ԱԼՏՐՈՒԻԶՄԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՈՒՆՉԸ
Հայոց պետականության ամրակուռ և անքակտելի վահաններից մեկը՝ ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդ ունենալու առհավտչյան է: Չկա ավելի երանելի հոգեվիճակ, քան անձնուրաց նվիրումով լինել սատար այն գաղափարական, հոգևոր արժեքներին, որով հավասարաչափ աշխատում է երկրի զարկերակը: Էլվիս Մադաթյանի գործը և խոսքը մեկտեղվում են, ու դրանից շահում է հայ երիտասարդությունը, այն առողջ, մարտունակ սերունդը, որը հարված է հասցնելու թշնամու դնչին, երբ գա դրա ժամանակը: Իսկ ժամանակը անողոք է և մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք դիմակայելու է մեր թշնամիներին: Ամերիկահայ մեկենաս, ալտրուիստ. ստոիցիզմի լավագույն դրսևորումներով օժտված Էլվիս Մադաթյանը երկար տարիներ շարունակ ոչ միայն կանգնել է իր ժողովրդի կողքին, այլ նաև անհատապես ընդառաջել բոլոր այն կառույցներին, կազմակերպություններին, որոնք հայոց աշխարհի զարգացման համար ունեցել են առանցքային դերակատարություն: Դրանցից մեկն էլ, ճապոնական Շոտոկան կարատեյի /JKS ARMENIA/ ֆեդերացիային օժանդակելն է եղել: Երկար տարիներ Էլվիս Մադաթյանը իր անձնական միջոցներով և կապերով զորավիգ է եղել, որպեսզի երեխաները անվճար զբաղվեն մարտարվեստով, սերտեն բոլոր հմտությունները և միշտ պատրաստ ու մարտունակ լինեն: Բազմաթիվ հարցազրույցների ժամանակ Էլվիսը կարևորել է երեխաների, երիտասարդների, աճող սերնդի բացառիկ նշանակությունը՝ երկրի արգասաբեր ապագայի ծաղկման գործում: Նա մասնավորապես ասել է, որ եթե գիտելիքով և ձիրքով օժտված հայ երեխան, երիտասարդը չունենա լավ ապագա, ապա մենք չենք կարող ունենալ թռիչքային տեմպերով զարգացող երկիր: Ուստի պետք է հատկապես ուշադրություն դարձնել երեխաներին, երիտասարդներին, որպեսզի յուրաքանչյուր ոք զգա իրեն սոցիալապես և բարոյապես պաշտպանված: Առողջ մարմնում առողջ հոգի, այս մտքերը հռոմեացի գրող Յուվենալի խոսքերն են, որոնք այսօր ավելի քան երբեք արդիական ու գերանհրաժեշտ են: Հարյուրավոր երեխաներ, այսօր ապրում են այս կարգախոսով և ի շնորհիվ Էլվիս Մադաթյանի այս տարիների ընթացքում բազում այցեր են ունեցել Միացյալ Նահնագներ, որտեղ արժանացել են մրցանակների: Տասնյակ հայրենասիրական ծրագրեր են իրականացվել նաև Արցախում է Էլվիս Մադաթյանի բարձր հովանու ներքո: Ապրիլյան պատերազմի ժամանակ, Մադաթյանը ցուցաբերել է հսկայական ֆինանսական աջակցություն հայոց բանակին: Ալտրուիստական այս կենցաղով ապրող մեր մաքրաոգի հայը՝ դարձել է մեկենասության այն վեհագույն խորհրդանիշը, որով ամեն ակնթարթ կարելի է հպարտանալ և նվաճել նոր ու ավելի մեծ հորիզոններ, կոտրել բոլոր այն վատթարագույն կարծրատիպերը, ինչը թերևս շատ է խանգարում մեր բնականոն զարգացմանը: Մեր լավագույն հայրենակից՝ աստվածային քո տեսակով վարակիր բոլոր նրանց, որոնք ավելի շատ ունեն այս արժեքների կարիքը: Բարոյակերտ, սքոլաստիկ իդեալներով ապրող և արարող քո շնչով որոշ խավարասերների ավելի է բարոյապես ոչնչացնելու, որովհետև ոմանք չեն գիտակցում անշէջ ճշմարտության իրական գինը: Դեպի նոր հաղթանակներ՝ դժվարին կածաններով անցած, հանուն ազգայինի և հայ ժողովրդի համար վիթխարի աշխատանք ծավալած, չարին հաղթանակած հզոր հայ, գաղափարապես վես մարդ...Հարգանոք գրող, իրավաբան ՝Հայկազ Մակարյան:
Комментариев нет:
Отправить комментарий