hetaxuyzlratvakan

воскресенье, 19 июля 2020 г.

Զոհված և հաշմված զինվորականները կհատուցվեն 60-170 հազար դոլարի չափով

/ Բանակ / Զոհված և հաշմված զինվորականները կհատուցվեն 60-170 հազար դոլարի չափով

Զոհված և հաշմված զինվորականները կհատուցվեն 60-170 հազար դոլարի չափով

«Զինծառայողների ապահովագրության»` 1000 դրամների հիմնադրամը հայտնում է, որ նախորդ օրերի ռազմական գործողությունների ընթացքում զոհված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները կհատուցվեն՝ 29 միլիոն դրամից մինչև 82 միլիոն դրամի չափով։

«― Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 82 միլիոն դրամ (շուրջ $170,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $20,000) միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 70 միլիոն (շուրջ $145,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 58 միլիոն (շուրջ $120,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 53 միլիոն դրամ (շուրջ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 41 միլիոն դրամ (շուրջ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում», ֊ ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Հայաստանի Տավուշի մարզի շրջանում իրավիճակը կտրուկ սրվել է։ Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Հրետանակոծության են ենթարկվում նաև սահմանամերձ բնակելի շրջանները. հայկական կողմը հայտնել է Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար գյուղերի և Բերդ քաղաքի, ադրբեջանական կողմը՝ Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի  հրետակոծման մասին։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է 4 զոհերի և 10 վիրավորների մասին մասին։

Ադրբեջանական կողմը հաստատել է իր 11 ռազմական զոհերը և հայտնել մեկ խաղաղ բնակչի սպանության մասին։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, իրավիճակն այսօր համեմատաբար կայունացել է, հրադադարը հիմնականում պահպանվում է, օրվա ընթացքում միջադեպեր և թիրախավորված կրակոցներ գրեթե չեն արձանագրվել

среда, 15 июля 2020 г.

ОМОН-ը սպասում է նախարարի հրահանգին. Գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչով մեկ օրում` հարյուրավոր կամավոր է գրանցվել

ОМОН-ը սպասում է նախարարի հրահանգին. Գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչով մեկ օրում` հարյուրավոր կամավոր է գրանցվել։

Չնայած  այն բանին,որ Միլիցիայի Հատուկ   Նշանակության ջոկատի  հրամանատար,գնդապետ` Գրիշա Սարգսյանը դեռ  մեկուսացված է։ Երեկ 15.07.2020 թ-ին Գրիշա Սարգսյանի հրամանով, Մոսկովյան 5 հասցեյում  ՀՀ տարբեր  մարզերից ՀՀ սահմանները  պաշտպանելու և  զինվորի կողքին գտնվելու  համար ,անդամագրվել  են հարյուրավոր կամավորականներ։ Միլիցիայի Հատուկ Նշանակության Ջոկատը(Օմոնը)  սպասում է  ՀՀ ՊՆ նախարարի  հրահանգին։ Ի դեպ նշեմ որ,Օմոնականները  Ճառ  ասողներ  չեն,բոլորը  Զանգակ  կախողներ են։
<<Միլիցիայի  Հատուկ  Նշանակության Ջոկատի>>Հասարակայնության հետ կապերի և լրատվության  բաժին։

Այսօր Արմավիրի մարզի քաղաք Արմավիրում,տեղի ունեցավ "Սև Հովազ "ռազմահայրենասիրական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստ

Այսօր Արմավիրի մարզի  քաղաք   Արմավիրում,տեղի  ունեցավ <<Սև Հովազ >>ռազմահայրենասիրական  կազմակերպության  խորհրդի ընդլայնված  նիստ

,որտեղ  քննարկվեց  ՀՀ սահմաններում այսօրվա  տիրող  իրավիճակի  մասին։Գնդապետ`Ռուստամ Գասպարյանը  ներկա  գտնվելով  Տավուշի  մարզի մարտական գործողությունների կիզակետում,ներկայացրեց  տիրող  իրավիճակը և հանձնարարեց հավաքագրել   բոլոր  կամավորներին և կազմը  պատրաստ սպասել  ՀՀ ՊՆ նախարարի կողմից տրվող  հրահանգներին։
<<Սև  Հովազ>>ռազմահայրենասիրական  կազմակերպության  Հասարակայնության հետ կապերի  և լրատվության բաժին։
15.07.2020թ.

вторник, 14 июля 2020 г.

