hetaxuyzlratvakan

воскресенье, 23 февраля 2020 г.

Վարչապետ` Նիկոլ Փաշինյանը իր էջում գրել է ,Կորոնավիրուսի մասին

Սիրելի հայրենակիցներ,

Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը  2 շաբաթով դադարեցնելու մասին։ 

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ 

Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։

Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են։

Աշտարակի խճուղու Հույսի Ավան թաղամասի բնակիչները պահանջում են վարչապետին


Այսօր  ահազանգով մեկնեցի  Աշտարակի Խճոււղի  Հույսի  Ավան թաղամաս,որտեղ  2001 թ-ից  կառուցված են  էլիտար  սեփական  տներ,որտեղ  2003 թ-ից  <<Դիակոնիա  >> Բարեգործական  հիմնադրամի  նախագահ` Լիբանանահայ  Պարույր   Ջամաբազյանի  հետ  թվով  60 ընտանիք  ունի  պայմանագիր  անժամկետ ,անվարձահայտուց  բնակության փաստացի  գրանցման և  մի մասը  հաշվառման  կարգավիճակով։  Տվյալ հիմնադրիմի  նախագան   հանդիսանում է  Պետական դավաճան  Ռոբերտ  Քոչարյանի  մտերիմ  ընկերը ըստ շրջանավորվող  լուրերի։ Բնակիչները  ներկայացրեցին  բոլոր  անհրաժեշտ  փաստաթղթերը ,պայմանագրերը  ,որտեղ  հիմնադրամի  նախագահ  Ջամբազյանի  կողմից  ակնհայտ  կատարվում է   կետերի  կոպիտ  խախտում,ենթադրաբար  միտումնավոր,քանի  որ  տեղյակ  լինելով  որ  այդ  բնակիչները  անապահով,հաշմանդամ  ծնողազուրկ  և  բազմազավակ   են ,նաև   արյան և  կյանքի  գնով  թավշյա  ոչ  բռնի  հեղափոխության  մասնակիցներ,ակտիվիստներ են։ Քանի որ  2020 թ-ի Ապրիլի  5-ին  տեղի է  ունենալու   ՍԴ  ընտրություններ  ,հիմնադրամի  նախագան  միտումնավոր  առանց  բնակիչների  իրազեկման և  տեղյակ լինելու  ըստ  իր  ցանկության  փոխել  է  և  շարունակում է  փոխել  պայմանագրի  կետերը ,ենթադրաբար  որպեսզի  բնակիչները չկարողանան մասնակցել ընտրություններին,քանի որ նա ջերմ հարաբերությունների  մեջ  է  նախկկն  ռեժիմի    հետ։Ներկա  պահին  ովքեր  չունեն  փաստացի  գրանցում  կամ  ունեցել են բայց  ժամկետը  լրացել է ,բնակիչների  կարծիքով  ՋԱՄԲԱԶՅԱՆԸ  իր  կապերի  միջոցով  անձնագրային  բաժնի  պետին  արգելել է  որև  է  մեկին  տալ  փաստացի  գրանցում  կամ  վավերացում, Հանձինս  ոմն  Մարատի  տղային։  Բնակիչներից  ներկա էին մոտ  30  ընտանիք  իսկ  մնացած  30  ընտանիքը   ապրում է  վախի  ,խուճապի  մթնոլորտում ներկա  գտնվողների  ասելով ։ Բնակիչները  պատմեցին որ,այս   հարցով  դիմել  են  ՀՀ ում  առկա  բոլոր  պատկամ  մարմիններին  նաև  իրավապահ  մարմիններին ,բայց  բոլոր  տեղերից  ստացել են  մերժում  պատճառաբանելով  որ  իրավասու չեն   միջամտելու։  Նաև  ասացին որ  դիմել  են  կառավարություն  Վարագ  Սիսեռյանին  և  խնդրել որ  իրենց  խնդրանքը  և  Ձայնը  հասնի  վարչապետին ,Սակայն  Վարագ  Սիսեռյանը  ասել է  որ, կարիք  չկա  նման  մանր  հարցի  համար  անհանգստացնեք  վարչապետին  կամ ես  որև  է  բան  ասեմ,քանի որ  ես  այդ  խնդրին  կտամ  լուծում  ի  շահ  բնակիչներիդ։  Սակայն դիմելուց  անցել  է  երեք ամիս  ,քանի որ  դիմել  էին  2019  թ-ի  դեկտեմբերին ։  Բնակիչները  բոլորը  հուսահատված  խաբված  վիճակում են  Քանի որ  Սիսեռյանը  չի  կատարել բնակիչներին  տրված  խոստումը ։ Նշեմ  որ  հիմնադրամի  նախագան  տների կառուցապատման հարցում չունի  ոչ  մի  ցենտի  կամ  լումայի  ներդրում  ։  Բնակիչները  փաստում են  որ   կան տներ,որի  վրա  գրված է  բարերարների  նվիրատուների  անունները։ Բնակիչները  պնդում են ,որ  Ջամբազյանը  ակնհայտ  զբաղվում է  կոռուպցիոն  գործերով  ,որը  2001    երբ  եկել  էր  Հայաստան  առաջին  անգամ  ,քշում էր  նիվա ,բայց  ներկայիս  ունի   մի  քանի  մեքենաներ  դրան  գումարած  մեկ  միլիոն դոլարից  ավել  արժողության  առանձնատուն։  
Հարգելի  վարչապետ խնդրում եմ Ձեզ  ինքներդ  անձամբ  լսեք  բնակիչներին  կամ այցել էք  Հույսի  Ավան  թաղամաս։ Բնակիչները  փաստում են  որ, <<Դիակոնիա>>բարեգործական  հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի  անդամներից  մեկը  ԱԱԾ  -ի քննչական վարչաթյան  պետի  հայրն է  ,մյուս  անդամը  հիմնադրամի  նախագահի  կինն է։ Թաղամասի  տներից  մեկում  շահառուի  ,կարիգավորի  անվան  տակ  մնում է  հիմնադրամի  նախագահի  կնոջ  եղբայրը,մորաքույրը  ,վարորդը ,հորեղբոր  աղջիկը ։  Ձմեռվա  կեսին Ջամբազյանը  անչափահաս   երկու  երեխաներին  մոր  հետ  գցի փողոց  ,որոնց  փոխարեն  տունը  տվեց   կնոջ  ընկերուհուն։

