Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ
03/06/2020schedule13:38
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ 59-ամյա Յուրի Բեգլարյանի նկատմամբ։
Կայքի փոխանցմամբ՝ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 310 հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով։
Հետախուզվող Յուրի Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։
Комментариев нет:
Отправить комментарий