13.07.2020 թ-ի վաղ առավոտյան ‹‹Սև հովազ›› ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը և ջոկատի մի քանի ազատամարտիկներ արդեն գտնվում էին Տավուշում

Ռուստամ Գասպարյան
13.07.2020 թ-ի վաղ առավոտյան ‹‹Սև հովազ›› ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը և ջոկատի մի քանի ազատամարտիկներ արդեն գտնվում էին Տավուշում: Տավուշի զորամասի հրամանատարությանը հայտնելով ջոկատի պատրաստակամությունը, որ ‹‹Սև հովազ››-ը կանգնած է Հայոց բանակի և զինվորի  կողքին:
Նույն օրը այցելեցին նաև Չինարի գյուղ, որտեղ հանդիպեցին գյուղապետ Սամվել Սաղոյանին և նույնպես հայտնեցին իրենց պատրաստակամությունը կանգնել գյուղի և գյուղացու կողքին հայոց հողի պաշտպանության համար:
‹‹Սև հովազ›› ջոկատը կազմ ու պատրաստ սպասում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանին՝ մեկնելու մարտական գործողություների շրջան ու կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք։🇦🇲✊

понедельник, 13 июля 2020 г.

Ժամանակն է,որ վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկենք ադրբեջանական զինված ուժերին . Գնդապետ Գրիշա Սարգսյան

Ժամանակն է,որ վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկենք ադրբեջանական զինված ուժերին . Գնդապետ Գրիշա Սարգսյան


 Июл 13, 2020

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ  Գրիշա Սարգսյանը արդեն մի քանի օր է գտնվում է մեկուսացման մեջ` կորոնավիրուսի պատճառով, սակայն 1988 թվականից հայրենի սահմանների համար պայքար մղած գնդապետը չի կարողանում հանգիստ լինել: Ստեղծված իրավիճակի պայմաններում գնդապետ Գրիշա Սարգսյանը հայտարարում է.

«Ժամանակն է վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկել ադրբեջանական զինված ուժերին, ինչպես 1945-ին ԽՍՀՄ-ը` Գերմանիային: Բավական է, զայրացած եմ և լռել չեմ կարող:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը ինչպես 90-ականներին, այնպես ապրիլյան պատերազմին, այսօր էլ, պատրաստ է կանգնել հայոց բանակի կողքին և հերթական անգամ ապացուցել հայկական ուժի հզորությունը:

Ցավում ենք, որ 1994թ. այդ ժամանակվա ղեկավարությունը պետք է վերջնականապես զինադադարի փոխարեն կապիտուլյացիայի ակտ ստորագրեին: Պետք է հաղթանակած կողմը իր կամքը թելադրեր, ոչ թե հավասարը` հավասարին:

Մենք հզոր ենք և ուժեղ ենք, այս անգամ կապիտուլյացիայի կենթարկենք ադրբեջանական զինված ուժերին: Չենք հանդուրժելու, չկա ներում-բեկում: Ադրբեջանական պետությունը որպես դասակարգ պետք է վերանա:

Հայ ժողովուրդ, ես տեսնում եմ ինչ-որ 3-րդ երկրի հետք, բայց մենք ուժեղ ենք ու պատրաստ ենք կրկին կանգնել բանակի կողքին:

26 տարի տուն-տունիկ ենք խաղում, մի բան էլ Ադրբեջանը կամք է թելադրում, այն դեպքում երբ հաղթանակած կողմը պետք է թելադրի կանոնները: Այս դեպքում ուժեղ կողմը Հայաստանն է և Ադրբեջանը չի կարող հավասար լինել մեզ:

Ժամանակն է վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկել ադրբեջանական զինված ուժերին»,-կրկին կոչով իր խոսքը ամփոփեց գնդապետ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ օր է գնդակոծվում է Տավուշի մարզը: Հայկական կողմը տվել է համարժեք պատասխան:

Լուսին Ղազարյան

Արդարության Հետքերով

"Սև Հովազ" կամավորական ջոկատի լեգենդար հրամանատար` Ռուստամ Գասպարյանը րոպեներ առաջ հայտարարեց....Եթե չհանդարտվի ոտնձգությունը թշնամու կողմից,Սեվ հովազ ջոկատը իր պատրաստականություն է հայտնում, ժամեր հետո լինելու Տավուշի խրամատներում.

     Ռուստամ Գասպարայն     ։🇦🇲✊        Եթե չհանդարտվի ոտնձգությունը թշնամու կողմից,Սեվ հովազ ջոկատը իր պատրաստականություն է հայտնում, ժամեր հետո լինելու Տավուշի խրամատներում. Ռուստամ Գասպարյան։🇦🇲✊

четверг, 9 июля 2020 г.

