hetaxuyzlratvakan

суббота, 13 июня 2020 г.

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 10-Ը ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ  ՈՐՈՇԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 10-Ը  ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Կորոնովիրուսի դեմ պայքարի աղմուկի տակ,  անկախ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովների բացասական եզրակացությունների ՍԴ Նախագահ Հրայր Թովմասյանը որոշել է մինչև հուլիսի 10-ը կարճել և ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։
Այդ մասին մեզ հայտնեցին Հրայր Թովմասյանի մերձավոր շրջանակներից։
Ըստ նույն աղբյուրի,  Քոչարյանին ազատ արձակելու որոշման նախապատրաստման գաղտնիությունը ապահովելու համար Հրայր Թովմասյանի հրահանգով ամբողջ ՍԴ կազմին, կորոնովիրուսի պատրվակով արգելվել է մուտք գործել ՍԴ շենք։
Սակայն անկախ արգելքից գրեթե ամեն օր այնտեղ են Քոչարյանին ազատ արձակելու որոշման վրա աշխատողները, ըստ աղբյուրի դրանք են՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ նախագահի խորհրդականներ Գրիգոր Մուրադյանը, Վարդան Պողոսյանը և օգնական Ռուզաննա Աբրահամյանը։
Աղբյուրը պնդում է, որ այս պահին ՍԴ դատավորներից ամենայն հավանականությամբ Քոչարյանին ազատ արձակելու որոշման նախապատրաստության մասին գիտեն և ներգրավված են դրա մեջ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Ալվինա Գուլումյանը, իսկ նրանց օգնում են Վարչապետին իրավական խորհուրդներ տվող ՝ ԱԺ  մեկ պատգամավոր և  մեկ նախարար։
Հիշեցնեմ, որ Հրայր Թովմասյանը կասեցրել էր Քոչարյանի գործը և դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով  Քոչարյանի գործով եզրակացություն ստանալու համար:
ՄԻԵԴԻ պատասխանը արդեն իսկ ստացվել է ի վնաս Քոչարյանի:
Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ բանավոր հայտնել է իր կարծիքը, որը ըստ աղբյուրի նույնպես բացասական է Քոչարյանի համար, սակայն գրավոր կարծիքը դեռ ՍԴ-ն չի ստացել:
Միայն այն հանգամանքը, որ առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը  ստանալու , այն թարգմանելու, Հրայր Թովմասյանը ձեռնամուխ է եղել Քոչարյանին ազատ արձակելու որոշման կայացմանը ինքնին վկայում է դրա առերևույթ անօրինական լինելու մասին։
Աղբյուրը նաև հայտնում է, որ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ սահմանադրության անցումնային 213-րդ հոդվածի հետ կապված հայտնել է, որ ՍԴ այս հոդվածը, որը երաշխավորել է ՍԴ ներկայիս անդամների ցմահ պաշտոնավարումը, Սահմանադրության փոփոխման ժամանակ Վենետիկի հանձնաժողով չի ներկայացվել, հանձնաժողովը դրա մասին կարծիք չի հայտնել, այլ ավելացվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո:
Ինչը նշանակում է, որ ԱԺ-ն կարող է հանգիստ կատարել ՍԴ փոփոխությունը և Հրայր Թովմասյանը և ՍԴ ներկայիս անդամների պաշտոնավարմանը մնացել են հաշված օրեր:
Աղբյուրը նաև պնդում է, որ հենց այս պատճառով էլ, առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշման կայացումից հետո Հրայր Թովմասյանը, վերը նշված աշխատակիցները և դրան կողմ քվեարկած յոթ դատավորներ ժամերի ընթացքում պատրաստվում են լքել Հայաստանը ժողովրդի ցասումից և վերահաս քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։
Կարծում եմ իշխանությունը պետք է արագ քայլեր ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունից հերթական առերևույթ հանցագործների փախուստը և արդարադատության դեմ հերթական ոտնձգությունը կանխելու նպատակով։
Աստված պահապան Հայ Ժողովրդին։

Комментариев нет:

Отправить комментарий