Վարչապետ ջան, թող ստեղծեմ ու ապրեմ. Նախկին ցմահ դատապարտյալը փակագծեր է բացում
25 տարի պատիժը կրած և արդեն նախկին ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ձեռնարկատեր դառնալու ծրագիր ունի: Տարիներ շարունակ Ստեփանը մտածել է և երազել, որ ազատության մեջ կարողանա օգտակար լինել մարդկանց:
kommersant.am-ի հետ զրույցում Ստեփան Գրիգորյանը հայտնեց, որ ցանկանում է անասնաբուծարան ստեղծել կովերի, ոչխարների համար:
«Ուզում եմ կովեր, ոչխարներ բուծել, ինչպես նաև պանրի արտադրամաս: Ես կապիտալ չունեմ, որ ներդնեմ ինձ վարկ տան: Ես ունեմ ծրագիր
կետ առ կետ: Ես այսքան տարի հետո ուզում եմ ապրել: Ես հատ-հատ նկարելու եմ արածս: Ես արդյունքի հասնելու դեպքում մտադիր եմ նաև բարեգործությամբ զբաղվել»,-պատմեց Ստեփան Գրիգորյանը:
25 տարի անազատության մեջ գտնվելով Ստեփանը չի կորցրել հավատը: Նա նշում է, որ ունակ է ստեղծելու և քավելու մեղքերը:
«Խնդրում եմ, ինձ հնարավորություն տվեք ստեղծելու….Վարչապետ ջան, թող ապրեմ ու գործ անեմ: Ես շնորհակալ եմ ու շնորհակալ կլինեմ»,-հավելեց նախկին ցմահ դատապարտյալը:
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել
իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:
Ստեփան Գրիգորյանը, ով հայտնի էր իր նամակներով և գործնեությամբ ազատ է արձակվել 2020 թ. Ապրիլի 29-ին:
Նա դեռ շատ ասելիք ունի: ի վերջո 25 տարի գտնվել է անազատության մեջ:
Լուսին Ղազարյան
Комментариев нет:
Отправить комментарий