<<Ժամանակ». Աճուրդի են դուրս եկել. «ՎիվաՍելլ»-ը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը վաճառել

«Ժամանակ». Աճուրդի են դուրս եկել. «ՎիվաՍելլ»-ը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը վաճառել

Քիչ առաջ «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, ուր երեևում էր, որ ոստիկանները մի աղջկա բերման են ենթարկում։ ներկայացնում ենք մինչ այդ տեղի ունեցածը։

Քիչ առաջ «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, ուր երեևում էր, որ ոստիկանները մի աղջկա բերման են ենթարկում։ ներկայացնում ենք մինչ այդ տեղի ունեցածը։

ԱԼՏՐՈՒԻԶՄԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՈՒՆՉԸ էԼՎԻՍ ՄԱԴԱԹՅԱՆԸ ՄԵԿԵՆԱՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

ԱԼՏՐՈՒԻԶՄԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՈՒՆՉԸ
                                                               էԼՎԻՍ ՄԱԴԱԹՅԱՆԸ ՄԵԿԵՆԱՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ  

Հայոց պետականության  ամրակուռ և  անքակտելի  վահաններից մեկը՝ ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդ ունենալու առհավտչյան է:  Չկա ավելի երանելի հոգեվիճակ, քան անձնուրաց  նվիրումով լինել սատար այն  գաղափարական, հոգևոր արժեքներին, որով  հավասարաչափ աշխատում է երկրի զարկերակը:  Էլվիս Մադաթյանի գործը և խոսքը մեկտեղվում են, ու դրանից շահում է հայ երիտասարդությունը, այն  առողջ, մարտունակ սերունդը, որը հարված է հասցնելու թշնամու դնչին, երբ գա դրա ժամանակը: Իսկ ժամանակը անողոք է և մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք դիմակայելու է մեր թշնամիներին: Ամերիկահայ մեկենաս, ալտրուիստ. ստոիցիզմի լավագույն դրսևորումներով օժտված Էլվիս Մադաթյանը երկար տարիներ շարունակ  ոչ միայն կանգնել է իր ժողովրդի կողքին, այլ նաև անհատապես  ընդառաջել բոլոր այն կառույցներին, կազմակերպություններին, որոնք հայոց աշխարհի զարգացման համար ունեցել են առանցքային դերակատարություն: Դրանցից մեկն էլ, ճապոնական Շոտոկան կարատեյի /JKS ARMENIA/  ֆեդերացիային օժանդակելն է եղել: Երկար տարիներ Էլվիս Մադաթյանը իր անձնական միջոցներով և կապերով զորավիգ է եղել, որպեսզի երեխաները անվճար զբաղվեն մարտարվեստով, սերտեն  բոլոր հմտությունները և միշտ պատրաստ ու մարտունակ լինեն: Բազմաթիվ հարցազրույցների ժամանակ Էլվիսը կարևորել է երեխաների, երիտասարդների, աճող սերնդի բացառիկ նշանակությունը՝ երկրի  արգասաբեր ապագայի ծաղկման գործում: Նա մասնավորապես ասել է, որ եթե գիտելիքով և ձիրքով օժտված  հայ երեխան, երիտասարդը   չունենա լավ ապագա, ապա մենք չենք կարող ունենալ թռիչքային տեմպերով զարգացող երկիր: Ուստի պետք է հատկապես ուշադրություն դարձնել  երեխաներին, երիտասարդներին, որպեսզի յուրաքանչյուր ոք զգա իրեն սոցիալապես և բարոյապես պաշտպանված:  Առողջ մարմնում առողջ հոգի, այս մտքերը հռոմեացի գրող Յուվենալի խոսքերն են, որոնք այսօր ավելի քան երբեք արդիական ու գերանհրաժեշտ են:  Հարյուրավոր երեխաներ, այսօր ապրում են այս կարգախոսով և ի շնորհիվ Էլվիս Մադաթյանի     այս տարիների ընթացքում բազում այցեր  են  ունեցել  Միացյալ Նահնագներ, որտեղ արժանացել են մրցանակների: Տասնյակ հայրենասիրական ծրագրեր են իրականացվել նաև Արցախում  է Էլվիս Մադաթյանի բարձր հովանու ներքո: Ապրիլյան պատերազմի ժամանակ, Մադաթյանը ցուցաբերել է հսկայական ֆինանսական աջակցություն հայոց բանակին:   Ալտրուիստական այս կենցաղով ապրող մեր  մաքրաոգի հայը՝ դարձել է մեկենասության այն  վեհագույն խորհրդանիշը, որով ամեն ակնթարթ կարելի է հպարտանալ և նվաճել նոր ու ավելի մեծ հորիզոններ, կոտրել բոլոր այն վատթարագույն  կարծրատիպերը, ինչը թերևս  շատ է խանգարում մեր բնականոն զարգացմանը:  Մեր լավագույն հայրենակից՝  աստվածային քո տեսակով վարակիր բոլոր նրանց, որոնք  ավելի շատ ունեն այս արժեքների կարիքը:  Բարոյակերտ, սքոլաստիկ  իդեալներով ապրող և արարող քո շնչով  որոշ խավարասերների ավելի է բարոյապես ոչնչացնելու, որովհետև ոմանք չեն գիտակցում  անշէջ ճշմարտության իրական գինը:  Դեպի նոր հաղթանակներ՝  դժվարին կածաններով  անցած, հանուն ազգայինի և հայ ժողովրդի համար վիթխարի աշխատանք ծավալած, չարին հաղթանակած հզոր հայ, գաղափարապես վես մարդ...Հարգանոք գրող, իրավաբան ՝Հայկազ Մակարյան:






