https://youtu.be/unfgBz9E7rMԱրտակարգ դեպք Երևանում. Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ՝ ցայտաղբյուրների հարևանությամբ, ծառից կախված տղամադու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Ս.-ի դին:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Комментариев нет:
Отправить комментарий