hetaxuyzlratvakan

суббота, 27 июня 2020 г.

Սիրելի հայրենակիցներ,վաղը հունիսի 28-ին ժամը 13:00 տեղի կունենա Գևորգ Դոդոզյանի(Գևոյի) հողարկավորությունը Բագրաունյանց44/2 սգո սրահից

Սիրելի  հայրենակիցներ  ,վաղը ժամը 13:00 -ին  Շենգավիթի  Վարչական  շրջանի  Բագրատունյանց 44/2  հասցեյի  սգո  սրահից  տեղի  կունենան  բոլորիս  կողմից  սիրված  դերասան, Գաբրիյել Սունդուկյանի  անվան  դրամատիկական  թաթրոնի  դերասան,  լեգենդար  հումորի  մեծ  վարպետ`  Գևորգ  Դոդոզյանի(Գևոյի)  հողարկավորությունը։

Հորդորում ենք  բոլոր  մասնակիցներին  պարտադիր  լինեն   դիմակներով,  ձեռնոցներով, պահպանելով   սոցիալական  հեռավորություն։
Անվտանգությունից  ելնելով  հանգուցյալի  հարազատներին  կարող եք  ցավակցել  առանց   գրկախառնության։ 

пятница, 26 июня 2020 г.

Ցավալի լուր բոլորիս համար։ Կյանքից հեռացավ սիրված դերասան,լեգենդառ հումորի արքա Գևորգ Դոդոզյանը (Գևոն)։։Իր էջում գրել է Արա Հովհաննիսյանը

Ցավալի  լուր  բլորիս  համար։
Այսօր  երիտասարդ  տարիքում բոլորիս  և  իր  կյանքին  հրաժեշտ  տվեց   իմ  լավագույն  հարազատ  ընկեր,սիրված  դերասան,հումորիստ  Գևորգ  Դոդոզյանը(  Գևոն)
Ցավակցում եմ   բոլորիս  և  հարազատներին։
Ննջիր  խաղաղությամբ ,աստված   հոգիդ  լուսավորի  ախպերս😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥

понедельник, 22 июня 2020 г.

Մեկենասության իրական արժեքը Էլվիսը՝ հուզախինդ հայը

Մեկենասության իրական արժեքը
                                                                                  Էլվիսը՝ հուզախինդ  հայը

Այս կյանքում մարդկային արժեքների արժեքը,  բարոյականության ադամանդակուռ գագաթը,   հումանիստական, ալտրուիստական  գաղափարները գնահատելը,  դրանցով ապրելն ու ապրեցնելն է:  ԷԼՎԻՍ ՄԱԴԱԹՅԱՆԸ  այդ արժեհամակարգով ապրող այն եզակի հայերից մեկն է, որը իր տքնաջան անցյալով և մաքրամաքուր կենցաղով երկար ու ձիգ տարիներ ապրելով  օվկիանոսից այն կողմ՝ դարձել հայության համար անմար փարոս, որին շատերը գիտեն, բայց նա լուռ է, լռելյայն իր տեսակով կոտրում է  մի շարք կարծրատիպեր, որի մասին թերևս քչերը կարող են իմանալ: Ես շատ քչերին եմ համարում իրական բարեգործ և մեկենասության գինը գնահատող  անհատ, հենց այդ քչերից մեկն ու բացառիկը՝ ԷԼՎԻՍ ՄԱԴԱԹՅԱՆՆ Է: Արտաքնապես խինդողող դեմքով,  ներքուստ՝   կարոտալի ջերմությամբ և հայապաշտության  գաղափարներով լի այս հայից, լոկ կարելի է սովորել, տեսնել, զգալ բարին, գեղեցիկը և առաքինին: Ակամայից հիշում եմ մեր զրույցները, թե ժամանակին ինչպես է ճանաչել, համագործակցել,  մեկ այլ նվիրական հայերից մեկի՝ ՔԸՐՔ ՔԸՔՈՐՅԱՆԻ հետ, որը հիացած է եղել  ԷԼՎԻՍԻ  աշխատասիրությամբ,  մաքրահայրենասիրական  անաղարտ ու  անեղծ մղումներով, ինչպես նաև ասել է, որ բացառիկ  արիական ոգու և խառնվածքի տեր անհատականություն է նա: Ահա այսպիսի հայու տեսակներով կարելի է և պարտավոր ենք հպարտանալ: Ինչպես կասեր մերժվածը, <<դասականը»  հայաստանում գաղջ մթնոլորտի պակաս չկա, այո չկա, որովհետև այդ մթնոլորտը, գաղջ և զազիր վիճակը ստեղծողները, երեսպաշտ ու բանսարկու,  մարդկանց դիալեռների վրա հարստացած, այլոց հացն ու զուլալ ջուրը խլած այն ողորմելի ու ճղճիմ <<բարերաներն>> են, որոնք երբևիցե չեն իմացել, թե ինչպիսին պետք է լինի իրական մեկենասի, բարեգործի կերպարը, դերն ու անքակտելի նշանակությունը հասարակության տարբեր շերտերում:  ԷԼՎԻՍԸ, իր երջանկաբեր հոգեբանությամբ, զուսպ, արդարության իմաստը գնահատող և գիտակցող հենց այն բացառիկ մեկենասն է,  որից  մեր  երկրում շատ շատերը պետք է բացառիկ օրինակ վերցնեն: Իմ արժանապատիվ բարեկամ, քո կածանը լի է եղել փուշ ու տատասկով, դու անցել ես կյանքի բազում բավիղներով, բայց չես ընկճվել, մնացել ես տոկուն, անսասան,  արարել, ստեղծել ես նորը, գեղեցիկը, բարին՝ հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ և ողջ աշխարհասփյուռ հայության համար: Մնա հար այդպես, իմ խոհեմ ընկեր, դաշնակից, անկապտելի կամքի տեր վեհագույն  հայրենապաշտ հայորդի…...Հարգանոք, իրավաբան՝ Հայկազ Մակարյան….

17 բնակարան, 13 ավտոտնակ, բազմաբնակարան շենք, հողամասեր, շինություններ. պատգամավոր Էդուարդ Բաբայանի գույքը

17 բնակարան, 13 ավտոտնակ, բազմաբնակարան շենք, հողամասեր, շինություններ. պատգամավոր Էդուարդ Բաբայանի գույքը

Երևանում ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը. դեպքի վայրում հայտնաբերվել է բիտա և մահակ, ժամանել են Երևանի ոստիկանապետն ու տարածքի դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը. դեպքի վայրում հայտնաբերվել է բիտա և մահակ, ժամանել են Երևանի ոստիկանապետն ու տարածքի դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատվի կառավարման կենտոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։

Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։ 

Պարզվել է, որ նոյն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տիչինայի փողոցի թիվ 81 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Ստեփանյանի և անհայտ անձանց միջև, որի ժամանակ, ըստ Հ. Ստեփանյանի հայտարարության, այդ անձինք ձեռքերով և մահակներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև իր վարած Toyօta Camry մակնիշի 65 GM 999 համարանիշի ավտոմեքենային։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ ընթացքում իր հասցեին հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, ինչպես նաև դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները դեպքի վայրում զննություն էր կատարում հետաքննիչը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են վիճաբանության մասնակիցներից մի քանիսի ինքնությունը։

Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Գոռ Բ-ն, 32-ամյա Աբգար Պ-ն, 31-ամյա Վահե Ն-ն և 33-ամյա Արտաշես Գ-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մի քանիսը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ «բիտա», 1 հատ փայտե մահակ, որը հետաքննիչն առգրավել է։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասատվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ստեփանյանը հանրությանը ներկայացում է, որ ինքը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամն է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