   

2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

среда, 8 июля 2020 г.

Արսեն Թորոսյանի նոր նախաձեռնությունը՝ բժիշկները կտուգանվեն


Արսեն Թորոսյանի նոր նախաձեռնությունը՝ բժիշկները կտուգանվեն


Կառավարությունը առողջապահության ոլորտում ուշագրավ փոփոխություն է նախաձեռնել, որով բժիշկների և առողջապահական հիմնարկների համար նախատեսվում են խոշոր տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով։

Նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով 
առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում։ Ըստ այդմ՝ արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների կառավարումը, անկախ սեփականության ձևից, անցնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, այսինքն՝ առողջապահության նախարարությանը։ Բացառություն են կազմում միայն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները։
Ընդ որում, նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության նախարարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Իրավախախտման սուբյեկտ են դիտվում միայն բուժաշխատողները, հետևաբար այն վերաբերելի չէ ո՛չ պացիենտներին, ո՛չ վերջիններիս խնամող անձանց կամ այցելուներին:
Բացի այդ՝ սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաև համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին: 
Իրավական նույն ռեժիմը սահմանվում է նաև ռազմական դրություն հայտարարելու ընթացքում։ Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական և պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Հաշվի առնելով, որ ներկայումս օրենսդրությունը նման դեպքերի համար պատասխանատվություն չի սահմանել, առաջարկվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքում կատարել լրացում։ << Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով>>,- նշվում է նախագծում:

Պատասխանատվություն է նախատեսված նաև այն

Ինչ-որ մարդիկ մահացածների հարազատներին առաջարկում են մահը գրանցել վիրուսից․ ահազանգում է պատգամավորը

Ինչ-որ մարդիկ մահացածների հարազատներին առաջարկում են մահը գրանցել վիրուսից․ ահազանգում է պատգամավորը

16:33 08.07.2020663

Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր Ազգային ժողովւմ իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ինչ-որ մարդիկ զանգում են հանգուցյալ մարդկանց հարազատներին ու առաջարկում, որ նրանց հարազատների մահը գրանցեն կորոնավիրուսի պատճառով։ Պատգամավորը ասաց, որ նման տեղեկություններ է ստացել ու ստուգել է։

Ըստ պատգամավորի՝ հնարավոր է, որ դրանք սադրանքներ են քաղաքական կամ այլ պատճառներով։ Նա քաղաքացիներին խնդրեց նմանատիպ զանգեր ստանալու դեպքում կապվել ոստիկանության հետ ու փոխանցել տվյալները՝ զանգահարողներին պարզելու համար։

Պատգամավորը նաև ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորեց ուշադիր լինել նման դեպքերի նկատմամբ

