Զարթոնք համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ «Հետք»-ի նյութը կկցվի հարուցված քրեական գործին
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի նախկին ղեկավարի հարազատների՝ համայնքային հողերին տիրանալու փաստերի վերաբերյալ «հետքի»-ի հրապարակումը կկցվի ընթացի մեջ գտնվող քրեական գործին։ Այս մասին մեզ հայտնել է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը։
Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանն այսօր մեզ գրավոր հայտնել է հետևյալը․ «Hetq.am կայքում Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու վերաբերյալ 2020 թ-ի հունիսի 1-ի հրապարակման առթիվ հայտնում եմ, որ ՔԿ Արմավիրի մարզային վաչությանը հանձնարարվել է հիշյալ հրապարակումը կցել Զարթոնք համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քերական գործի նյութերին և քննության առարկա դարձնել հրապարկման մեջ մատնանշված առերևույթ չարաշահումները»։
Հիշեցնենք, որ Զարթոնքի նախկին համայնքապետի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը գտնվում էր ավարտական փուլում։
Комментариев нет:
Отправить комментарий