Մեկենասության իրական արժեքը
Էլվիսը՝ հուզախինդ հայը
Այս կյանքում մարդկային արժեքների արժեքը, բարոյականության ադամանդակուռ գագաթը, հումանիստական, ալտրուիստական գաղափարները գնահատելը, դրանցով ապրելն ու ապրեցնելն է: ԷԼՎԻՍ ՄԱԴԱԹՅԱՆԸ այդ արժեհամակարգով ապրող այն եզակի հայերից մեկն է, որը իր տքնաջան անցյալով և մաքրամաքուր կենցաղով երկար ու ձիգ տարիներ ապրելով օվկիանոսից այն կողմ՝ դարձել հայության համար անմար փարոս, որին շատերը գիտեն, բայց նա լուռ է, լռելյայն իր տեսակով կոտրում է մի շարք կարծրատիպեր, որի մասին թերևս քչերը կարող են իմանալ: Ես շատ քչերին եմ համարում իրական բարեգործ և մեկենասության գինը գնահատող անհատ, հենց այդ քչերից մեկն ու բացառիկը՝ ԷԼՎԻՍ ՄԱԴԱԹՅԱՆՆ Է: Արտաքնապես խինդողող դեմքով, ներքուստ՝ կարոտալի ջերմությամբ և հայապաշտության գաղափարներով լի այս հայից, լոկ կարելի է սովորել, տեսնել, զգալ բարին, գեղեցիկը և առաքինին: Ակամայից հիշում եմ մեր զրույցները, թե ժամանակին ինչպես է ճանաչել, համագործակցել, մեկ այլ նվիրական հայերից մեկի՝ ՔԸՐՔ ՔԸՔՈՐՅԱՆԻ հետ, որը հիացած է եղել ԷԼՎԻՍԻ աշխատասիրությամբ, մաքրահայրենասիրական անաղարտ ու անեղծ մղումներով, ինչպես նաև ասել է, որ բացառիկ արիական ոգու և խառնվածքի տեր անհատականություն է նա: Ահա այսպիսի հայու տեսակներով կարելի է և պարտավոր ենք հպարտանալ: Ինչպես կասեր մերժվածը, <<դասականը» հայաստանում գաղջ մթնոլորտի պակաս չկա, այո չկա, որովհետև այդ մթնոլորտը, գաղջ և զազիր վիճակը ստեղծողները, երեսպաշտ ու բանսարկու, մարդկանց դիալեռների վրա հարստացած, այլոց հացն ու զուլալ ջուրը խլած այն ողորմելի ու ճղճիմ <<բարերաներն>> են, որոնք երբևիցե չեն իմացել, թե ինչպիսին պետք է լինի իրական մեկենասի, բարեգործի կերպարը, դերն ու անքակտելի նշանակությունը հասարակության տարբեր շերտերում: ԷԼՎԻՍԸ, իր երջանկաբեր հոգեբանությամբ, զուսպ, արդարության իմաստը գնահատող և գիտակցող հենց այն բացառիկ մեկենասն է, որից մեր երկրում շատ շատերը պետք է բացառիկ օրինակ վերցնեն: Իմ արժանապատիվ բարեկամ, քո կածանը լի է եղել փուշ ու տատասկով, դու անցել ես կյանքի բազում բավիղներով, բայց չես ընկճվել, մնացել ես տոկուն, անսասան, արարել, ստեղծել ես նորը, գեղեցիկը, բարին՝ հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ և ողջ աշխարհասփյուռ հայության համար: Մնա հար այդպես, իմ խոհեմ ընկեր, դաշնակից, անկապտելի կամքի տեր վեհագույն հայրենապաշտ հայորդի…...Հարգանոք, իրավաբան՝ Հայկազ Մակարյան….
Комментариев нет:
Отправить комментарий