ՀՅՈՒՍԻՍԻ ԱՐևԱՇՈՒՆՉ ՀԱՅԸ ՎԱՀԵՆ

ՀՅՈՒՍԻՍԻ  ԱՐևԱՇՈՒՆՉ ՀԱՅԸ
                                                                                                          ՎԱՀԵՆ
Հայաստանի Հանրապետության անկախության պատմության մեծագույն ձեռքբերումն այն խրոխտ, հայրանապաշտ անհատներն են, որոնք իրենց տեսակով շենացնում են  երկրի, թե արտաքին և թե ներքին բոլոր ոլորտները՝ բեկումնային հեղափոխություն անելով պետության համար: Այդպիսններից է Վահե Ստեփանյանը, որը ապրելով  օտար, ամայի ճամփեքի վրա՝ տասնյակ տարիներ շարունակ զորավիգ է եղել իր հայրենակիցներին և այսօր արդեն մայր հողի վրա փորձում է ամեն կերպ իր  արժեքավոր աշխատանքով մեծ ավանդ ունենալ նաև այս սուրբ երկրում: Վահեին ճանաչում եմ  հեղափոխությունից հետո, և  շատ  աննկուն գաղափարններ, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել, ամփոփված է այս մարդու մեջ:  Չլինելով  մշակութային գործիչ, բայց ողջ ավյունով, նվիրումով, հայասիրությամբ կանգնած արվեստի, մշակութային, անկապտելի արժեքների կողքին՝ ամեն բան արել ու  անում է, որպեսզի իր գործը շատերին դաս լինի, որպեսզի շատերը գիտակցեն, վերջիվերջո ըմբռնեն, թե ինչ ասել է լինել ու մնալ մարդ: Համաշխարհային հայ գիգանտներից մեկի, լուսահոգի հայ կոմպոզիտոր, դաշնակահար, վիրտուոզ Առնո Բաբաջանյանի  գրական, երաժշտական գործունեության  անգին գոհարները ավելի մեծ թափով հանրության դատին ներկայացնելու համար՝ Վահե Ստեփանյանը  ունեցել ահռելի ավանդ, որը արժանի է լոկ ամենավես գնահատականի: Լինելով Վորոնեժի Առնո Բաբաջանյանի հիաշատակի ֆոնդի նախագահն՝ ամենաբարձր մակարդակով համաշխարհային հանրությանը ներկայացվել է հայի շեն ու աստվածային, մշակութային, խոհափիլիսոփայական արժեքները: Հենց այսպիսի հայերի շունչն  է պետք, որպեսզի շատերը  արթնանան անէության թմբիրից ու շարժվեն հայրենանվեր ճանապարհով, ինչպիսին Վահեն է, մեր հայը, մերը հին ու բարի օրերի լավ ու բարի, վսեմ ընկերը: Հայի  տեսակն ու գաղափարական ոգին գնահատող լավ բարեկամ, թող հար քո տքնաջան, բազմավաստակ տեսակով ապրես ու ապրեցնես, շենացնես այն ամենը, ինչը  գաղափարապաշտ հայորդու համար առաջնայինն է: Դու քո մաքրակենցաղ  տեսակով այդպիսինն ես...Գերագույն բերկրանք ես զգում , երբ տեսնում ես  այլոց լուսաժպիտ, բավականափայլ հոգեվիճակը: Ուրեմն դեպի առաջ, դեպի նոր հաղթանակներ, որովհետև բոլոր ճանապարհները տանում են դեպի  նորագեղ ու ավելի զարգացող Հայսատան: Հարգանոք՝ գրող, իրավաբան Հայկազ Մակարյան:

вторник, 7 июля 2020 г.

Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ Մարտիկ Ադիբեկի Վարդանյանը

Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ Մարտիկ Ադիբեկի Վարդանյանը։
Վերջինիս տեսնողներին կամ վերջինիս գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով   0235 2 24 00.

суббота, 4 июля 2020 г.

✊ Ես՝ Էդիկ Կարապետյանս, 《Սև Հովազ》 ջոկատի սպա, երգիչ, երաժիշտ,հաղորդավար, թամադա, Արցախյան ու Ապրիլյան պատերազմի մասնակից։ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ , ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Էդիկ Կարապետյան
🇦🇲✊ Ես՝ Էդիկ Կարապետյանս, 《Սև Հովազ》 ջոկատի սպա, երգիչ, երաժիշտ,հաղորդավար, թամադա, Արցախյան ու Ապրիլյան պատերազմի մասնակից։
     
