hetaxuyzlratvakan

среда, 8 июля 2020 г.

Ինչ-որ մարդիկ մահացածների հարազատներին առաջարկում են մահը գրանցել վիրուսից․ ահազանգում է պատգամավորը

Ինչ-որ մարդիկ մահացածների հարազատներին առաջարկում են մահը գրանցել վիրուսից․ ահազանգում է պատգամավորը

16:33 08.07.2020663

Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր Ազգային ժողովւմ իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ինչ-որ մարդիկ զանգում են հանգուցյալ մարդկանց հարազատներին ու առաջարկում, որ նրանց հարազատների մահը գրանցեն կորոնավիրուսի պատճառով։ Պատգամավորը ասաց, որ նման տեղեկություններ է ստացել ու ստուգել է։

Ըստ պատգամավորի՝ հնարավոր է, որ դրանք սադրանքներ են քաղաքական կամ այլ պատճառներով։ Նա քաղաքացիներին խնդրեց նմանատիպ զանգեր ստանալու դեպքում կապվել ոստիկանության հետ ու փոխանցել տվյալները՝ զանգահարողներին պարզելու համար։

Պատգամավորը նաև ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորեց ուշադիր լինել նման դեպքերի նկատմամբ

Комментариев нет:

Отправить комментарий