hetaxuyzlratvakan

среда, 8 июля 2020 г.

Արսեն Թորոսյանի նոր նախաձեռնությունը՝ բժիշկները կտուգանվեն


Արսեն Թորոսյանի նոր նախաձեռնությունը՝ բժիշկները կտուգանվեն


Կառավարությունը առողջապահության ոլորտում ուշագրավ փոփոխություն է նախաձեռնել, որով բժիշկների և առողջապահական հիմնարկների համար նախատեսվում են խոշոր տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով։

Նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով 
առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում։ Ըստ այդմ՝ արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների կառավարումը, անկախ սեփականության ձևից, անցնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, այսինքն՝ առողջապահության նախարարությանը։ Բացառություն են կազմում միայն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները։
Ընդ որում, նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության նախարարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Իրավախախտման սուբյեկտ են դիտվում միայն բուժաշխատողները, հետևաբար այն վերաբերելի չէ ո՛չ պացիենտներին, ո՛չ վերջիններիս խնամող անձանց կամ այցելուներին:
Բացի այդ՝ սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաև համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին: 
Իրավական նույն ռեժիմը սահմանվում է նաև ռազմական դրություն հայտարարելու ընթացքում։ Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական և պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Հաշվի առնելով, որ ներկայումս օրենսդրությունը նման դեպքերի համար պատասխանատվություն չի սահմանել, առաջարկվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքում կատարել լրացում։ << Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով>>,- նշվում է նախագծում:

Պատասխանատվություն է նախատեսված նաև այն

Комментариев нет:

Отправить комментарий