     ԱԶԳ

ՀԱՅՐԵՆԻՔ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իմ հայ ժողովուրդ...
Բանակում ամեն հայ պետք է պահապան ու հավատարիմ  լինի իր Դրոշին, Հիմնին, Հայոց Պետականությանը։ Երկրի ներսում ամեն մի հայ իր երկրի պաշտպանն է ու զինվորը։ Հայը իր երկրում պիտի ապրի ազատ, անկախ ու պաշտպանված, քանզի սա մեր՛ երկիրն է։
Ամեն մի Հայ,  աշխարհ է գալիս մեկ անգամ ու գնում հավիտենականություն։ Կյանքը կարճ է, շատ կարճ, իսկ այդ կարճ ժամանակահատվածում Հայ մարդը պահանջում է օրենքի գերակայություն, արժանապատվություն......
Հայը կարող է համբերել, բայց Հայի անկոտրում հոգին կոտրել չի կարողացել դարավոր թշնամին, էլ ուր մնաց իր երկրում փորձեն ծաղրել Հային՞։ Ոչ՛  դա հնարավոր չէ։
Հայը իր պատմության ընդացքում ունեցել է  մեծություներ, լեգենդներ, տաղանդաշատ Հայեր... Իսկ այսօր 21֊րդ դարում չգնահատել, չնշանավորել մեր օրյա մեծություներին, լեգենդներին, տաղանդաշատ Հայերին, չգնահատել մարդու աշխատանքըի վաստակը, մշակույթը թողել որբ ու  անտեր, վիրավորել մեր  անցյալը, ներկան, ապագան  ու այս մեծություներին, նշանակում է ղեկը հանձնել ազգային արժեքներին անտեղյակ մարդու, որն տեղյակ չէ ոլորտին։ 

Մշակույթի ոլորտի պատասխանատուն պետք է լինի մշակույթի գործիչ, ինչով փառք Աստծո հարուստ է մեր ոլորտը։ Թողել անտեր ԳԿՄՍ ոլորտի գործիչներին, ովքեր բազմաթիվ  հաղթանակներ  են նվաճել, պայքարել մաքարել տանջվել են որ ապրեն արժանապատիվ, իսկ այսոր բոլորովին անտեսված են,որը և խալխլում է պետության հիմքը։   
Այո՛ մենք ենք մեր երկրի տերն ու տիրակալը, քանզի պետական աթոռը ժամանակավոր է, իսկ տաղանդը հավերժ, հավիտյան։
Ամեն մի նահատակված հերոս պետք է դարեդար սրբացվի,  Աստծո կողմից  շնորհ, տաղանդ պարգևած մարդուն՝  պետք է  գնահատեն կենդանության օրոք։
Ճիշտ՞ եք համարում արդյոք , այն որ մեր օրերում կես դար մարդկությանը մութ ու ցուրտ տարիներին՝ լույս, ջերմություն, հումոր նվիրած մարդը՝ Գևորգ Դոդոզյանը՝ Գևոն, հեռացավ մեր կյանքից՝ տանելով ամենից մեծ պարգևը՝ ծափահարություններ ու գնահատական ժողովրդի կողմից, իսկ պետական այրերից ոչ ոք ներկա չգտնվեց հրաժեշտի օրվան և անգամ կենդանության օրոք չգնահատվեց պետական մարմինների կողմից, բայց դե արի ու տես քսան տարեկան 《վաստակավոր արտիստ》 ձեռք բերած աստղիկներին հանրության անգամ մի փոքր խավը չգիտի , բայց    թակենք ցանկացած հայի օջախ ու խոսենք Գևոյի մասին, կհանդիպենք ժողովրդի օրհնանքին ու գնահատականին։
Ինչպես ասում էր մեծն Ջիվանին, այո 《 Ձախորդ օրերը կգան ու  կերթան》 , բայց հազար էրնեկ ով մարդ կգա ու մարդ կերթա անարատ.......

пятница, 3 июля 2020 г.

Վարչապետ ջան, թող ստեղծեմ ու ապրեմ. Նախկին ցմահ դատապարտյալը փակագծեր է բացում

Վարչապետ ջան, թող ստեղծեմ ու ապրեմ. Նախկին ցմահ դատապարտյալը փակագծեր է բացում

Byadmin

 Июл 2, 2020

25 տարի պատիժը կրած և արդեն նախկին ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ձեռնարկատեր դառնալու ծրագիր ունի: Տարիներ շարունակ Ստեփանը մտածել է և երազել, որ ազատության մեջ կարողանա օգտակար լինել մարդկանց:
kommersant.am-ի հետ զրույցում Ստեփան Գրիգորյանը հայտնեց, որ ցանկանում է անասնաբուծարան ստեղծել կովերի, ոչխարների համար:

«Ուզում եմ կովեր, ոչխարներ բուծել, ինչպես նաև պանրի արտադրամաս: Ես կապիտալ չունեմ, որ ներդնեմ ինձ վարկ տան: Ես ունեմ ծրագիր կետ առ կետ: Ես այսքան տարի հետո ուզում եմ ապրել: Ես հատ-հատ նկարելու եմ արածս: Ես արդյունքի հասնելու դեպքում մտադիր եմ նաև բարեգործությամբ զբաղվել»,-պատմեց Ստեփան Գրիգորյանը:


