկներ նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ։
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Հովհաննիսյանը իր էջում շնորհավորել է Աշոտ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ
вторник, 10 марта 2020 г.
Իմ Քայլը դաշինքի ԱԺ պատգամավոր` Սիփան Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
Շենգավիթի բնակիչները պահանջում են ետ վերադարձնել 49 համարի ավտոբուսները
Արշակունյաց պողոտայում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. կան տուժածներ (տեսանյութ)
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 08:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 65/3 շենքի մոտ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Կոլյա Հ.) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Արմեն Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները (Արեն Տ., ծնված 1996 թ. և Արաքսյա Տ., ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»: Տուժածները ստացել են 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ՝ պարանոցի, դաստակների հատվածում (10%), ինչպես նաև՝ շնչուղիների (10%):
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08:22-ին, մարվել՝ 08:27-ին: «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնության հորդորը Քահանաների թեմի առաջնորդ`Տեր Տաթև Մարուքյանին
Սա այն անդաստիարակ ,լկտի աղջիկն է ,ով մետրոյում բուկլետը պատռեց և մասսայական շպրտեց Վարչապետ`Նիկոլ Փաշինյանի վրա
понедельник, 9 марта 2020 г.
Թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենը ձերբակալվել է. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած, որպես թեյավճար գումար հավաքագրի եւ ամեն ամիս որպես կաշառք 50 000 դրամ տա իրեն սպառնալով եւ ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Պարզվել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց եւ փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից: Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից:
Պոլիկլինիկայի տնօրենը բերման է ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ու ձերբակալվել: Դեպքի առթիվ գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեկան գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե:
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնությունը իր էջում հանդես է եկել շատ ապշեցուցիչ գրառմամբ
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնության առաջնորդ Արա Հովհաննիսյանը իր էջում էնպիսի գրառում է կատարել,որ թնդում է ամբողջ համացանցը
Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՔԿ ին բաց հայտարարություն է արել։
воскресенье, 8 марта 2020 г.
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս 38-ամյա և 52-ամյա քաղաքացիները մնացել են հողաշերտի տակ. դիերը դուրս բերելու համար փրկարարներից պահանջվեց մոտ 2 ժամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս 38-ամյա և 52-ամյա քաղաքացիները մնացել են հողաշերտի տակ. դիերը դուրս բերելու համար փրկարարներից պահանջվեց մոտ 2 ժամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով, փրկարար-հոգեբաններ, Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքեր իրականացնող խումբը:
Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Առնոլդ Հարությունյանն ու պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Փրկարարները մոտ 2 ժամ աշխատեցին, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները և բժիշկները արձանագրեցին նրանց մահերը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները: Ոստիկանների աշխատանքը ղեկավարում է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Շմավոնյանը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն էր և 52-ամյա Գարիկ Մ.-ն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում մի քանի քաղաքացիների առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը վատացել էր, իսկ մի քանի քաղաքացիների էլ հոգեբանական օգնություն էին ցուցաբերում փրկարար-հոգեբանները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնության շնորհավորանքը հայոց կանանց
Տարածքային Կառավարման Նախարար`Սուրեն Պապիկյանը ,կանանց տոնի առիվ ծաղիկներ է նվիրում Սպիտակ քաղաքի կանանց և աղջիկներին
Վարչապետի անկնկալա այցը Կոտայքի մարզ Քարքշամբ ,կանանց տոնին ծաղիկներ նվիրելու համար
суббота, 7 марта 2020 г.
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնությունը հորդորում է ՀՀ Ոստիկանությանը
четверг, 5 марта 2020 г.
ԲՈՅԿՈՏ ,ՉԵՆՔ ԹՈՒՅԼ ՏԱ,որ Փաշինյանը գործի սխալ։ ՍԵՐԺԻ Կադրին Նշանակել ՌՈ պետ, նույնն է որ Վանեցյանին նորից նշանակել պաշտոնի։ Իր Ֆեյսբուքյան էջում գրել է Արա Հովհաննիսյանը։
Սոցիալական հարցում ,կանանց ու աղջիկներին։ Ինչ էք կարծում Ձեզանից ով կգտնվի ավելի համարձակ ,որը պատրաստ կլինի դառնալ այս տղամարդու կյանքի ընկերը և գուշակեք ով է նա։
среда, 4 марта 2020 г.
Իրավապաշտպան Արտակ Գալստյանը իր էջում գրել է։
вторник, 3 марта 2020 г.
Ազգաին Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնությունը ,Բաց նամակ է գրել Սփյուռքի հանձնակատար`Զարեհ Սինանյանին։Բաց նամակը ցնցել է համացանցի օգտատերերին։
понедельник, 2 марта 2020 г.
Արա Հովհաննիսյանը իր էջում գրել է։Շնորհավոր 67 ամյակդ իմ վարպետ,իմ Արամ
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնության առաջարկը ՀՀ բոլոր բանկերին
Մարտի 2-7-ը Հայաստան են ժամանելու Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի Նխագահ,գնդապետ`Գրիշա Սարգսյանի հրավերով`
воскресенье, 1 марта 2020 г.
Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնության առաջնորդ`Արա Հովհաննիսյանը հորդորում և պահանջում է
Ստյոպա Սաֆարյանի իր Ֆեյսբուքյան էջում գրել է... Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի վերսիայով
Ծեծի է ենթարկվել Իջևանի ռազմական ոստիկանության պետը. նրան պաշտոնա՞նկ կանեն
NEWS.am–ի տեղեկություններով օրերս Իջևանում միջադեպ է տեղի ունեցել ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Իջևանում շրջանառվող լուրերի համաձայն, գնդապետը ոչ սթափ վիճակում վիճաբանության մեջ է մտել մի խումբ իջևանցիների հետ, ոչ պարկեշտ արտահայտություններ արել, արդյունքում ծեծի ենթարկվել։ Գնդապետը սակայն բուժօգնության նպատակով հիվանդանոց չի դիմել՝ խուսափելով ավելորդ աղմուկից։ Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՊՆ–ում քննարկվում է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։
NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ հիշյալ դեպքի վերաբերյալ իրենք ահազանգ չունեն, իսկ Պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունը։ Ի դեպ, Մեսրոպ Հովհաննիսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի հետ. հավանաբար սա է պատճառը, որ գնդապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չի եղել։
Հիշեցնենք, որ փետրվարի 19–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Բաղդասարյանն ազատվել էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Դրան նախորդել էր վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը` զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային փոփոխությունների հետ կապված որոշումներ:
Առողջապահության նախարար`Արսեն Թորոսյանի մամլո ասուլիսը կորոնավիրուսի վերաբերյալ
Քոչարյանը պետք է տղամարդավարի խոստովանի իր մեղքը ու դատվի։Ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը
суббота, 29 февраля 2020 г.
Գևորգ Գրիգորյանի հակադարձը Ամերիկայում ապրող արժեզրկված դերասան Լևոն Շարաֆյանին
Ազգային Վերահսկողական Դուխով մարտիկներ նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարել է,որ Ապրիլի 5 ից հետո օգնելու են Նիկոլ Փաշինյանին Հայաստանը սրիկաներից մաքրելու հարցում։
пятница, 28 февраля 2020 г.
ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:
Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները:
Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Այս մասին տեղեկացնում է ՊՎԾ լրատվական ծառայությունը:
Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն․ դրամի գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում:
Մասնավորապես՝
- Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն. դրամի պայմանագրեր:
- Մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ:
- Ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանգրուվ սահմանված 3.0 մլն դրամի տուգանք:
- Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:
- Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն. դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր:
Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է
(հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել: