Զոհված և հաշմված զինվորականները կհատուցվեն 60-170 հազար դոլարի չափով
«Զինծառայողների ապահովագրության»` 1000 դրամների հիմնադրամը հայտնում է, որ նախորդ օրերի ռազմական գործողությունների ընթացքում զոհված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները կհատուցվեն՝ 29 միլիոն դրամից մինչև 82 միլիոն դրամի չափով։
«― Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 82 միլիոն դրամ (շուրջ $170,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $20,000) միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 70 միլիոն (շուրջ $145,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 58 միլիոն (շուրջ $120,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 53 միլիոն դրամ (շուրջ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 41 միլիոն դրամ (շուրջ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում», ֊ ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Հայաստանի Տավուշի մարզի շրջանում իրավիճակը կտրուկ սրվել է։ Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Հրետանակոծության են ենթարկվում նաև սահմանամերձ բնակելի շրջանները. հայկական կողմը հայտնել է Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար գյուղերի և Բերդ քաղաքի, ադրբեջանական կողմը՝ Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի հրետակոծման մասին։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է 4 զոհերի և 10 վիրավորների մասին մասին։
Ադրբեջանական կողմը հաստատել է իր 11 ռազմական զոհերը և հայտնել մեկ խաղաղ բնակչի սպանության մասին։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, իրավիճակն այսօր համեմատաբար կայունացել է, հրադադարը հիմնականում պահպանվում է, օրվա ընթացքում միջադեպեր և թիրախավորված կրակոցներ գրեթե չեն արձանագրվել
Комментариев нет:
Отправить комментарий