hetaxuyzlratvakan

среда, 8 июля 2020 г.

ՀՅՈՒՍԻՍԻ ԱՐևԱՇՈՒՆՉ ՀԱՅԸ ՎԱՀԵՆ

ՀՅՈՒՍԻՍԻ  ԱՐևԱՇՈՒՆՉ ՀԱՅԸ
                                                                                                          ՎԱՀԵՆ
Հայաստանի Հանրապետության անկախության պատմության մեծագույն ձեռքբերումն այն խրոխտ, հայրանապաշտ անհատներն են, որոնք իրենց տեսակով շենացնում են  երկրի, թե արտաքին և թե ներքին բոլոր ոլորտները՝ բեկումնային հեղափոխություն անելով պետության համար: Այդպիսններից է Վահե Ստեփանյանը, որը ապրելով  օտար, ամայի ճամփեքի վրա՝ տասնյակ տարիներ շարունակ զորավիգ է եղել իր հայրենակիցներին և այսօր արդեն մայր հողի վրա փորձում է ամեն կերպ իր  արժեքավոր աշխատանքով մեծ ավանդ ունենալ նաև այս սուրբ երկրում: Վահեին ճանաչում եմ  հեղափոխությունից հետո, և  շատ  աննկուն գաղափարններ, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել, ամփոփված է այս մարդու մեջ:  Չլինելով  մշակութային գործիչ, բայց ողջ ավյունով, նվիրումով, հայասիրությամբ կանգնած արվեստի, մշակութային, անկապտելի արժեքների կողքին՝ ամեն բան արել ու  անում է, որպեսզի իր գործը շատերին դաս լինի, որպեսզի շատերը գիտակցեն, վերջիվերջո ըմբռնեն, թե ինչ ասել է լինել ու մնալ մարդ: Համաշխարհային հայ գիգանտներից մեկի, լուսահոգի հայ կոմպոզիտոր, դաշնակահար, վիրտուոզ Առնո Բաբաջանյանի  գրական, երաժշտական գործունեության  անգին գոհարները ավելի մեծ թափով հանրության դատին ներկայացնելու համար՝ Վահե Ստեփանյանը  ունեցել ահռելի ավանդ, որը արժանի է լոկ ամենավես գնահատականի: Լինելով Վորոնեժի Առնո Բաբաջանյանի հիաշատակի ֆոնդի նախագահն՝ ամենաբարձր մակարդակով համաշխարհային հանրությանը ներկայացվել է հայի շեն ու աստվածային, մշակութային, խոհափիլիսոփայական արժեքները: Հենց այսպիսի հայերի շունչն  է պետք, որպեսզի շատերը  արթնանան անէության թմբիրից ու շարժվեն հայրենանվեր ճանապարհով, ինչպիսին Վահեն է, մեր հայը, մերը հին ու բարի օրերի լավ ու բարի, վսեմ ընկերը: Հայի  տեսակն ու գաղափարական ոգին գնահատող լավ բարեկամ, թող հար քո տքնաջան, բազմավաստակ տեսակով ապրես ու ապրեցնես, շենացնես այն ամենը, ինչը  գաղափարապաշտ հայորդու համար առաջնայինն է: Դու քո մաքրակենցաղ  տեսակով այդպիսինն ես...Գերագույն բերկրանք ես զգում , երբ տեսնում ես  այլոց լուսաժպիտ, բավականափայլ հոգեվիճակը: Ուրեմն դեպի առաջ, դեպի նոր հաղթանակներ, որովհետև բոլոր ճանապարհները տանում են դեպի  նորագեղ ու ավելի զարգացող Հայսատան: Հարգանոք՝ գրող, իրավաբան Հայկազ Մակարյան:

Комментариев нет:

Отправить комментарий