Ամբողջը  գրված  է  բնակիչների  պատմածով։

суббота, 22 февраля 2020 г.

Փաստաբան,իրավապաշտպան Արտակ Գալստյանը,իր ֆեյսբուքյան էջում գրել է

ԿԱՐԾԵՍ ԹԵ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻԱՑԵԼ Է <<ՈՉ>>-Ի ՇՏԱԲԻՆ

Այն որ Սահմանադրական դատարանի փոփոխությունից հետո հիմնովին փոխվելու է դատաիրավական համակարգը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Այն որ ՍԴ-ի հեռացումից հետո, երկրորդ մարդը որ պետք է հեռանա, դա գլխավոր դատախազն է, իմ սուբյեկտիվ կարծիքով բխում է հենց հանրաքվեի տրամաբանությունից, քանի որ աներկբա է, որ Արթուր Դավթյան գլխավոր դատախազով,  դատաիրավական համակարգի փոփոխությունը անհնարին է:
Սա հասկանում է հասարակությունը, տրամաբանական է, որ սա ընտիր հասկանում է նաև գլխավոր դատախազը:
Այստեղից էլ բխում է, որ Արթուր Դավթյանի պաշտոնավարման և հետագա քրեական պատասխանատվությունից խուսափելու միակ երաշխավորը դա ներկայիս կազմով Սահմանադրական դատարանն է:
Այսինքն գլխավոր դատախազը պետք է անի ամեն ինչ, որ հանրաքվեով ՍԴ անդամներին հեռացնելու անհրաժեշտ 650. 000 ձայները չհավաքվեն:
Բազմիցս անրադարձել եմ այն փաստին, որ մեր գլխավոր դատախազի աճպարարական ունակությանը նախանձում է անգամ հանրահայտ աճպարար Դևիդ Կոպերֆիլդը:
Գլխավոր դատախազի աճպարարությունը հանրաքվեում նույնպես վիրտուոզ է:
Հատկապես նրանով, որ հանրաքվեն տապալելու համար վերջինս ըստ աղբյուրիբ կարծես թե օգտագործում է հենց նոր իշխանության օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես <<քրեական ենթամշակույթը>> արգելող օրենքը: 
Օրերս տարբեր, բայց հավաստի աղբյուրներից լուրեր ստացվեցին, որ Քրեակատարողական հիմնարկներում սկսվել են տարօրինակ երևույթներ տեղի ունենալ:
ՔԿ պետերը, որոնք հիմնականում նախկին ռեժիմից մնացած են, տարբեր ձևերով ակնարկում են կալանավորված անձանց, որ եթե վերջիններս և նրանց հարազատները հանկարծ փորձեն << ԱՅՈ >> քարոզել, կամ ընտրության գնալ, ապա իրենց կգրանցեն որպես քրեական ենթամշակույթին պատկանող և նոր մեղադրանք կառաջադրեն նրանց:
Ակնարկում են նաև, որ հարցը համաձայնեցված է գլխավոր դատախազության հետ և բավական է իրենց մեկ տեղեկանքը, որ դատախազությունը մեղադրանքը առաջադրի:
Կարծում եմ  Արդարադատության Նախարար Ռուստամ Բադասյանը պետք է ճշտի այս տեղեկատվության իսկությունը և այն հաստատվելու դեպքում, անմիջապես խափանի իր իսկ նախարարության ստորաբաժանումում,  հակահեղափոխական հերթական սաբոտաժը:
Բացի այդ կարծում եմ նաև եկել է ժամանակը, որ պ-ն Բադասյանը մաքրի Քրեակատարողական հիմնարկները, նախկին հանցավոր ռեժիմի Յութուբյան աստղերից, առաջնորդվելով <<Կարմիր կովը կաշին չի փոխում>> հին, բայց իմաստուն ժողովրդական ասացվածքով:
Հարգանքներս՝ 
Պ-ն Բադասյանին