25 տարի անազատության մեջ գտնվելով Ստեփանը չի կորցրել հավատը: Նա նշում է, որ ունակ է ստեղծելու և քավելու մեղքերը:
«Խնդրում եմ, ինձ հնարավորություն տվեք ստեղծելու….Վարչապետ ջան, թող ապրեմ ու գործ անեմ: Ես շնորհակալ եմ ու շնորհակալ կլինեմ»,-հավելեց նախկին ցմահ դատապարտյալը:


Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:
Ստեփան Գրիգորյանը, ով հայտնի էր իր նամակներով և գործնեությամբ ազատ է արձակվել 2020 թ. Ապրիլի 29-ին:
Նա դեռ շատ ասելիք ունի: ի վերջո 25 տարի գտնվել է անազատության մեջ:
Լուսին Ղազարյան

Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան


Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան

ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ արգելվել է վերջինիս լիազորությունների դադարեցման պատճառով. ոստիկանություն

ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ արգելվել է վերջինիս լիազորությունների դադարեցման պատճառով. ոստիկանություն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել։

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում մասնավորապես ասվում է. 

22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և 26.06.2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով՝ արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի՝ այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել Սահմանադրական դատարանի վարչական շենք:

Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են Սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով:

суббота, 27 июня 2020 г.

Սիրելի հայրենակիցներ,վաղը հունիսի 28-ին ժամը 13:00 տեղի կունենա Գևորգ Դոդոզյանի(Գևոյի) հողարկավորությունը Բագրաունյանց44/2 սգո սրահից

Սիրելի  հայրենակիցներ  ,վաղը ժամը 13:00 -ին  Շենգավիթի  Վարչական  շրջանի  Բագրատունյանց 44/2  հասցեյի  սգո  սրահից  տեղի  կունենան  բոլորիս  կողմից  սիրված  դերասան, Գաբրիյել Սունդուկյանի  անվան  դրամատիկական  թաթրոնի  դերասան,  լեգենդար  հումորի  մեծ  վարպետ`  Գևորգ  Դոդոզյանի(Գևոյի)  հողարկավորությունը։

Հորդորում ենք  բոլոր  մասնակիցներին  պարտադիր  լինեն   դիմակներով,  ձեռնոցներով, պահպանելով   սոցիալական  հեռավորություն։
Անվտանգությունից  ելնելով  հանգուցյալի  հարազատներին  կարող եք  ցավակցել  առանց   գրկախառնության։ 

пятница, 26 июня 2020 г.

Ցավալի լուր բոլորիս համար։ Կյանքից հեռացավ սիրված դերասան,լեգենդառ հումորի արքա Գևորգ Դոդոզյանը (Գևոն)։։Իր էջում գրել է Արա Հովհաննիսյանը

Ցավալի  լուր  բլորիս  համար։
Այսօր  երիտասարդ  տարիքում բոլորիս  և  իր  կյանքին  հրաժեշտ  տվեց   իմ  լավագույն  հարազատ  ընկեր,սիրված  դերասան,հումորիստ  Գևորգ  Դոդոզյանը(  Գևոն)
Ցավակցում եմ   բոլորիս  և  հարազատներին։
Ննջիր  խաղաղությամբ ,աստված   հոգիդ  լուսավորի  ախպերս😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥

понедельник, 22 июня 2020 г.

Մեկենասության իրական արժեքը Էլվիսը՝ հուզախինդ հայը

Մեկենասության իրական արժեքը
                                                                                  Էլվիսը՝ հուզախինդ  հայը

