hetaxuyzlratvakan

суббота, 4 июля 2020 г.

✊ Ես՝ Էդիկ Կարապետյանս, 《Սև Հովազ》 ջոկատի սպա, երգիչ, երաժիշտ,հաղորդավար, թամադա, Արցախյան ու Ապրիլյան պատերազմի մասնակից։ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ , ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Էդիկ Կարապետյան
🇦🇲✊ Ես՝ Էդիկ Կարապետյանս, 《Սև Հովազ》 ջոկատի սպա, երգիչ, երաժիշտ,հաղորդավար, թամադա, Արցախյան ու Ապրիլյան պատերազմի մասնակից։
     
     ԱԶԳ

ՀԱՅՐԵՆԻՔ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իմ հայ ժողովուրդ...
Բանակում ամեն հայ պետք է պահապան ու հավատարիմ  լինի իր Դրոշին, Հիմնին, Հայոց Պետականությանը։ Երկրի ներսում ամեն մի հայ իր երկրի պաշտպանն է ու զինվորը։ Հայը իր երկրում պիտի ապրի ազատ, անկախ ու պաշտպանված, քանզի սա մեր՛ երկիրն է։
Ամեն մի Հայ,  աշխարհ է գալիս մեկ անգամ ու գնում հավիտենականություն։ Կյանքը կարճ է, շատ կարճ, իսկ այդ կարճ ժամանակահատվածում Հայ մարդը պահանջում է օրենքի գերակայություն, արժանապատվություն......
Հայը կարող է համբերել, բայց Հայի անկոտրում հոգին կոտրել չի կարողացել դարավոր թշնամին, էլ ուր մնաց իր երկրում փորձեն ծաղրել Հային՞։ Ոչ՛  դա հնարավոր չէ։
Հայը իր պատմության ընդացքում ունեցել է  մեծություներ, լեգենդներ, տաղանդաշատ Հայեր... Իսկ այսօր 21֊րդ դարում չգնահատել, չնշանավորել մեր օրյա մեծություներին, լեգենդներին, տաղանդաշատ Հայերին, չգնահատել մարդու աշխատանքըի վաստակը, մշակույթը թողել որբ ու  անտեր, վիրավորել մեր  անցյալը, ներկան, ապագան  ու այս մեծություներին, նշանակում է ղեկը հանձնել ազգային արժեքներին անտեղյակ մարդու, որն տեղյակ չէ ոլորտին։ 

Մշակույթի ոլորտի պատասխանատուն պետք է լինի մշակույթի գործիչ, ինչով փառք Աստծո հարուստ է մեր ոլորտը։ Թողել անտեր ԳԿՄՍ ոլորտի գործիչներին, ովքեր բազմաթիվ  հաղթանակներ  են նվաճել, պայքարել մաքարել տանջվել են որ ապրեն արժանապատիվ, իսկ այսոր բոլորովին անտեսված են,որը և խալխլում է պետության հիմքը։   
Այո՛ մենք ենք մեր երկրի տերն ու տիրակալը, քանզի պետական աթոռը ժամանակավոր է, իսկ տաղանդը հավերժ, հավիտյան։
Ամեն մի նահատակված հերոս պետք է դարեդար սրբացվի,  Աստծո կողմից  շնորհ, տաղանդ պարգևած մարդուն՝  պետք է  գնահատեն կենդանության օրոք։
Ճիշտ՞ եք համարում արդյոք , այն որ մեր օրերում կես դար մարդկությանը մութ ու ցուրտ տարիներին՝ լույս, ջերմություն, հումոր նվիրած մարդը՝ Գևորգ Դոդոզյանը՝ Գևոն, հեռացավ մեր կյանքից՝ տանելով ամենից մեծ պարգևը՝ ծափահարություններ ու գնահատական ժողովրդի կողմից, իսկ պետական այրերից ոչ ոք ներկա չգտնվեց հրաժեշտի օրվան և անգամ կենդանության օրոք չգնահատվեց պետական մարմինների կողմից, բայց դե արի ու տես քսան տարեկան 《վաստակավոր արտիստ》 ձեռք բերած աստղիկներին հանրության անգամ մի փոքր խավը չգիտի , բայց    թակենք ցանկացած հայի օջախ ու խոսենք Գևոյի մասին, կհանդիպենք ժողովրդի օրհնանքին ու գնահատականին։
Ինչպես ասում էր մեծն Ջիվանին, այո 《 Ձախորդ օրերը կգան ու  կերթան》 , բայց հազար էրնեկ ով մարդ կգա ու մարդ կերթա անարատ.......

Комментариев нет:

Отправить комментарий