Արտակ Գալստյան

Փետրվարի 19-ին Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ,գիրք նվիրելու տոնի առիթով,իր աշխատակազմի հետ ,գրքեր էր նվիրում անցորդներին։

📖 Վարչական շրջանի ղեկավարը գիրք է նվիրում շենգավիթցիներին

«Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը»:
✍🏻 Ժան Պոլ Սարտր
_________________________
#Շենգավիթ_վարչական_շրջան։

Վարչապետ`Նիկոլ Փաշինյանին աջակցող` Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնությունը գրել է

Հարգելի  <<Իմ  Քայլը>>Դաշինքի  Պատգամավորներ,Քաղաքացիական  Պայմանագիր  կուսակցության  գլխավոր  գրասենյակ։Հենց  նոր  ստացա  տեղեկատվություն,որ  Արարատի  մարզի  Մասիսի  շրջանի  Խաչպար  գյուղի  Գյուղապետ`Ղազար(Շահեն) Մարտիրոսյանը,որը  արդեն  20  տարուց  ավել է  ինչ  Խաչպար  գյուղի  գյուղապետն է ,հորդորում է  գյուղացիներին   Ապրիլի  5-ին  չքվեարկել  կամ  չգնան  քվեարկության։ Նշեմ որ  այդ  այն  նախկին  դատախազ  Մարտիրոսյանի  եղբայրն է,որը  տարիներ  առաջ  շինծու  գործով  բանտ  ուղղարկեց  Նիկոլ  Փաշինյանին։
_____________________________________________
Բացի  այդ  լուրեր  են  պտտվում  որ,Արարատի  մարզի  գյուղերում  ընտրատեղամասերում  լինելու են  ծպտյալ  դաշնակցական  ,հհկ ական  և  Բհկ  ական  ,որպես  վստահված  անձ  և  դիտորդ։  Հորդորում եմ   Պատգամավոր  Սիփան Փաշինյանին,Հրաչ  Հակոբյանին  ,անձամբ  ստուգեն   այդ  մարզի  վստահված  անձանց  և  դիտորդների  և  հանձնաժողովի  անդամների   ով  լինելը։  Եթե  այս  ինֆորմաթիան  իրական է  ,անհապաղ  պետք է  կանխել  ,իսկ  եթե  ոչ   ավելի  լավ։ Խորհուրդ  է  տրվում  ընտրության  օրը   խիստ  հսկողություն  սահմանել  բոլոր  մարզերում  ,հատկապես  Արարատի  և  Արագածոտնի  մարզերում։  

ՀԳ`  Ազգային  Վերահսկողական  Դուխով  Մարտիկներ  նախաձեռնություն։

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արայիկ Հովհաննիսյանը գրել է ...

Սիրելի  հայրենակիցներ  ,այսօր  երեկոյան  21:00  Կլինեմ ուղիղ  եթերում և կպատասխանեմ բոլորիտ  հարցերին։

Վարչապետին աջակից Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնությունը Ապրիլի 5-ին ասում է ԱՅՈ