Այս կյանքում մարդկային արժեքների արժեքը,  բարոյականության ադամանդակուռ գագաթը,   հումանիստական, ալտրուիստական  գաղափարները գնահատելը,  դրանցով ապրելն ու ապրեցնելն է:  ԷԼՎԻՍ ՄԱԴԱԹՅԱՆԸ  այդ արժեհամակարգով ապրող այն եզակի հայերից մեկն է, որը իր տքնաջան անցյալով և մաքրամաքուր կենցաղով երկար ու ձիգ տարիներ ապրելով  օվկիանոսից այն կողմ՝ դարձել հայության համար անմար փարոս, որին շատերը գիտեն, բայց նա լուռ է, լռելյայն իր տեսակով կոտրում է  մի շարք կարծրատիպեր, որի մասին թերևս քչերը կարող են իմանալ: Ես շատ քչերին եմ համարում իրական բարեգործ և մեկենասության գինը գնահատող  անհատ, հենց այդ քչերից մեկն ու բացառիկը՝ ԷԼՎԻՍ ՄԱԴԱԹՅԱՆՆ Է: Արտաքնապես խինդողող դեմքով,  ներքուստ՝   կարոտալի ջերմությամբ և հայապաշտության  գաղափարներով լի այս հայից, լոկ կարելի է սովորել, տեսնել, զգալ բարին, գեղեցիկը և առաքինին: Ակամայից հիշում եմ մեր զրույցները, թե ժամանակին ինչպես է ճանաչել, համագործակցել,  մեկ այլ նվիրական հայերից մեկի՝ ՔԸՐՔ ՔԸՔՈՐՅԱՆԻ հետ, որը հիացած է եղել  ԷԼՎԻՍԻ  աշխատասիրությամբ,  մաքրահայրենասիրական  անաղարտ ու  անեղծ մղումներով, ինչպես նաև ասել է, որ բացառիկ  արիական ոգու և խառնվածքի տեր անհատականություն է նա: Ահա այսպիսի հայու տեսակներով կարելի է և պարտավոր ենք հպարտանալ: Ինչպես կասեր մերժվածը, <<դասականը»  հայաստանում գաղջ մթնոլորտի պակաս չկա, այո չկա, որովհետև այդ մթնոլորտը, գաղջ և զազիր վիճակը ստեղծողները, երեսպաշտ ու բանսարկու,  մարդկանց դիալեռների վրա հարստացած, այլոց հացն ու զուլալ ջուրը խլած այն ողորմելի ու ճղճիմ <<բարերաներն>> են, որոնք երբևիցե չեն իմացել, թե ինչպիսին պետք է լինի իրական մեկենասի, բարեգործի կերպարը, դերն ու անքակտելի նշանակությունը հասարակության տարբեր շերտերում:  ԷԼՎԻՍԸ, իր երջանկաբեր հոգեբանությամբ, զուսպ, արդարության իմաստը գնահատող և գիտակցող հենց այն բացառիկ մեկենասն է,  որից  մեր  երկրում շատ շատերը պետք է բացառիկ օրինակ վերցնեն: Իմ արժանապատիվ բարեկամ, քո կածանը լի է եղել փուշ ու տատասկով, դու անցել ես կյանքի բազում բավիղներով, բայց չես ընկճվել, մնացել ես տոկուն, անսասան,  արարել, ստեղծել ես նորը, գեղեցիկը, բարին՝ հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ և ողջ աշխարհասփյուռ հայության համար: Մնա հար այդպես, իմ խոհեմ ընկեր, դաշնակից, անկապտելի կամքի տեր վեհագույն  հայրենապաշտ հայորդի…...Հարգանոք, իրավաբան՝ Հայկազ Մակարյան….

17 բնակարան, 13 ավտոտնակ, բազմաբնակարան շենք, հողամասեր, շինություններ. պատգամավոր Էդուարդ Բաբայանի գույքը

17 բնակարան, 13 ավտոտնակ, բազմաբնակարան շենք, հողամասեր, շինություններ. պատգամավոր Էդուարդ Բաբայանի գույքը

Երևանում ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը. դեպքի վայրում հայտնաբերվել է բիտա և մահակ, ժամանել են Երևանի ոստիկանապետն ու տարածքի դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը. դեպքի վայրում հայտնաբերվել է բիտա և մահակ, ժամանել են Երևանի ոստիկանապետն ու տարածքի դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատվի կառավարման կենտոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։

Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։ 

Պարզվել է, որ նոյն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տիչինայի փողոցի թիվ 81 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Ստեփանյանի և անհայտ անձանց միջև, որի ժամանակ, ըստ Հ. Ստեփանյանի հայտարարության, այդ անձինք ձեռքերով և մահակներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև իր վարած Toyօta Camry մակնիշի 65 GM 999 համարանիշի ավտոմեքենային։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ ընթացքում իր հասցեին հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, ինչպես նաև դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները դեպքի վայրում զննություն էր կատարում հետաքննիչը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են վիճաբանության մասնակիցներից մի քանիսի ինքնությունը։

Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Գոռ Բ-ն, 32-ամյա Աբգար Պ-ն, 31-ամյա Վահե Ն-ն և 33-ամյա Արտաշես Գ-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մի քանիսը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ «բիտա», 1 հատ փայտե մահակ, որը հետաքննիչն առգրավել է։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասատվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ստեփանյանը հանրությանը ներկայացում է, որ ինքը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամն է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